ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 օգոստոսի 2013 թ. ք. Երևան |
N 2267-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՈՒՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ «ՀԻՊՈԿՐԱՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 33-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և Հունական բժշկական «Հիպոկրատ» հիմնադրամի տնօրենի 09.08.2013 թվականի թիվ 22784 դիմումը.
Հրամայում եմ`
1. Վերաձևակերպել Հունական բժշկական «Հիպոկրատ» հիմնադրամի 2003թ. սեպտեմբերի 18-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000262 լիցենզիան կազմակերպության գտնվելու վայրը ք. Ալավերդի, Սայաթ-Նովայի 20 հասցեից տեղափոխելով ք. Ալավերդի, Թումանյան փողոց, թիվ 42 հասցե:
2. Հունական բժշկական «Հիպոկրատ» հիմնադրամի (2003թ. սեպտեմբերի 18-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000262 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը ք. Ալավերդի, Սայաթ-Նովայի 20 հասցեն տեղափոխել ք. Ալավերդի, Թումանյան փողոց, թիվ 42 հասցե:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում գտնվելու վայրի և գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
|
Դ. Դումանյան |