ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 հոկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 2781-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳՐԻԳ ԿՈՆՏԱԿՏ ԼԻՆԶԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ԳՐԻԳ ԿՈՆՏԱԿՏ ԼԻՆԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 09.10.2013 թվականի թիվ 28092 դիմումը.
Հրամայում եմ`
1. «ԳՐԻԳ ԿՈՆՏԱԿՏ ԼԻՆԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2011 թվականի հոկտեմբերի 5-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-ԲՕ-001593 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը՝ ք. Երևան, Կենտրոն համայնք, Թումանյան փող., թիվ 23 շենքի տարածքից տեղափոխել ք. Երևան, Կենտրոն, Կողբացու փողոց, 83 շենք, 9 տարածք:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
|
Դ. Դումանյան |