ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
27 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 28 |
քաղ. Մոսկվա |
ԱԳՐԱՐԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 7-րդ կետի 4-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան,
հիմնվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից անցկացված վերլուծության և ագրարային շուկայի պետական կարգավորման ու գյուղատնտեսության պետական աջակցության արդյունավետության գնահատման վրա,
հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) գործող գյուղատնտեսության զարգացման ծրագրերը, անդամ պետություններում ագրարային քաղաքականություն ձևավորող այլ նորմատիվ իրավական ակտերը, բյուջետային միջոցներ հատկացնելու առումով անդամ պետությունների հնարավորությունները,
ինչպես նաև՝
պարենային անկախության ապահովման,
ֆինանսական կայունության բարձրացման,
գյուղական տարածքների կայուն զարգացման,
ռեսուրսների վերարտադրության և օգտագործման արդյունավետության բարձրացման,
գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի ապահովման, դրա ապրանքայնության բարձրացման,
Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ագրարային շուկայի ենթակառուցվածքի զարգացման աջակցության,
ագրարային շուկայի պետական կարգավորման և գյուղատնտեսության պետական աջակցության մասով դիտանցում իրականացնելու նպատակով,
հանձնարարում է անդամ պետություններին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականի հրապարակման օրվանից միջոցներ մշակել, որոնք ուղղված են պետական աջակցության արդյունավետության բարձրացմանը, մասնավորապես՝
ագրոարդյունաբերական համալիրում նորարարությունների խթանմանն ուղղված պետական աջակցության մակարդակի բարձրացմանը,
ագրոարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ֆինանսական և տնտեսական կայունության ապահովմանը, նոր տեխնոլոգիաների և որոշումների մշակման նպատակով՝ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային աշխատանքների անցկացմանը, ինչպես նաև տվյալ հատվածում աշխատողների որակավորման բարձրացմանը,
արտադրությունում ներդրումների խթանմանը, ագրոարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին պետական աջակցության տրամադրման ժամկետների հսկողության միջոցների ներմուծմանը,
ուղղված են գյուղատնտեսական արտադրանքի շուկաների և գյուղական տարածքների զարգացմանը, մասնավորապես՝
արտադրանքը սպառողին հասցնելու համակարգի արդյունավետության բարձրացմանը և սպառողական գնի մեջ գյուղատնտեսական արտադրանք արտադրողների մասնաբաժնի ավելացմանը,
ագրոարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների արտադրողականության և գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը,
ագրոարդյունաբերական համալիրի համար արտադրության միջոցներ թողարկող ձեռնարկությունների, այդ թվում՝ անդամ պետությունների համատեղ ձեռնարկությունների ստեղծման և զարգացման խթանմանը,
սոցիալական պայմանների բարելավմանը և գյուղատնտեսության աշխատողների նյութական ապահովման բարձրացմանը,
ուղղված են ագրոպարենային շուկայի ենթակառուցվածքի աջակցությանը և զարգացմանը, մասնավորապես՝
գյուղատնտեսական արտադրանքի պահման և փոխադրման հզորությունների զարգացմանը,
արտահանման աջակցության ենթակառուցվածքի, այդ թվում՝ տրանսպորտապահեստային տնտեսության, տեղեկատվական ապահովման, իրավական և խորհրդատվական ծառայությունների, բրոքերային ու գործակալական գործառնությունների խթանմանը,
ուղղված են գյուղատնտեսական արտադրանք արտադրողների ռիսկերի ապահովագրման համակարգի զարգացմանը՝ վնասատուների և բույսերի հիվանդությունների, ինչպես նաև կենդանիների հիվանդությունների տարածման հետևանքով առաջացած կորուստների դեպքում,
ուղղված են գյուղատնտեսական արտադրանք արտադրողների, այդ թվում՝ ֆերմերների ուսուցմանը՝ վնասատուների և բույսերի հիվանդությունների, ինչպես նաև կենդանիների հիվանդությունների տարածումը կանխարգելելու նպատակով։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |