Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.15/39(913)
Ստորագրող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ստորագրման ամսաթիվ
18.10.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2001

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

«Գրանիտ» Միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման և գործունեության մասին

 

«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման մասին» 1995 թվականի փետրվարի 10-ի Համաձայնագրի մասնակից պետությունները ի դեմս կառավարությունների (այսուհետ՝ Կողմեր),

ելնելով նշված Համաձայնագրի իրագործման համար Կողմերի արդյունաբերության պաշտպանական ճյուղերի ձեռնարկութունների ֆինանսական և արտադրական ջանքերը միավորելու և համակարգելու անրաժեշտությունից,

հիմնվելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծմանն ու կատարելագործմանը օգնություն ցույց տալու մասին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի 1995 թվականի նոյեմբերի 3-ի Որոշման վրա,

ղեկավարվելով 1994 թվականի ապրիլի 15-ի՝ «Արտադրական, առևտրային, վարկաֆինանսական, ապահովագրական և խառը անդրազգային միավորումների ստեղծմանն ու զարգացմանն աջակցելու մասին» Համաձայնագրով և 1993 թվականի դեկտեմբերի 23-ի՝ «Համաձայնեցված հակամենաշնորհային քաղաքականություն վարելու մասին» Պայմանագրով,

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի վերականգնման, ստեղծման և կատարելագործման աշխատանքների կատարման համար արդյունաբերության պաշտպանական ճյուղերի ձեռնարկությունների գիտատեխնիկական և արտադրական ներուժի կենտրոնացման նպատակով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Կողմերը սեփականության տարբեր ձևերի մասնագիտացված ձեռնարկությունների ու կազմակերպությունների հիման վրա ստեղծում են «Գրանիտ» միջպետական ֆինանսաարդյունաբերական խումբ (այսուհետ՝ «Գրանիտ» խումբ):

«Գրանիտ» խումբը արտադրատնտեսական գործունեության սուբյեկտ է՝ իրավաբանական անձի իրավունքներով և պետական գրանցում է անցնում Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմիններում՝ առանց կազմակերպական նախագծի ներկայացման և դաշնային մենաշնորհային մարմնի եզրակացության:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

«Գրանիտ» խմբի մասնակից ձեռնարկից ձեռնարկություններն ու կազմակերպությունները պահպանում են իրավաբանական անձի կարգավիճակը, կազմակերպաիրավական ձևը, պետական և գերատեսչական պատկանելությունը, չեն սահմանափակվում «Գրանիտ» խմբի համար ոչ պրոֆիլային արտադրությանում և իրենց գործունեությունն իրականացնում են իրենց պետությունների օրենսդրության հիման վրա՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի դրույթները:

«Գրանիտ» խմբի մասնակիցները կարող են մտնել ազգային ֆինանսաադյունաբերական խմբերի կազմի մեջ, որոնց գործունեությունը կապված չէ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի վերականգնման, ստեղծման և կատարելագործման աշխատանքների կատարման հետ:

«Գրանիտ» խմբի կազմի մեջ, նրա կանոնադրությամբ նախատեսված կարգով, կարող են մտնել Կողմերի այլ ձեռնարկություններ ու կազմակերպություններ, որոնք անմիջականորեն ընդգրկված են «Գրանիտ» խմբի համար պրոֆիլային արտադրանքի մշակման և արտադրության տեխնոլոգիական միասնական գործընթացի մեջ:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

«Գրանիտ» խմբի կանոնադրական հիմնադրամը ձևավորվում է նրա կազմի մեջ մտած ձեռնարկությունների և կազմակերպությունների դրամական մուծումների հաշվին՝ առանց սույն Համաձանագրի մասնակիցների պետական սեփականությունը «Գրանիտ» խմբի վստահված կառավարմանը փոխանցելու:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Սույն Համաձայնագրին համապատասխան, նրա մասնակիցների միջև «Գրանիտ» խմբի վրա դրված խնդիրների կատարման համար անրաժեշտ նյութական արժեքների, ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների շարժի գործառնությունների վրա տարածվում է Կողմերի օրենսդրությունը, որը կարգավորվում է մեկ իրավաբանական անձի կառուցվածքային ստորաբաժանումների միջև նման գործառնությունները: Ընդ որում Անկախ Պետությունների Համագուծակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի շահերին համապատասխան, ռազմական նշանակության արտադրանքի, աշխատանքների ու ծառայությունների ներմուծումն ու արտահանումը և դրանց հարկումը կատարվում են Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների խորհրդի 1996 թվականի ապրիլի 12-ի՝ «Համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման ու կատարելագործման նորմատիվ փաստաթղթերի մասին» Որոշմանը համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Կողմերը Համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման ու կատարելագործման աշխատանքները կատարելու համար «Գրանիտ» խմբին, ինչպես նաև դրա յուրաքանչուր մասնակցին օժտում են Համագործակցության շրջանակներում ռազմական նշանակության հումքի, նյութերի, հանգույցների, դետալների, պահեստամասերի, համալրող արտադրատեսակների, պատրաստի արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների ներմուծումն ու արտահանումն ինքնուրույն իրականացնելու իրավունքով և, ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով, գրանցում են դրանց, որպես Համագործակցության մասնակից պետությունների ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտներ:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Կողմերը, իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, «Գրանիտ» խմբին կաջակցեն նրա վրա դրված խնդիրների իրագործման հարցում՝ քվոտավորման, լիցենզավորման, արտոնյալ հարկման, արտոնյալ մաքսային սակագների մասով պետական օժանդակություն, ինչպես նաև ներդրումների ներգրավման համար պետական երաշխիքներ տրամադրելու միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության այլ մասնակից պետությունների կողմից միանալու համար՝ բոլոր Կողմերի համաձայնությամբ, միանալու մասին փաստաթուղթը ավանդապահին հանձնելու միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Կողմերի փողադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Կողմերը պարտավորվում են սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծել բանակցությունների միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Յուրաքանչյուր մասնակից պետություն իրավունք ունի դուրս գալու սույն Համաձայնագրից՝ այդ մասին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին: Այդ պետության համար Համաձայնագրի գործողությունը դադարում է նշված ծանուցումը ավանդապահի կողմից ստացվելու օրվանից մեկ տարի անց:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Սույն Համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից և ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անրաժեշտ՝ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին հանձնելու պահից: Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այդ մասին ծանուցումը ավանդապահին հանձնելու օրվանից:

 

Կատարված է 1996 թվականի հոկտեմբերի 18-ին Մոսկվա քաղաքում, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

*Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագիրը ստորագրել է վերապահումով. «12-րդ կետը ուժի մեջ է մտնում ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով»:

 

**Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի հուլիսի 18-ից:

 

«Գրանիտ» ֆինանսաարդյունաբերական միջպետական խմբի մասնակիցների կազմը

 

«Հրազդանմաշ» արտադրական միավորում (Հայաստանի Հանրապետություն)

«Ագաթ» գիտաարտադրական միավորում (Բելառուսի Հանրապետություն)

«Օկտա» գիտաարտադրական միավորում (Բելառուսի Հանրապետություն)

Բորիսովյան վերանորոգման գործարան (զ/մ 28163) (Բելառուսի Հանրապետություն)

«Օրիոն» արտադրական միավորում (Վրաստան)

«Գրանիտ» հատուկ կոնստրուկտորատեխնոլոգիական բյուրո (Ղազախստանի Հանրապետություն)

«Ժանար» ԲԸ

Գլխադասային արտադրատեխնիկական ձեռնարկություն