ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
26 մայիսի 2014 թ. |
N 498-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԱՐԳԻՍ» ՍՊԸ-ԻՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 000105 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «ՍԱՐԳԻՍ» ՍՊԸ-ի 2014 թվականի մայիսի 13-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2014 թվականի մայիսի 23-ի N 8 եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2011 թվականի մայիսի 17-ի թիվ 314-Ա հրամանով «ՍԱՐԳԻՍ» ՍՊԸ-ին տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N 000105 լիցենզիան` գործունեության իրականացման վայրը` ք. Երևան, Չեխովի 17ա:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով` օրենքով սահմանված ժամկետներում:
Կ. Ճշմարիտյան |