Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Տարբեր պետությունների տնտեսվարող սուբյեկտների միջև տնտեսական վեճեր քննելիս պետական տուրքի չափի և դրա գանձման կարգի մասին 1993 թվականի դեկտեմբերի 24-ի` Համաձայնագրին կից
«Տարբեր պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև տնտեսական վեճեր քննելիս պետական տուրքի չափի և դրա բռնագանձման կարգի մասին» 1993 թվականի դեկտեմբերի 24-ի` Համաձայնագրի մասնակից պետությունները պայմանավորվեցին փոփոխություն կատարել նշված Համաձայնագրի 2-րդ հոդվածում՝ այն շարադրելով հետևյալ խմբագրմամբ.
«Հ ո դ վ ա ծ 2
Վեճեր լուծելիս տարբեր պետությունների տարածքներում գտնվող տնտեսվարող սուբյեկտների իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանության համար հավասար հնարավորություն ապահովելու նպատակով սահմանել այլ պետության դատարան դիմելիս պետական տուրքի հետևյալ դրույքները՝ ըստ հայցագնի (Ռուսաստանի Դաշնության ռուբլով).
մինչև 10 հազար ռուբլի |
-հայցագնի 3 տոկոսը |
10 հազար ռուբլուց ավել՝ մինչև 50 հազար ռուբլի |
300 ռուբլի + 10 հազար ռուբլին գերազանցող գումարի 2,5 տոկոսը |
50 հազար ռուբլուց ավել՝ մինչև 100 հազար ռուբլի |
1 հազար 300 ռուբլի + 50 հազար ռուբլին գերազանցող գումարի 2 տոկոսը |
100 հազար ռուբլուց ավել՝ մինչև 500 հազար ռուբլի |
2 հազար 300 ռուբլի + 100 հազար ռուբլին գերազանցող գումարի 1,5 տոկոսը |
500 հազար ռուբլուց ավել՝ մինչև 1 մլն ռուբլի |
8 հազար 300 ռուբլի + 500 հազար ռուբլին գերազանցող գումարի 1 տոկոսը |
1 մլն ռուբլուց ավել |
13 հազար 300 ռուբլի + 1 մլն ռուբլին գերազանցող գումարի 0,5 տոկոսը |
Ոչ գույքային բնույթի հայցադիմումներից գանձվում է 500 ռուբլի, եթե այն պետության օրենսդրությամբ, որտեղ հայցը ներկայացվում է, պետական տուրքի նվազ չափ սահմանված չէ»:
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է ներպետական ընթացակարգերի կատարում՝ համապատասխան փաստաթղթերն ավանդապահին հանձնելու պահից:
Կատարված է Մինսկ քաղաքում 2001 թվականի հունիսի 1-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի Արձանագրության հաստատված պատճենը:
*Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 28-ից: