Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 594-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.10.01/28(472) Հոդ.282
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
18.07.2013
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 սեպտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 11813378

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հուլիսի 2013 թ.

թիվ 594-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի N 472-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել պետական կարիքների համար շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և պատրաստվածքների հրապարակման ենթակա ցանկը` համաձայն հավելվածի:

 

Նախարար  
Դ. Սարգսյան

 

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թ. հուլիսի 18-ի

թիվ 594-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐԻ

 

1

2

 

1. ԲՆԱԿԱՆ ԼՑԱՆՅՈՒԹԵՐ ԵՎ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ

 

1

Ավազներ տարբեր տիպի

2

Խիճ տարբեր տեսակի և ֆռակցիաների

3

Գլաքար տարբեր չափսերի

4

Գլաքարե խիճ տարբեր ֆռակցիաների

5

Հրաբխային խարամ

2. ԲԵՏՈՆԵ ՇԱՂԱԽՆԵՐ, ՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՀԱՎԵԼԱՆՅՈՒԹԵՐ

6

Ասֆալտբետոն տարբեր տեսակի

7

Ցեմենտաբետոն տարբեր տիպի և տեսակի

8

Ցեմենտե շաղախ տարբեր տեսակի

9

Ցեմենտ տարբեր տեսակի

10

Գաջ

11

Փքապեռլիտ

12

Բետոնե բլոկ տարբեր տիպի և չափսի

13

Բետոնե մայթեզր տարբեր չափսի

14

Բետոնե աստիճան տարբեր չափսի

15

Բետոնե եզրաքար տարբեր չափսի

16

Մայթի բետոնե ձևավոր սալիկ տարբեր գույնի և ձևի

17

Բետոնի հավելանյութ և վերականգնողական այլ նյութեր

18

Ձայնաջերմամեկուսիչ սենդվիչ բլոկ տարբեր չափսի և ձևի

3. ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ՀԱՎԱՔՈՎԻ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ

19

Երկաթբետոնե առու տարբեր տեսակի և չափսի

20

Երկաթբետոնե դիտահոր տարբեր չափսի

21

Դիտահորի կափարիչ տարբեր չափսի

22

Հեծան տարբեր տիպի և չափսի

23

Երկաթբետոնե սալ՝ տարբեր տիպի և չափսի

24

Տապաստ (лежень) տարբեր չափսի

25

Երկաթբետոնե բլոկ տարբեր տիպի և չափսի

26

Կիսախողովակ ЛР տարբեր չափսի

27

Երկաթբետոնե խողովակ տարբեր տիպի և չափսի

28

Վաք (лоток) տարբեր տիպի և չափսի

29

Ուղղանկյուն հենապատ Б տարբեր տիպի

30

Հենասյուն СВ տարբեր տիպի

31

Տակդիր տարբեր տիպի և չափսի

32

Հիմք տարբեր տիպի և չափսի

33

Սարքավորումների տիպային կանգնակ (УСО)

34

Г-ձև կոնստրուկցիա տարբեր տիպի (Ге)

4. ՔԱՐԵՐ, ՔԱՐԵ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐ, ԵՐԵՍԱՊԱՏՄԱՆ ՍԱԼԵՐ

35

Տարբեր տեսակի պատրաստվածքներ բնական քարից

36

Շինաքար տարբեր տեսակի բնական քարից

37

Եզրաքար տարբեր չափսի բնական քարից

38

Հրակայուն աղյուս և շաղախանյութ

39

Տուֆե սալիկ տարբեր տիպի և չափսի

40

Անդեզիտե բազալտե սալիկ տարբեր չափսի

41

Բազալտե սալիկ տարբեր չափսի

42

Ֆելզիտե սալիկ տարբեր չափսի

43

Պեռլիտե սալիկ տարբեր չափսի

5. ՄԵՏԱՂԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ

44

Գլոցվածք տարբեր տիպի և չափսի

45

Պողպատե ամրան տարբեր տիպի և չափսի

46

Պողպատե տաշտաձև պրոֆիլի հեծան տարբեր չափսի

47

Պողպատե երկտավր տարբեր չափսի

48

Պողպատ շերտավոր տարբեր չափսի

49

Պողպատե անկյունակ տարբեր չափսի

50

Պողպատե ձող տարբեր տիպի և չափսի

51

Պողպատե թիթեղ տարբեր չափսի

52

Պողպատե մետաղալար տարբեր տեսակի և չափսի

53

Ցինկապատ փշալար

54

Մանեկ, հեղույս

55

Պողպատե ցանց տարբեր տիպի և չափսի

56

Կռվածք

57

Պողպատե ճոպան տարբեր չափսի

58

Մետաղական ակոսավոր ծածկի սալ (տրանսֆորմատորային ենթակայանների) տարբեր չափսի

6. ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐ ՓԱՅՏԻՑ

59

Փայտանյութ տարբեր տիպի և չափսի

60

Շրիշակ տարբեր տիպի և չափսի

61

Հաճարե պարակալ տարբեր չափսի

62

Մանրահատակ տարբեր չափսի

63

Նրբատախտակ (ֆաներա) տարբեր չափսի

64

Փայտատաշեղային սալ (ДСП) տարբեր տիպի և չափսի

65

Լամինատե հատակ տարբեր տիպի և չափսի

7. ՏԱՆԻՔԱԾԱԾԿ ԵՎ ՄԵԿՈՒՍԻՉ ՆՅՈՒԹԵՐ

66

Մետաղական թիթեղ տարբեր տիպի և չափսի

67

Մետաղական պատրաստվածքներ տարբեր տիպի և չափսի

68

Մեխ

69

Պտուտակ

70

Ապակեբամբակ տարբեր տեսակի և չափսի

71

Իզոգամ տարբեր տեսակի և չափսի

72

Գիպսակարտոնե ակուստիկ սալեր տարբեր տիպի և չափսի

8. ԴՌՆԵՐ ԵՎ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ

73

Փայտե ներսի դուռ տարբեր տեսակի և չափսի

74

Մուտքի դուռ տարբեր տիպի և չափսի

75

Ալյումինե դուռ տարբեր տիպի, գույնի և չափսի

76

 Ալյումինե պատուհան տարբեր տիպի, գույնի և չափսի

77

Մետաղապլաստե դուռ տարբեր տիպի, գույնի և չափսի

78

Մետաղապլաստե պատուհան՝ տարբեր տիպի, գույնի և չափսի

79

Պլաստմասսե պատուհանագոգ տարբեր գույնի և չափսի

9. ՄԵՏԱՂԱԿԱՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐ ԵՎ ԿՑԱՄԱՍԵՐ

80

Պողպատե խողովակ տարբեր կտրվածքի և չափսի

81

Պողպատե ծնկալ տարբեր չափսի

82

Լատունե կցամաս տարբեր տեսակի և չափսի

10. ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐ ԵՎ ԿՑԱՄԱՍԵՐ

83

Մետաղապլաստե խողովակ տարբեր չափսի

84

Պոլիվինիլքլորիդե խողովակ կոյուղու համար տարբեր չափսի

85

Պոլիվինիլքլորիդե խողովակի կցամաս՝ տարբեր տիպի և չափսի

86

Պոլիէթիլենային խողովակ, նախատեսված խմելու ջրի համար, տարբեր չափսի և ճնշման

87

Պոլիէթիլենային խողովակի կցամաս՝ տարբեր տիպի և չափսի

88

Պոլիէթիլենային ծալքավոր խողովակ կոյուղու և ոռոգման համար, տարբեր չափսի և ճնշման

89

Պոլիէթիլենային ծալքավոր խողովակի կցամաս՝ տարբեր տիպի և չափսի

90

Պոլիպրոպիլենային խողովակ ալյումինե շերտով տարբեր չափսի, նախատեսված տաք ջրի համար

91

Պոլիպրոպիլենային խողովակ տարբեր չափսի, նախատեսված սառը ջրի համար

92

Պոլիպրոպիլենային խողովակ կոյուղու համար տարբեր չափսի

93

Պոլիպրոպիլենային խողովակի կցամաս՝ տարբեր տիպի և չափսի

11. ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

94

Ջեռուցման կաթսա տարբեր տիպի և հզորության

95

Ջրի պոմպեր տարբեր տեսակի և հզորության

96

Ալյումինե ջեռուցման մարտկոց՝ տարբեր տիպի և չափսի

97

Ալյումինե մարտկոցի կցամաս՝ տարբեր տիպի և չափսի

98

Խողովակ մեկուսացումով տարբեր չափսի և տեսակի

99

Գնդիկավոր փական տարբեր տեսակի և չափսի

100

Հետադարձ փական տարբեր տիպի և չափսի

101

Լատունե զտիչ տարբեր չափսի

102

Լատունե խցան տարբեր չափսի

12. ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

103

 Մեմբրանային գազի հաշվիչ տարբեր չափսի

104

Պահպանիչ կափույր տարբեր տեսակի

105

Գազի ճնշման կարգավորիչ տարբեր չափսի

106

Գազի գնդիկավոր փական տարբեր չափսի

107

Բնական գազի ֆիլտր և կցամաս տարբեր չափսի

108

Հաշվիչ մեխանիզմի պահպանիչ տուփ

109

Գազակարգավորիչ կայան գազահաշվիչ հանգույցով առանց պահարանի

110

Գազակարգավորիչ կայան առանց գազահաշվիչ հանգույցի և պահարանի

111

Պահարանային գազակարգավորիչ կայան գազահաշվիչ հանգույցով

112

Պահարանային գազակարգավորիչ կայան առանց գազահաշվիչ հանգույցի

13. ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

113

Օդամղիչ տարբեր տիպի, հզորության և թողունակության

14. ՍԱՆՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

114

Խոհանոցակոնք տարբեր տեսակի

115

Լվացարան տարբեր տեսակի

116

Զուգարանակոնք տարբեր տեսակի

117

Կերամիկական միզաման «Ֆրանսիական»

118

Լոգնոց տարբեր տիպի և չափսի

119

Ցնցուղի խառնիչ

120

Ծորակ՝ տարբեր տիպի և չափսի

121

Ջրաչափ՝ տարբեր տիպի և չափսի

122

Փական՝ տարբեր տեսակի և չափսի

123

Ֆիլտր բրոնզե՝ տարբեր տիպի և չափսի

124

Սողնակ բրոնզե՝ տարբեր տիպի և չափսի

125

Հոսակ՝ տարբեր տիպի և չափսի

126

Սիֆոն տարբեր տիպի և չափսի

127

Պոլիէթիլենային բաք՝ տարբեր տարողության և ձևի

15. ԹՈՒՋԵ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐ

128

Կոյուղու դիտահորի կափարիչ տարբեր չափսի

129

Անձրևաջրերի հեռացման հանգույց՝ տարբեր տիպի և չափսի

16. ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԱԼՈՒԽՆԵՐ

130

Ալյումինե հաղորդալար՝ տարբեր տիպի և չափսի

131

Ալյումինե մալուխ՝ տարբեր տիպի և չափսի

132

Պղնձե հաղորդալար՝ տարբեր տիպի և չափսի

133

Պղնձե մալուխ՝ տարբեր տիպի և չափսի

134

Հեռախոսակապի պղնձե հաղորդալար տարբեր տեսակի և չափսի

135

Անջատիչ՝ տարբեր տեսակի

136

Վարդակ տարբեր տեսակի

137

Մալուխի սակառ (короб)՝ տարբեր տիպի և չափսի

138

Տուփ էլեկտրամոնտաժային՝ տարբեր տիպի և չափսի

139

Շիկացման լամպ, լուսարձակ տարբեր հզորության

140

Լյումինեսցենտային լամպ տարբեր չափսի և հզորության

141

Էլեկտրաէներգիայի հաշվիչ տարբեր տեսակի և հզորության

142

Միաֆազ ավտոմատ անջատիչ տարբեր տիպի և հզորության

143

Երկֆազ ավտոմատ անջատիչ տարբեր տիպի և հզորության

144

Եռաֆազ ավտոմատ անջատիչ տարբեր տիպի և հզորության

145

Քառաֆազ ավտոմատ անջատիչ տարբեր տիպի և հզորության

146

Հատիչ (рубильник) տարբեր տիպի և չափսի

17. ԼԱՔԱՆԵՐԿԱՅԻՆ ԵՎ ՍՈՍՆՁԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ

147

Լաքաներկ և սոսնձանյութ տարբեր տեսակի

148

Ներկ լատեքսային՝ տարբեր տեսակի

149

Էմալ և էմալե ներկ՝ տարբեր տեսակի

150

Ծեփամածիկ տարբեր տեսակի

151

Նախաներկ՝ տարբեր տեսակի

152

Գունանյութ և լուծիչ՝ տարբեր տեսակի

153

Պնդեցուցիչ թթվային

154

Ներկեր տարբեր տեսակի

18. ԱՊԱԿԻՆԵՐ

155

Ապակի տարբեր հաստության, տեսակի և չափսի

156

Հայելի տարբեր հաստության, տեսակի և չափսի

19. ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԵՐԵՍՊԱՏՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ

157

Հախճասալ՝ տարբեր տեսակի և չափսի

158

Հատակի սալիկ՝ տարբեր տեսակի և չափսի

159

Գիպսակարտոնե սալիկի պրոֆիլ և սոսինձ տարբեր տեսակի և չափսի

160

Գիպսակարտոնե սալիկի ամրացման կցամաս՝ տարբեր տեսակի և չափսի

161

Կախովի պլաստմասսե առաստաղ և պրոֆիլ տարբեր գույնի, տիպի և չափսի

162

Պոլիկարբոնատ տարբեր գույնի և չափսի

20. ՆԱՎԹԱՄԹԵՐԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ

163

Հանքաձյութ ճանապարհային (բիտում)

164

Մազութ

165

Բենզին «Ռեգուլյար»

166

Դիզելային վառելիք

21. ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ

167

Անկյունակ պոլիմերային տարբեր տիպի և չափսի

168

Պոլիմերային շրիշակ և շրիշակի տակդիր տարբեր տիպի և չափսի

169

Էլեկտրոդ՝ տարբեր տիպի և չափսի

170

Թթվածին

171

Կալցիումի կարբիտ

172

Գազ պրոպան / բուտան

173

Պաստառ տարբեր տիպի և չափսի

174

Նատրիումե հեղուկ ապակի

175

Զմռնիտե թուղթ՝ տարբեր տեսակի և չափսի

176

Գորգածածկույթ (կովրոլին)՝ տարբեր տիպի և չափսի

177

Լինոլեում՝ տարբեր տիպի և չափսի

178

Պոլիմերաավազային հիմքով պատրաստվածքներ՝ տարբեր տիպի և չափսի

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան