ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 դեկտեմբերի 2012 թ. |
N 3133-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԻԳՄԱԼԱԲ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և նույն հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 2118-Ա հրամանի համաձայն հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Սիգմալաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող բժշկական հաստատությունում իրականացված զննության արդյունքները և հաշվի առնելով «Սիգմալաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի, լիցենզավորման ենթակա գործունեության պարտադիր պահանջների և պայմանների խախտման հանգամանքը, ինչպես նաև այն, որ զննման արդյունքում համապատասխան կազմակերպության գործունեության ընթացքում հայտնաբերվել են լիցենզավորման պայմանների և պահանջների էական խախտումներ, այն է`
1. Բիոքիմիական լաբորատորիայում Լիլիթ Համլետի Հարությունյանը չունենալով բժշկական կրթություն` աշխատում է բուժքույր, ինչը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 1-ի 1.19 կետով սահմանված պահանջներին և պայմաններին:
Հրամայում եմ՝
1. Կասեցնել «Սիգմալաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 11.11.2009 թ. թիվ Կ-XX-001380 լիցենզիայի գործողությունը մասնագետի մասով մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Հայաստանի Հանրապետության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|