Գլխավոր տեղեկություն
Համար
N 1579-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.03.01/7(451).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.07.2012
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հուլիսի 2012 թ.
ք. Երևան

N 1579-Ա 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍԱԴԻ ՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը և 22-րդ հոդվածի 4-րդ մասը, «ՍԱԴԻ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 29.06.2012 թվականի N 17172 դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «ՍԱԴԻ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2012 թվականի փետրվարի 13-ին տրված թիվ Կ-ԲՕ-001654 լիցենզիայի բժշկական օգնության և սպասարկման սրտաբանական և ճառագայթային ախտորոշիչ` ուլտրաձայնային, գործունեության տեսակների գործողությունը մինչև 2013 թվականի հուլիսի 7-ը:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

Դ. Դումանյան