ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
12 սեպտեմբերի 2017 թվականի |
թիվ 18 |
քաղ. Մոսկվա |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան, կոոպերացիոն համագործակցության նպատակով
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտում արտադրությունները կազմակերպելիս՝
1. Առաջնորդվել գյուղատնտեսության համար մեքենաների ու սարքավորումների լրակազմող մասերի համատեղ արտադրության համար տարրեր արտադրողների ցանկով՝ 1-ին հավելվածի համաձայն, ինչպես նաև գյուղատնտեսության համար մեքենաների ու սարքավորումների՝ երրորդ երկրներում թողարկվող լրակազմող մասերի անալոգների (համարժենքերի) պոտենցիալ սպառողների ցանկով՝ 2-րդ հավելվածի համաձայն:
2. Առաջարկներ ուղղել Եվրասիական տնտեսական հանձնաժողով սույն հանձնարարականի 1-ին կետում նշված ցանկերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|