Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.06.02/13(492)
Ընդունման ամսաթիվ
29.11.2012
Ստորագրող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ստորագրման ամսաթիվ
29.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2013

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Թուրքմենստանի Կառավարության միջև սեյսմիկ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Թուրքմենստանի Կառավարությունը, այսուհետ՝ կողմեր,

հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի տարածքները բնութագրվում են բարձր սեյսմիկ ակտիվությամբ, և ուժեղ երկրաշարժերը երկու երկրներում առաջացնում են զանգվածային ավերածություններ ու բազմաթիվ զոհեր,

ընդունելով երկու երկրների բնակչության անվտանգության և կայուն տնտեսական ցարգացման ապահովման նպատակով համաձայնեցված աշխատանքների անցկացման անհրաժեշտությունը,

 

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

 Կողմերը պայմանավորվում են, որ սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում կառաջնորդվեն իրենց պետությունների օրենսդրություններով և միջազգային իրավունքի համընդհանուր նորմերով ու սկզբունքներով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

 Կողմերը համագործակցում են հետևյալ ոլորտներում.

 - սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնական ռազմավարություն,

 - սեյսմիկ ռիսկի նվազեցման սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական ուղղություններ,

 - սեյսմիկ պաշպանության և սեյսմիկ ռիսկի նվազեցման վերաբերյալ օրենքների և կանոնակարգերի մշակում,

 - սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարում՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կառավարման մարմինները։

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերից յուրաքանչյուրը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո որոշում է, թե որոնք են Կողմ հանդիսացող պետությունների իրավասու մարմինները, ինչի մասին դիվանագիտական ուղիներով ծանուցում է մյուս Կողմին:

Կողմերը դիվանագիտական ուղիներով ժամանակին միմյանց ծանուցում են իրավասու մարմինների անվանումների կամ գործառույթների որևէ փոփոխության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

 Կողմերը մշակում են համատեղ հետազոտությունների նախագծեր հետևյալ

ոլորտներում.

- սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատում,

- քաղաքներում և այլ բնակավայրերում խոցելիության նվազեցում՝ ներառյալ գոյություն ունեցող շենքերի և շինությունների ուժեղացումը, շահագործման բարելավումը և սեյսմակայուն շինարարության նոր նորմերի մշակումը,

- բնակչության իրազեկում, ուսուցում և վարժանքներ,

- վաղ ազդարարում և տեղեկացում,

- սեյսմիկ ռիսկի կառավարում՝ ներառյալ արագ արձագանքումը և փրկարարական գործողությունները,

- աղետի հետևանքների վերացում,

- ապահովագրություն,

- համագործակցություն՝ հասարակական և ոչ պետական կազմակերպությունների ներգրավմամբ,

- սեյսմիկ ռիսկի նվազեցման վերաբերյալ օրենքների և կանոնակարգերի մշակում,

- ազգային ծրագրերի միջազգայնացում միջազգային լայնածավալ համագործակցության հիման վրա։

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը առանձին համաձայնագրերով տեղեկատվություն են փոխանակում գիտական և տեխնիկական նոր նվաճումների վերաբերյալ սեյսմիկ վտանգի գնահատման և սեյսմիկ ռիսկի նվազեցման բոլոր բնագավառներում։ Կողմերը կազմակերպում են համատեղ հետազոտությունների արդյունքների հրատարակում, մասնակցում են համատեղ միջագգային նախագծերին և ծրագրերին։

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրով նախատեսված համատեղ գործողությունները կատարվում են համապատասխան անձնակազմի և ֆինանսավորման առկայության պարագայում։ Կողմերը յուրաքանչյուր նախագիծ սկսելուց առաջ պետք է գրավոր համաձայնեցնեն ֆինանսավորման աղբյուրները։

Համատեղ աշխատանքների ֆինանսավորումը յուրաքանչյուր կոնկրետ նախագծի համար իրականացվում է Կողմերի պայմանավորվածությամբ։

Միջազգային ուղևորությունների ծախսերը` երկու ուղղություններով, որպես կանոն, կատարում է ուղարկող Կողմը՝ բացառությամբ հատուկ պայմանավորված դեպքերի։ Ժամանման ծրագրի համաձայն` ընդունող Կողմն է հոգում կացության, սննդի և երկրի ներսում ուղևորությունների ծախսերը։

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Համատեղ աշխատանքների իրականացման ընթացքում ստացված արդյունքները Կողմերի սեփականությունն են և կարող են փոխանցվել երրորդ կողմի միայն երկու Կողմերի համաձայնության դեպքում։

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագրում Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են արձանագրությամբ։ Արձանագրությունն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և հանդիսանում է նրա բաղկացուցիչ մասը։

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով: Սույն Համաձայնագրի գործողությունն ինքնաբերաբար կերկարացվի հաջորդ հնգամյա ժամկետներով, քանի դեռ Կողմերից մեկը սույն Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի ծանուցել դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին։

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում դրա գործողության ընթացքում սկսած, բայց դեռևս չավարտված ծրագրերի իրականացման վրա։

 

Կատարված է ք. Երևանում 2012 թվականի նոյեմբերի 29-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերն ունեն հավասար ուժ։ Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում որպես հիմք կծառայի ռուսերեն տեքստը։

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. նոյեմբերի 7-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան