ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 հուլիսի 2012 թ. |
N 1703-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐՄԱՎԻՐ ԿՈՆՑԵՌՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը և 22-րդ հոդվածի 4-րդ մասը, «Արմավիր կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 12.07.2012 թ. N18255 դիմումը.
Հրամայում եմ`
1. Կասեցնել «Արմավիր կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2009 թվականի նոյեմբերի 25-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման թիվ Կ-XX–001385 լիցենզիայի գործողությունը 2012 թվականի հուլիսի 23-ից մինչև 2012 թվականի սեպտեմբերի 23-ը:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան