Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական համայնք մաքսային միության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
13.01.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

13 հունվարի 2017 թվականի

թիվ 1

քաղ. Բիշքեկ

 

 ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԽԹԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան,

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղատնտեսության համար մեքենաների եւ սարքավորումների արտադրությունը զարգացնելու համար պայմաններ ստեղծելու մասին» թիվ 4 որոշման 2-րդ կետի հիման վրա,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ` անդամ պետություններ) գյուղատնտեսության համար արտադրված մեքենաների եւ սարքավորումների պահանջարկը խթանելու նպատակներով,

հանձնարարում է անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից վերլուծել՝

գյուղատնտեսության համար մեքենաները եւ սարքավորումները լիզինգով տրամադրելու այն պայմանների օպտիմալացման (լիզինգի ժամկետը, տարեկան պարգեւատրումը, լրացուցիչ զեղչերը) հնարավորությունը, որոնք թույլ են տալիս նվազեցնել գյուղատնտեսական արտադրանքի արտադրողների ֆինանսական ծանրաբեռնվածությունը.

անդամ պետություններում չարտադրվող, գյուղատնտեսության համար մեքենաների եւ սարքավորումների արտադրության աշխատանքի կազմակերպման հնարավորությունը.

գյուղատնտեսության համար մեքենաներ եւ սարքավորումներ արտադրողներին պետական աջակցություն տրամադրելու մեխանիզմների մշակման հնարավորությունը՝ ելնելով տնտեսական արդյունավետության չափորոշիչներին դրանց կողմից թողարկվող արտադրանքի համապատասխանությունից, այդ թվում՝ հավելվածի համաձայն սահմանված ցանկից.

գյուղատնտեսության համար տրանսպորտային միջոցների եւ ինքնագնաց մեքենաների էլեկտրոնային հաշվառման ապահովման հնարավորությունը՝ «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) եւ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձեւերի ներդրման եւ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական մեքենաշինության շուկայի մոնիթորինգ անցկացնելու նպատակներով։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

ՀԱՎԵԼՎԱԾ