Գլխավոր տեղեկություն
Համար
N 225-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.07.01/19(463) Հոդ.192
Ընդունող մարմին
Կառավարության աշխատակազմի ղեկավար
Ընդունման ամսաթիվ
11.06.2013
Ստորագրող մարմին
Կառավարության աշխատակազմի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
11.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 հունիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 04013252

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

11 հունիսի 2013 թ.

N 225-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 14-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի N 464-Ն որոշման 2-րդ կետի`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի 2012 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման ընթացակարգը, մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը, կազմն ու յուրաքանչյուր պաշտոնի գնահատման չափանիշները սահմանելու մասին» N 14-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) հրամանի N 1 հավելվածում՝

ա. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22.1-րդ, 22.2-րդ, 22.3-րդ կետերով՝

«22.1. Գնահատումն անցկացնում են պետական հիմնարկի տնօրենի հրամանով նշանակված ոչ պակաս, քան 2 անձ:

22.2. Յուրաքանչյուր չափանիշի գնահատման միավորը որոշվում է տվյալ չափանիշի գնահատմանը մասնակցած անձանց կողմից գնահատված միավորների հանրագումարների միջին միավորով:

22.3. Թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների գնահատումն անցկացվում է նրանց տվյալների յուրաքանչյուր գնահատման չափանիշի համեմատությամբ:»,

բ. հավելվածի 24-րդ և 25-րդ կետերը «միջոցով» բառից հետո լրացնել «` մրցույթի հարցազրույցի փուլն անցկացնելուց առնվազն մեկ օր առաջ» բառերով.

2) հրամանի N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Վ. Գաբրիելյան

Հավելված

ՀՀ կառավարության

աշխատակազմի ղեկավարի

2013 թվականի հունիսի 11-ի

N 225-Ն հրամանի

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

աշխատակազմի ղեկավարի

2012 թվականի հունվարի 18-ի

N 14-Ն հրամանի

ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

1. Տնօրենի տեղակալ՝

1) կրթության համար` 0- 20 միավոր

2) ընդհանուր փորձառության համար` 0- 20 միավոր

3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 0-30 միավոր

4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 0-30 միավոր

2. Քաղաքականության և իրավական ակտերի մշակման բաժնի պետ/իրավաբան՝

1) կրթության համար` 0-20 միավոր

2) ընդհանուր փորձառության համար` 0-20 միավոր

3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 0-30 միավոր

4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 0-30 միավոր

3. Իրավաբան՝

4. Բիզնես գործընթացների մասնագետ՝

1) կրթության համար` 0-20 միավոր

2) ընդհանուր փորձառության համար` 0-20 միավոր

3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 0-30 միավոր

4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 0-30 միավոր

5. Տնտեսագետ՝

6. Օրենսդրական ակտերի նախապատրաստման մասնագետ՝

1) կրթության համար` 0-20 միավոր

2) ընդհանուր փորձառության համար` 0-20 միավոր

3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 0-30 միավոր

4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 0-30 միավոր

7. Հանրային կառավարման մարմիններին օժանդակող մասնագետ՝

1) կրթության համար` 0-20 միավոր

2) ընդհանուր փորձառության համար` 0-20 միավոր

3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 0-30 միավոր

4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 0-30 միավոր

8. Հասարակայնության հետ կապերի մասնագետ՝

1) կրթության համար` 0-20 միավոր

2) ընդհանուր փորձառության համար` 0-20 միավոր

3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 0-30 միավոր

4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 0-30 միավոր

9. Գործերի կառավարման բաժնի պետ/գործերի կառավարիչ`

1) կրթության համար` 0-15 միավոր

2) ընդհանուր փորձառության համար` 0-25 միավոր

3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 0-30 միավոր

4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 0-30 միավոր

10. Հաշվապահ`

1) կրթության համար` 0-15 միավոր

2) ընդհանուր փորձառության համար` 0-25 միավոր

3) պաշտոնի համար պահանջվող հատուկ փորձառության համար` 0-30 միավոր

4) պաշտոնի համար պահանջվող հատուկ գիտելիքների համար` 0-30 միավոր։»

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան