ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 ապրիլի 2013 թ. ք. Երևան |
N 872-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՏՐՎԱԾ
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-000622 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ին 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և նպատակ ունենալով ուղղել «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահական ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը 2004 թվականի հոկտեմբերի 25-ին տրված թիվ Կ-XX-000622 լիցենզիայում տեղ գտած վրիպակը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահական ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը 2004 թվականի հոկտեմբերի 25-ին տրված թիվ Կ-XX-000622 լիցենզիայի ձևաթղթի ստորին աջ անկյունում նշել իրավաբանական անձի գտնվելու վայրի և գործունեության վայրի ճիշտ հասցեն` քաղաք Երևան, Կոմիտասի պողոտա 49/4:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանին՝
1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված ուղղման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Դ. Դումանյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|