Գլխավոր տեղեկություն
Համար
N 06-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.03.16/7(519) Հոդ. 61
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.02.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 մարտի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10015078

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 փետրվարի 2015 թ.

N 06-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐ ԳՈՐԾԱԾՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԹՄՐԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ի» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել`

1) թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևը` համաձայն Հավելված 1-ի.

2) թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի լրացման մեթոդական ուղեցույցը` համաձայն Հավելված 2-ի:

2. Սահմանել, որ թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևերի լրացված թղթային տարբերակները տրամադրվում են ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը` յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ՝ հաջորդող ամսվա առաջին տասնօրյակում:

 

Ա. Մուրադյան

 

Հավելված 1
ՀՀ առողջապահության նախարարի
2015 թվականի փետրվարի 25-ի
N 06-Ն հրամանի

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐ ԳՈՐԾԱԾՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԹՄՐԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Բժշկական կազմակերպություն ընդունված անձի նույնականացման ծածկագիր _______

2. Բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող բժշկական կազմակերպության անվանում
___________________________________________________________

3. Բժշկական կազմակերպություն ընդունված անձի բնակության վայր (նշել միայն մարզ կամ Երևան) _____________________________________________________

4. Ընդունելության օր, ամիս, տարի «_____»_____________20_____ թվական

5. Ընդունելությանը սպասման ժամանակահատվածը (դիմելու և ընդունվելու միջև ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերով)

օրերի քանակ

 
 

6. Տարիքը՝ _______

7. Սեռը՝  արական  իգական

8. Ուղղորդման աղբյուրը.
1) Ինքնուրույն կամ անհատի կողմից
2) Առողջապահական հատված
3) Արդարադատության հատված
4) Իրավապահ հատված
5) Այլ (նշել)
 

____________________________

 

____________________________

 

____________________________

9. Ընթացիկ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպտակով բժշկական կազմակերպություն դիմելու պատճառ հանդիսացող թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի տեսակ

Հիմնական
(նշել)

Երկրորդային
(նշել)

Նշել թմրամիջոցի կամ հոգեմետ
(հոգեներգործուն) նյութի անվանումը

1) Ափիոնատիպ նյութեր

     

2) Կաննաբինոիդներ

     

3) Կոկաին

     

4) Ամֆետամինատիպ խթանիչներ

     

10. Գործածման պատմություն.
1) Արդյո՞ք սա առաջին բուժումն է. Այո Ոչ
2) Հիմնական թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ առաջին անգամ գործածելու
տարիքը. ______
3) Վերջին 1 ամսվա ընթացքում հիմնական թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ գործածելու օրերի քանակը. ______
4) Երբևէ ներարկման փորձը. Այո Ոչ
5) Ներարկիչի երբևէ համատեղ գործածում այլ անձի հետ. Այո Ոչ
6) Ներարկիչի համատեղ գործածում այլ անձի հետ վերջին 1 ամսվա ընթացքում. ______

5) Ցնորածին նյութեր

     

6) Ցնդող լուծիչներ

     

7) Հանգստացնող և քնաբեր միջոցներ

     

8) Ալկոհոլ

     

9) Այլ

     

11. Վերջին 1 ամսվա ընթացքում հիմնական թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի գործածման եղանակը

Հիմնական եղանակ

Երկրորդային
եղանակ

1) Բերանի միջոցով

   

2) Ներարկային

   

3) Ծխելու միջոցով

   

4) Ներշնչելով

   

12. Տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ձևերը, պայմանները և մեթոդները

Կամավոր

Հարկադիր

5) Քթի միջոցով

   

6) Այլ

   

Արտահիվանդանոցային առանց թմրամիջոցների դետոքսիֆիկացիոն բուժում

Նշել գործածվող այլ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր (մինչև 3՝ պայմանավորված դրանց խնդրահարույց լինելու աստիճանով).
___________________________________________________________________
___________________________________________________________________

Հիվանդանոցային առանց թմրամիջոցների դետոքսիֆիկացիոն բուժում

Փոխարինող բուժում

Այլ (նշել) ___________

13. Լրացնող բժիշկ (անուն, ազգանուն և ստորագրություն՝______________________________

14. Լրացման օր, ամիս, տարի «_____»_____________20____ թվական

Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևերի լրացված թղթային տարբերակները տրամադրվում են ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը` յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ՝ հաջորդող ամսվա առաջին տասնօրյակում:

Հավելված 2
ՀՀ առողջապահության նախարարի
2015 թվականի փետրվարի 25-ի
N 06-Ն հրամանի

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐ ԳՈՐԾԱԾՈՂ ԱՆՁԱՆՑ ԹՄՐԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի լրացումն իրականացվում է հետևյալ ախտորոշումներով (կոդավորումը` ըստ հիվանդությունների միջազգային դասակարգչի (10-րդ վերանայման) բուժման ընդունված անձանց դեպքում՝

1) Հոգեկան և վարքային խանգարումներ ափիոնատիպ նյութերի գործածման հետևանքով (F11),

2) Հոգեկան և վարքային խանգարումներ կաննաբինոիդների խմբի թմրամիջոցների գործածման հետևանքով (F12),

3) Հոգեկան և վարքային խանգարումներ քնաբերների գործածման հետևանքով (F13),

4) Հոգեկան և վարքային խանգարումներ կոկաինի գործածման հետևանքով (F14),

5) Հոգեկան և վարքային խանգարումներ այլ խթանիչների (ներառյալ` կոֆեինը) գործածման հետևանքով (F15),

6) Հոգեկան և վարքային խանգարումներ ցնորածին նյութերի գործածման հետևանքով (F16),

7) Հոգեկան և վարքային խանգարումներ ցնդող լուծիչների գործածման հետևանքով (F18),

8) Հոգեկան և վարքային խանգարումներ հոգեներգործուն նյութերի համակցված գործածման հետևանքով (F19):

2. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևը լրացվում է արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություն ընդունված անձի (այսուհետ՝ ընդունված անձ) բուժման վարումն իրականացնող բժշկի կողմից (այսուհետ՝ բժիշկ):

3. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 1-ին կետում նշվում է բժշկական կազմակերպություն ընդունված անձի նույնականացման ծածկագիրը: Նույնականացման ծածկագիրը ձևավորվում է հետևյալ կարգով.

1) ընդունված անձի մոր անվան երրորդ և չորրորդ տառեր,

2) ընդունված անձի հոր անվան երրորդ և չորրորդ տառեր,

3) ընդունված անձի անվան երրորդ և չորրորդ տառեր (Երեք տառ պարունակող անունների (օրինակ՝ Անի, Սոս, Կիմ) դեպքում օգտագործվում են անունների երկրորդ և երրորդ տառերը),

4) ընդունված անձի սեռը մատնանշող տառ, արական՝ «Ա», իգական՝ «Ի»,

5) ընդունված անձի ծննդյան տարեթվի վերջին երկու թվեր:

4. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 2-րդ կետում նշվում է բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող բժշկական կազմակերպության անվանումը:

5. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 3-րդ կետում նշվում է ընդունված անձի մշտական բնակության վայրը՝ նշելով միայն մարզի կամ մայրաքաղաք Երևանի անվանումը և բացառելով ընդունված անձի բնակության քաղաքի (բացի՝ մայրաքաղաք Երևանը), գյուղի, թաղամասի, փողոցի կամ բնակարանի գտնվելու վայրի անվանման (համարի) նշումը: Այսպես,

1) ընդունված անձի հաշվառման և բնակության վայրերի անհամապատասխանության դեպքում նշվում է միայն բնակության վայրը,

2) ընդունված անձի օտարերկրյա պետությունում մշտական բնակության և Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես գտնվելու դեպքում նշվում է միայն մշտական բնակության վայր հանդիսացող օտարերկրյա պետության անվանումը,

3) ընդունված անձի՝ մշտական բնակության վայր չունենալու դեպքում կատարվում է հետևյալ գրառումը. «չունի մշտական բնակության վայր»:

6. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 4-րդ կետում նշվում է ընդունված անձի բժշկական կազմակերպություն ընդունելության ամսաթիվը հետևյալ հաջորդականությամբ՝ ամիս, օր, տարեթվի վերջին երկու թվեր:

7. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 5-րդ կետում նշվում է ընդունված անձի ընդունելությանը սպասման ժամանակահատվածը՝ թվերի միջոցով նշելով օրերի քանակը: Սպասման ժամանակահատվածը տվյալ բժշկական կազմակերպության ծանրաբեռնվածության (օրինակ՝ հիվանդանոցային բաժանմունքում ազատ մահճակալների բացակայություն) հետևանքով դիմած անձի ընդունելության հետաձգման օրերի քանակն է՝ դիմելու և ընդունվելու ժամկետների միջև ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերով: Այսպես, բժշկական կազմակերպություն դիմելու և ընդունելության օրերի միջև ընկած ժամանակահատվածը չի համարվում «սպասման ժամանակահատված», եթե դրա պատճառ է հանդիսացել ընդունված անձի հայեցողությունը։

8. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 6-րդ կետում նշվում է ընդունված անձի տարիքը:

9. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 7-րդ կետում նշվում է ընդունված անձի սեռը:

10. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 8-րդ կետում՝

1) նշվում է ընդունված անձին բժշկական կազմակերպություն ուղղորդած աղբյուրը՝ ընտրելով հաշվետվական ձևի 1-ից 5-րդ ենթակետերում նշված աղբյուրներից միայն մեկը,

2) 1-ին ենթակետում կատարվում է նշում, եթե ընդունված անձի խոսքերով՝ նա բժշկական կազմակերպություն է դիմել ինքնուրույն կամ այլ անհատի ուղղորդմամբ,

3) 2-րդ ենթակետում կատարվում է նշում, եթե ընդունված անձը բժշկական կազմակերպություն է դիմել (տեղափոխվել) այլ բժշկական ուղղորդման արդյունքում՝

ա. ուղեգրի (օրինակ՝ երբ առկա է ուղեգիր ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունից կամ շտապօգնության ծառայությունից) միջոցով,

բ. բժշկական խորհրդատվության արդյունքում,

4) 3-րդ ենթակետում կատարվում է նշում, եթե.

ա. ընդունված անձը բժշկական կազմակերպություն է դիմել (տեղափոխվել) քրեակատարողական հիմնարկում նախկինում ստացած բժշկական օգնությունը և սպասարկումը շարունակելու (օրինակ՝ ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձանց փոխարինող բուժման ծրագրում ընդգրկված անձինք պատիժը կրելուց հետո կամ հակառակը),

բ. ընդունված անձի նկատմամբ դատարանի որոշման համաձայն նշանակվել է հարկադիր բուժում արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային պայմաններում (օրինակ՝ հարկադիր բուժում քաղաքացիական բժշկական կազմակերպությունում կամ քրեակատարողական հիմնարկում),

5) 4-րդ ենթակետում կատարվում է նշում, եթե ընդունված անձի խոսքերով՝ նրան բժշկական օգնության և սպասարկման են ուղղորդել իրավապահ մարմինների ներկայացուցիչները,

6) 5-րդ ենթակետում կատարվում է նշում, եթե ընդունված անձի ուղորդման աղբյուրը հաշվետվական ձևի 1-ից 4-րդ ենթակետերում նշված աղբյուրներից որևէ մեկին չի համապատասխանում:

11. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 9-րդ կետում նշվում է ընդունված անձի ընթացիկ բուժման պատճառ հանդիսացող թմրամիջոցը կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութը և երկրորդային հանդիսացող թմրամիջոցը կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութը՝ որոշակիացնելով նյութի խումբը (դասը), ինչպես նաև թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի անվանումը:

Օրինակ. բուժման է ընդունվել երեք տարի շարունակ գրեթե յուրաքանչյուր օր ացետիլացված ափիոն («չերնյաշկա») գործածող անձ, որի մոտ առկա է ափիոնային զրկանքի համախտանիշ, բայց, միևնույն ժամանակ, հիվանդը նշում է, որ ոչ հաճախ գործածում է (ամսվա ընթացքում մեկ-երկու անգամ) նաև կոկաին ու դիազեպամ:

 

Օրինակում նկարագրված դեպքը գրառվում է հետևյալ կերպ.

 

9. Ընթացիկ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական կազմակերպություն դիմելու պատճառ հանդիսացող թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի տեսակ

Հիմնական
(նշել)

Երկրորդային
(նշել)

Նշել թմրամիջոցի
կամ հոգեմետ (հոգեներգործուն)
նյութի անվանումը

1) Ափիոնատիպ նյութեր

ü


 

ացետիլացված ափիոն («չերնյաշկա»)

2) Կաննաբինոիդներ


 
 
 

3) Կոկաին


 

ü

Կոկաին

4) Այլ խթանիչներ (ներառյալ կոֆեինը)

     

5) Ցնորածին նյութեր

     

6) Ցնդող լուծիչներ

     

7) Հանգստացնող և քնաբեր միջոցներ

 

ü

դիազեպամ

8) Ալկոհոլ

     

9) Այլ

     

Ընդ որում, թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի միևնույն խմբին (դասին) պատկանող տարբեր նյութերի գործածման դեպքում դրանցից որևիցե մեկը «երկրորդային» չի՛ համարվում: «Երկրորդային» կարող է համարվել միայն այլ խմբին (դասին) պատկանող թմրամիջոցը կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութը:

Օրինակ. եթե ընդունված անձը գործածում է և՛ հերոին, և՛ ացետիլացված ափիոն և ընթացիկ բուժման ընդունվելու պատճառ են հանդիսացել ափիոնատիպ նյութերը, ապա, անկախ հերոինի և ացետիլացված ափիոնի գործածման հաճախականություններից, դրանցից որևիցե մեկը չի հանդիսանում «երկրորդային»:

12. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 11-րդ կետի ենթակետերում նշումներ են կատարվում թմրամիջոցի (թմրամիջոցների) կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի (նյութերի) գործածման պատմության, առանձնահատկությունների և նախկինում բուժման հնարավոր դեպքերի վերաբերյալ տեղեկություններին: Այսպես, 11-րդ կետի`

1) 1-ին ենթակետում նշվում է՝ բժշկական կազմակերպություն ընդունված անձը երբևէ բուժում ստացե՞լ է, թե՝ ոչ,

2) 2-րդ ենթակետում նշվում է հիմնական հոգեմետ (հոգեներգործուն) նյութի առաջին անգամ գործածման տարիքը,

3) 3-րդ ենթակետում նշվում է վերջին 1 ամսվա ընթացքում հիմնական հոգեմետ (հոգեներգործուն) նյութի գործածման օրերի քանակը,

4) 4-րդ ենթակետում նշվում է՝ ընդունված անձը երբևէ ներարկային եղանակով թմրամիջոց (թմրամիջոցներ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութ (նյութեր) գործածե՞լ է, թե՝ ոչ,

5) 5-րդ ենթակետով նշվում է ընդունված անձի՝ այլ անձի (անձանց) հետ միևնույն ներարկիչի համատեղ գործածման երբևէ գրանցված դեպքի (դեպքերի) մասին,

6) 6-րդ ենթակետով նշվում է ընդունված անձի՝ այլ անձի (անձանց) հետ միևնույն ներարկիչի համատեղ գործածման գրանցված դեպքի (դեպքերի) մասին վերջին 1 ամսվա ընթացքում:

13. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 11-րդ կետում նշվում է հիմնական հոգեմետ (հոգեներգործուն) նյութի (նյութերի) գործածման եղանակը (եղանակները) վերջին 1 ամսվա ընթացքում, ինչպես նաև ընդունված անձի կողմից գործածվող առավել խնդրահարույց թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի անվանումները:

Օրինակ. բուժման ընդունված անձը ացետիլացված ափիոնը հիմնականում գործածում է ներարկային եղանակով և երբեմն՝ բերանի միջոցով:

 

Օրինակում նկարագրված դեպքը գրառվում է հետևյալ կերպ.

 

11. Վերջին 1 ամսվա ընթացքում հիմնական թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի գործածման եղանակը

Հիմնական եղանակ

Երկրորդային եղանակ

1) Բերանի միջոցով

 

ü

2) Ներարկային

ü

 

3) Ծխելու միջոցով

   

4) Ներշնչելով

   

5) Քթի միջոցով

   

6) Այլ

   

Նշել գործածվող այլ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր (մինչև 3՝ պայմանավորված դրանց խնդրահարույց լինելու աստիճանով).
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________

14. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 12-րդ կետում նշվում է ընդունված անձին տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման իրականացման ձևերը (հիվանդանոցային, արտահիվանդանոցային), պայմանները (կամավո՞ր է դիմել բուժման, թե՞ դատարանի որոշմամբ նշանակված հարկադիր բուժում է իրականացվում) և տրամադրվող բուժման մեթոդը) (առանց թմրամիջոցների դետոքսիֆիկացիո՞ն բուժում է տրամադրվում, թե՞ փոխարինող բուժում):

15. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 13-րդ կետում լրացվում է հոգեմետ (հոգեներգործուն) գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման անհատական հաշվետվական ձևը լրացնող բժշկի անունը, ազգանունը և ստորագրությունը:

16. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ անհատական հաշվետվական ձևի 14-րդ կետում նշվում է հոգեմետ (հոգեներգործուն) գործածող անձանց տրամադրվող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման անհատական հաշվետվական ձևի լրացման օրը, ամիսը և տարին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան