Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 17
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ընդունման ամսաթիվ
04.09.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ստորագրման ամսաթիվ
04.09.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

4 սեպտեմբերի 2017 թվականի

թիվ 17

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԱՊԱՀՈՎՎՈՒՄ Է ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ, ԴՐԱՆՑ ՄԱԿՆՇՄԱՆՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 4-րդ հոդվածի 4-րդ կետի և 7-րդ հոդվածի 4-րդ կետի հիման վրա և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 27 որոշմամբ հաստատված՝ Բժշկական արտադրատեսակների անվտանգության և արդյունավետության ընդհանուր պահանջների, դրանց մակնշմանն ու շահագործման փաստաթղթերին ներկայացվող պահանջների 110-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հանձնարարում է.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից 6 ամիսը լրանալուց հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 46 որոշմամբ հաստատված՝ Բժշկական արտադրատեսակների անվտանգության, որակի և արդյունավետության գրանցման և փորձաքննության կանոններին համապատասխան բժշկական արտադրատեսակները գրանցելու նպատակով կիրառել այն ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ամբողջությամբ կամ մասնակիորեն ապահովվում է Բժշկական արտադրատեսակների անվտանգության և արդյունավետության ընդհանուր պահանջներին, դրանց մակնշմանն ու շահագործման փաստաթղթերին ներկայացվող պահանջներին բժշկական արտադրատեսակների համապատասխանության պահպանումը՝ հավելվածի համաձայն.

տեղեկացնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմիններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից անդամ պետությունների համապատասխանության գնահատման մարմինների (փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների)) կողմից հավատարմագրման բնագավառի արդիականացման հարցի ուսումնասիրման անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով նշված ցանկում ներառված ստանդարտները։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Հավելված

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 17

հանձնարարականի