Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.15/39(913)
Ստորագրող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ստորագրման ամսաթիվ
24.12.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.1993

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Տարբեր պետությունների տնտեսվարող սուբյեկտների միջև տնտեսական վեճեր քննելիս պետական տուրքի չափի և դրա գանձման կարգի մասին

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները,

հիմնվելով Տնտեսական միության ստեղծման մասին Պայմանագրի վրա և ընդունելով տնտեսական վեճերով արդարադատության իրականացման, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում տնտեսվարող սուբյեկտների իրավունքների և շահերի հավասար պաշտպանության ապահովման նկատմամբ միատեսակ մոտեցումների անհրաժեշտությունը,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Սույն Համաձայնագիրը կարգավորում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների արբիտրաժային և տնտեսական դատարանների կողմից արդարադատության իրականացման մասով Տնտեսական միության ստեղծման մասին Պայմանագրի կատարման հետ կապված հարցերը:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Տարբեր պետությունների տարածքներում գտնվող տնտեսվարող սուբյեկտների միջև վեճերի կարգավորման ժամանակ օրինական իրավունքների և շահերի դատական պաշտպանության համար, այլ պետության դատարան դիմելիս սահմանել պետական տուրքի դրույքը հայցի արժույթով հայցի գումարի 10 տոկոսի չափով:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Ռուբլին սահմանել որպես միասնական դրամային համարժեք Համագործակցության մասնակից պետությունների դատաարբիտրաժային մարմիններում պետական տուրքի վճարման դեպքում: Ռուբլու նկատմամբ ազգային արժույթների փոխարժեքները որոշում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ազգային բանկերը:

Դատաարբիտրաժային մարմիններում պետական տուրքի վճարումը կատարվում է դատարանի գտնվելու վայրի պետության ազգային արժույթով կամ Ռուսաստանի Դաշնության ռուբլով վերահաշվարկ կատարելով ազգային արժույթների փոխարժեքներով, որոնք որոշում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ազգային բանկերը:

Համագործակցության մասնակից պետությունների ազգային բանկերը պետք է ապահովեն պետական տուրքի անարգել վճարումը և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների արբիտրաժային մարմինների վճիռներով դրամական միջոցների գանձումը:

Վճիռների կատարման նկատմամբ հսկողությունը դրվում է պարտատեր պետությունների բարձրագույն դատաարբիտրաժային (տնտեսական դատարանների) մարմինների վրա:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Համագործակցության մասնակից պետությունների գործող օրենսդրությունների ուսումնասիրման, ինչպես նաև դրանց կիրառման պրակտիկայի և արբիտրաժային դատարանների աշխատանքի համար կազմակերպվում է արբիտրաժային-տնտեսական պրակտիկա պարունակող համապատասխան օրենսդրական ակտերի և դատական փաստաթղթերի կանոնավոր փոխանակություն:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Սույն Համաձայնագիրը բաց է այլ պետությունների կողմից միանալու համար:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Սույն Համաձայնագրում փոփոխություններն ու լրացումները կատարվում են Համաձայնագիրը ստորագրած պետությունների նախաձեռնությամբ:

 

Կատարված է Աշգաբատ քաղաքում 1993 թվականի դեկտեմբերի 24-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության Կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան