ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 դեկտեմբերի 2012 թ. |
N 2848-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և նույն հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 27-ի թիվ 1980-Ա հրամանի համաձայն հարուցված վարչական վարույթի շրջանակներում անհատ ձեռնարկատեր Աշոտ Մելքոնյանին պատկանող ստոմատոլոգիական կաբինետում իրականացված զննության արդյունքները և հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Աշոտ Մելքոնյանի կողմից օրենքների և այլ իրավական ակտերի, լիցենզավորման ենթակա գործունեության պարտադիր պահանջների և պայմանների խախտման հանգամանքը, ինչպես նաև այն, որ զննման արդյունքում համապատասխան կազմակերպության գործունեության ընթացքում հայտնաբերվել են լիցենզավորման պայմանների և պահանջների էական խախտումներ, այն է`
1. Բժիշկ ստոմատոլոգ Աշոտ Մելքոնյանը վերջին հինգ տարիների ընթացքում վերապատրաստում չունի, ինչը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ բաժնով սահմանված պահանջներին և պայմաններին:
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Կասեցնել Աշոտ Մելքոնյանի թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական արտահիվանդանոցային գործունեության իրականացման 28.12.2005 թ. թիվ Ա-XX-000164 լիցենզիայի գործողությունը Աշոտ Մելքոնյանի մասով մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Հայաստանի Հանրապետության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան |