Գլխավոր տեղեկություն
Համար
N 37-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.07.01/18(530).1 Հոդ.175.2
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
04.02.2015
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 հունիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10215268

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 փետրվարի 2015 թ.
ք. Երևան

N 37-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի ԹԻՎ 151 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917 որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 3-րդ կետով և 5-րդ մասով.

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2000 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում դատական փորձագետի որակավորման կարգը հաստատելու մասին» թիվ 151 հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

 1. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում դատական փորձագետի որակավորման կարգի» թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

 2. Հրամանի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. ««Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում դատական փորձագետի որակավորման կարգի» պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանին»:

 

Հ. Մանուկյան

 

 

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2015 թվականի փետրվարի 4-ի

N 37-Ն հրամանի

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության

համակարգում դատական փորձագետի

որակավորման կարգի

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒ ԵՆԹԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԸՍՏ ԱՅԴ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱԶԱՅԻՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԴԱՍԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Փորձաքննության տեսակը

Փորձաքննության ենթատեսակը

Փորձագիտական մասնագիտությունը

 Որակավորվող անձի բարձրագույն կրթության գերադասելի մասնագիտությունները

Կոդը

Անվանումը

Կոդը

Անվանումը

1

2

3

4

5

6

00

     

Դատական փորձաքննությունների կազմակերպում

իրավագիտություն, դատական փորձագիտություն

01

Ձեռագրաբանական

01-01

Ձեռագրաբանական

Ձեռագրաբանություն

բանասիրություն, լեզվաբանություն, իրավագիտություն, մանկավարժություն և հոգեբանություն, կերպարվեստ և գծագրություն

02

Հեղինակային

02-01

Գրավոր խոսքի հետազոտություն հեղինակին պարզելու նպատակով

Գրավոր խոսքի հետազոտություն

իրավագիտություն, լրագրություն, գրականագիտություն

03

Փաստաթղթաբանական

03-01

Փաստաթղթերի վավերապայմանների հետազոտություն

Փաստաթղթաբանություն

քիմիա, ֆիզիկա

03-02

Փաստաթղթերի նյութի հետազոտություն

03-03

Այլ օբյեկտների

04

Տեսաձայնագրառման

04-01

Ձայնի և հնչած խոսքի հետազոտություն

Տեսաձայնագրառման հետազոտություն

ֆիզիկա, ռադիոէլեկտրոնիկա

04-02

Ձայնագրվածքի ձայնային միջավայրի, պայմանների, նյութի և հետքերի հետազոտություն

04-03

Տեսագրվածքի պատկերի, պայմանների, միջոցների, նյութի և հետքերի հետազոտություն

05

Ֆոտոտեխնիկական և դիմանկարային

05-01

Լուսանկարչական պատկերների և դրանց պատրաստման համար օգտագործվող տեխնիկական միջոցների հետազոտություն

Ֆոտոտեխնիկական հետազոտություն

ֆիզիկա, կինոօպերատրություն, կինոգիտություն

05-02

Մարդու նույնականացում ըստ լուսանկարների և տեսապատկերների

Դիմանկարային հետազոտություն

գեղանկարչություն, գծանկարչություն, քանդակագործություն

06

Հետքաբանական

06-01

Մարդու կողմից թողնված հետքերի հետազոտություն

Հետքաբանություն

իրավագիտություն, դատական փորձագիտություն, ֆիզիկա, մեխանիկա

06-02

Առարկաների, գործիքների, մեխանիզմների հետքերի հետազոտություն

06-03

Տրանսպորտային միջոցների հետքերի հետազոտություն

07

Ձգաբանական

07-01

Հրազենի և փամփուշտների հետազոտություն

Հրազենի և փամփուշտների հետազոտություն

դատական փորձագիտություն, ձգաբանություն, ֆիզիկա, մեխանիկա, քիմիա

07-02

Կրակոցի հետքերի և հանգամանքների հետազոտություն

Կրակոցի հետքերի և հանգամանքների հետազոտություն

07-03

Սառը և նետողական զենքերի հետազոտություն

Սառը և նետողական զենքերի հետազոտություն

08

Պայթյունատեխնիկական

08-01

Պայթուցիկ սարքավորումների, ռազմամթերքի և դրանց պայթյունի հետքերի հետազոտություն

Պայթյունատեխնիկական հետազոտություն

քիմիա, ռադիոէլեկտրոնիկա, ֆիզիկա, սարքաշինություն

08-02

Պայթուցիկ նյութերի, դրանց պայթյունի հետքերի և արգասիքների հետազոտություն

08-03

Վառոդների, հրատեխնիկական բաղադրիչների և դրանց այրման հետքերի հետազոտություն

09

Նյութագիտական

09-01

Լաքուներկերի և ծածկույթների հետազոտություն

Հետազոտություն ֆիզիկական և քիմիական մեթոդներով

քիմիա, քիմիական տեխնոլոգիա, երկրաքիմիա, դեղագործական քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն

09-02

Նավթամթերքների և քսայուղերի հետազոտություն

09-03

Սպիրտ պարունակող հեղուկների հետազոտություն

09-04

Ապակու, ապակենման նյութերի, սիլիկատային շինանյութերի հետազոտություն

09-05

Միներալների, բնական ու թանկարժեք քարերի հետազոտություն

09-06

Պլաստմասսաների, ռետինի և այլ պոլիմերային նյութերի հետազոտություն

09-07

Մետաղների և համաձուլվածքների հետազոտություն

09-08

Այլ նյութերի հետազոտություն

09-09

Մանրաթելերի և գործվածքների հետազոտություն

Մանրաթելերի և գործվածքների հետազոտություն

քիմիա, կենսաբանություն

09-10

Թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի հետազոտություն

Թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի հետազոտություն

քիմիա, քիմիական տեխնոլոգիա, դեղագործական քիմիա

10

Սննդային

10-01

Սննդային հետազոտություն

Սննդամթերքի հետազոտություն

կենսաբանություն, քիմիա, քիմիական տեխնոլոգիա, սանիտարիա և հիգիենա, պարենային մթերքի տեխնոլոգիա, մանրէաբանություն

10-02

Մանրէաբանական հետազոտություն

11

Հողագիտական

11-01

Հողային ծագման օբյեկտների հետազոտություն

Հողագիտական հետազոտություն

կենսաքիմիա, կենսաֆիզիկա

Կենսաբանական

11-02

Բուսական ծագման օբյեկտների հետազոտություն

Բուսաբանական հետազոտություն

կենսաբանություն

11-03

Կենդանական ծագման օբյեկտների հետազոտություն

Կենդանաբանական հետազոտություն

անասնաբուժություն

12

Հրդեհատեխնիկական

12-01

Հրդեհատեխնիկական հետազոտություն

Հրդեհատեխնիկական հետազոտություն

հրդեհային անվտանգություն, քիմիա, ֆիզիկա

13

Շինարարատեխնիկական

13-01

Շինարարատեխնիկական հետազոտություն

Շինարարատեխնիկական հետազոտություն

արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն, ճյուղային շինարարարություն, ճարտարապետություն

13-02

Անշարժ գույքի գնահատում

Անշարժ գույքի գնահատման հետազոտություն

14

Ավտոտեխնիկական

14-01

Ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքների հետազոտություն

Ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքների հետազոտություն

ավտոտրակտորաշինություն, ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն, տրանսպորտային մեքենաների տեխնիկական շահագործում և սպասարկում, ճանապարհային երթևեկության կազմակերպում, մետաղագիտություն

14-02

Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հետազոտություն

Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հետազոտություն

14-03

Տրանսպորտային հետքաբանական հետազոտություն

Տրանսպորտային հետքաբանական հետազոտություն

15

Տնտեսագիտական

15-01

Հաշվապահական հետազոտություն

Հաշվապահական հետազոտություն

ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, մաթեմատիկական մեթոդներ և գործառնությունների հետազոտություն տնտեսագիտության մեջ

15-02

Տնտեսագիտական վերլուծության

Ֆինանսատնտեսագիտական հետազոտություն

16

Ապրանքագիտական

16-01

Ապրանքի գնահատման հետազոտություն

Ապրանքագիտություն

ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձագիտություն, ճյուղային ճարտարագիտություն, սննդարտադրության տեխնոլոգիա

16-02

Վնասի չափի որոշման հետազոտություն

16-03

Որակի հետազոտություն

17

Էլեկտրատեխնիկական

17-01

Էլեկտրատեխնիկական հետազոտություն

Էլեկտրատեխնիկական հետազոտություն

ջերմաէներգետիկա, էլեկտրաէներգետիկա, Էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ

17-02

Կենցաղային Էլեկտրատեխնիկական սարքավորումների հետազոտություն

Կենցաղային Էլեկտրատեխնիկական սարքավորումների հետազոտություն

18

Գործիքային մեթոդներով կատարվող փորձաքննություններ

18-01

Հետազոտություն քրոմատոգրաֆիական մեթոդներով

Հետազոտություն քրոմատոգրաֆիական մեթոդներով

ֆիզիկա, քիմիա, երկրաբանություն

18-02

Հետազոտություն ռենտգենյան վերլուծության մեթոդներով

Հետազոտություն ռենտգենյան վերլուծության մեթոդներով

18-03

Հետազոտություն ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն սպեկտրոսկոպիայի մեթոդներով

Հետազոտություն ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն սպեկտրոսկոպիայի մեթոդներով

18-04

Հետազոտություն ատոմային սպեկտրոսկոպիայի մեթոդներով

Հետազոտություն ատոմային սպեկտրոսկոպիայի մեթոդներով

18-05

Հետազոտություն էլեկտրոնային մանրադիտման մեթոդով

Հետազոտություն էլեկտրոնային մանրադիտման մեթոդով

19

Համակարգչատեխնիկական

19-01

Ցանցային հետազոտություն

Համակարգչատեխնիկական հետազոտություն

ռադիոէլեկտրոնիկա, կիբեռնետիկա, ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա

19-02

Ծրագրերի հետազոտություն

19-03

Ինֆորմացիայի հետազոտություն, վերականգնում

19-04

Համակարգչային սարքավորումների հետազոտություն

20

Գենետիկական

20-01

ԴՆԹ-ի նույնականացման հետազոտություն

ԴՆԹ-ի նույնականացման հետազոտություն

կենսաբանություն, կենսաքիմիա

21

Մշակութային արժեքների փորձաքննություն

21-01

Կերպարվեստի բնագավառի հետազոտություն

Արվեստաբանական հետազոտություն,

Արվեստագիտական հետազոտություն,

Ազգագրագիտական հետազոտություն,

Հնագիտական հետազոտություն,

Ոսկերչական հետազոտություն,

Ձեռագրագիտական հետազոտություն

արվեստաբանություն, արվեստագիտություն, ազգագրագիտություն, հնագիտություն, ոսկերչություն, բանասիրական, մշակութաբանություն, արվեստ և հումանիտար գիտություններ, կրոնագիտություն, սոցիալ-մշակութային գործունեություն, կերպարվեստի պատմություն և տեսություն

21-02

Դեկորատիվ կիրառական արվեստի բնագավառի հետազոտություն

21-03

Երաժշտական գործիքների հետազոտություն

21-04

Գրքարվեստի բնագավառի հետազոտություն

21-05

Հին դրամների հետազոտություն

22

Հոգեբանական

22-01

Անչափահասների փորձաքննություն

Հոգեբանական հետազոտություն

հոգեբանություն, ընդհանուր բժշկություն, մանկավարժություն

22-02

Բռնության (այդ թվում` սեքսուալ) հանցագործությունների փորձաքննություն

22-03

Հուզական վիճակների փորձաքննություն

22-04

Անձնային և սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների փորձաքննություն

22-05

Քաղաքացիական գործերով փորձաքննություն

22-06

Տնտեսական և վարչական գործերով փորձաքննություն

22-07

Հետմահու և ինքնասպանության փորձաքննություն

23

Լինգվիստիկական

23-01

Գրավոր խոսքի հետազոտություն

Լինգվիստիկական հետազոտություն

բանասիրություն, լեզվաբանություն, լրագրություն, գրականագիտություն, իրավագիտություն

23-02

Բանավոր խոսքի հետազոտություն

24

Էկոլոգիական

24-01

Հողաերկրաբանական օբյեկտների էկոլոգիական վիճակի հետազոտություն

Էկոլոգիական հետազոտություն

Անտառագիտություն, անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում, կենսագործունեության անվտանգություն, բնապահպանություն շրջակա միջավայրի պահպանություն և բնօգտագործում, հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանում, ագրոէկոլոգիա, կենսագործունեության անվտանգություն և անվտանգությունն արտակարգ իրավիճակներում, ջրային կենսապաշարներ և ակվակուլտուրա, հողագիտություն, ջրաօդաերևութաբանություն, բնապահպանություն և բնօգտագործում, շրջակա միջավայրի պաշտպանություն, հողաբարելավում, վերամշակում և հողապահպանություն, ջրային պաշարների համալիր օգտագործում և պահպանում, շրջակա միջավայրի պահպանություն և բնական պաշարների արդյունավետ օգտագործում, բնապահպանական փորձաքննություն

24-02

Բիոգեոցինոզների էկոլոգիական վիճակի հետազոտություն

24-03

Ջրային օբյեկտների էկոլոգիական վիճակի հետազոտություն

24-04

Մթնոլորտային օդի էկոլոգիական վիճակի հետազոտություն

24-05

Ճառագայթային իրավիճակի հետազոտություն

24-06

Շրջակա միջավայրի վրա տնտեսվարող սուբյեկտի ազդեցության հետազոտություն

25

Պայթյունատեխնոլոգիական

25-01

Արտադրության, տրանսպորտի, գյուղատնտեսական և կոմունալ տնտեսության օբյեկտներում պայթյունի տեխնոլոգիական, տեխնիկական, կազմակերպչական և այլ պատճառների, առաջացման պայմանների, ընթացքի բնույթի հետազոտություն

Պայթյունատեխնոլոգիական հետազոտություն

Քիմիա, քիմիական տեխնոլոգիա, ռադիոէլեկտրոնիկա, ֆիզիկա, սարքաշինություն, ռադիոտեխնիկա և կապ

26

Մտավոր սեփականության ոլորտի

26-01

Հեղինակային իրավունքի օբյեկտների հետազոտություն

Արտոնագրման հետազոտություն

Առևտրային նշանների շփոթության աստիճանի նմանության որոշման հետազոտություն

Իրավագիտություն, հոգեբանություն, մշակութաբանություն, տնտեսագիտության տեսություն, շուկայաբանություն

26-02

Արտոնագրման հետազոտություն

26-03

Առևտրային նշանների շփոթության աստիճանի նմանության որոշման հետազոտություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան