ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 հուլիսի 2014 թ. ք. Երևան |
N 1767-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷՍԿՈՒԼԱՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄԸ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Էսկուլապ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2014 թվականի հուլիսի 8-ին ներկայացված դիմումը, ինչպես նաև նկատի ունենալով Երևանի քաղաքապետի 14.07.2011 թվականի թիվ 3103-Ա որոշումը,
Հրամայում եմ՝
Ի գիտություն ընդունել, որ «Էսկուլապ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2006 թվականի սեպտեմբերի 7-ին (Կ-XX-000910), 2009 թվականի մայիսի 15-ին (Կ-XX-001244), 2009 թվականի մայիսի 22-ին (Կ-XX-001245), 2005 թվականի դեկտեմբերի 28-ին (Կ-XX-000791), 2005 թվականի սեպտեմբերի 2-ին (Կ-XX-000719), 2006 թվականի ապրիլի 18-ին (Կ-XX-000844), 2002 թվականի դեկտեմբերի 25-ին (Կ-XX-000136), 2005 թվականի դեկտեմբերի 20-ին (Կ-XX-000780), 2005 թվականի դեկտեմբերի 20-ին (Կ-XX-000781), 2005 թվականի դեկտեմբերի 20-ին (Կ-XX-000779), 2006 թվականի օգոստոսի 9-ին (Կ-XX-000898), 2006 թվականի դեկտեմբերի 29-ին (Կ-XX-000972), 2007 թվականի մայիսի 11-ին (Կ-XX-001032), 2006 թվականի դեկտեմբերի 29-ին (Կ-XX-000974), 2006 թվականի նոյեմբերի 2-ին (Կ-XX-000932), 2006 թվականի դեկտեմբերի 29-ին (Կ-XX-000973), 2007 թվականի ապրիլի 4-ին (Կ-XX-001012), 2008 թվականի մարտի 28-ին (Կ-XX-001127), 2008 թվականի փետրվարի 18-ին (Կ-XX-001117), 2008 թվականի նոյեմբերի 21-ին (Կ-XX-001182), 2009 թվականի փետրվարի 20-ին (Կ-XX-001210), 2009 թվականի ապրիլի 23-ին (Կ-XX-001233), 2009 թվականի դեկտեմբերի 30-ին (Կ-XX-001309), 2008 թվականի նոյեմբերի 21-ին (Կ-XX-001181), 2006 թվականի նոյեմբերի 29-ին (Կ-XX-000951), 2010 թվականի հունիսի 21-ին (Կ-XX-001357), 2009 թվականի մարտի 9-ին (Կ-XX-001218), 2009 թվականի նոյեմբերի 25-ին (Կ-XX-001306) տրված դեղատնային գործունեության իրականացման լիցենզիաներում իրավաբանական անձի գտնվելու վայրը վերահասցեավորվել է` ք. Երևան, Դավիթաշեն, 1-ին թ., Հ. 17/2 հասցե:
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.
1) ապահովել իրավաբանական անձի գտնվելու վայրի վերահասցեավորման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան