ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
17 ապրիլի 2013 թ. ք. Երևան |
N 246-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի N 287-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2013 թվականի ապրիլի 13-ի արձանագրությունը և «ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 2013 թվականի մարտի 28-ին ներկայացված հայտը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին տալ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա՝ գործունեության իրականացման վայրը՝ ք. Երևան, Սևանի փող. 12/5 (վկայական N 26032013-01-2688)։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին՝ սահմանված կարգով ապահովել սույն հրամանով նախատեսված լիցենզիայի՝
1) հանձնումը լիցենզավորված անձին,
2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանին։
Տ. Դավթյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|