Գլխավոր տեղեկություն
Համար
N 2100-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.03.01/7(451).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.09.2012
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 սեպտեմբերի 2012 թ.

ք. Երևան

N 2100-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄԿՐՏԻՉ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Մուրադյանին 03.09.2012 թ. դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2009 թվականի հունվարի 15-ին անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Մուրադյանին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000513 լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Մուրադյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

 Դ. Դումանյան