Գլխավոր տեղեկություն
Համար
N 79-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.15/9(521).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.01.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.01.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 հունվարի 2015 թ.

N 79-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԳՐԻԳ ԿՈՆՏԱԿՏ ԼԻՆԶԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ԳՐԻԳ ԿՈՆՏԱԿՏ ԼԻՆԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 14.01.2015 թվականի թիվ 299 դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. «ԳՐԻԳ ԿՈՆՏԱԿՏ ԼԻՆԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2011 թ. հոկտեմբերի 5-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-ԲՕ-001593 լիցենզիա) իրականացման վայրը` ք. Երևան, Ե. Կողբացու փողոց, 83 շենքի թիվ 9 տարածքից տեղափոխել ք. Երևան, Կենտրոն, Թումանյան փողոց, 23 շենք տարածք:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան