ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 փետրվարի 2014 թ. ք. Երևան |
N 177-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՆՈՐԱԳԱՎԻԹ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000792, 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001139 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Նորագավիթ պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 23.01.2014 թ. դիմումը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Նորագավիթ պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությանը բժշկական օգնության և սպասարկման 2006 թվականի հունիսի 27-ին տրված թիվ Կ-XX-000792, 2007 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ Կ-XX-001139 լիցենզիաները:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) «Նորագավիթ պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության լիցենզիաների բնօրինակները կցել ընկերության անհատական գործին.
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Դ. Դումանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|