Գլխավոր տեղեկություն
Համար
N 1525-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.06.24/13(556).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.05.2016
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

19 մայիսի 2016 թ.

N 1525-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ՏՐՎԱԾ N Կ-Ա-XX-000369 ԼԻԶԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 12-րդ հոդվածի 1-ին մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և նույն հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով, որ անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Մամիկոնյանը չի պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1275-Ն որոշման պահանջները, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության 2016 թվականի մարտի 25-ին հարուցված վարչական վարույթի շրջանակում ք. Երևան, Գայի 39 շենք, թիվ 46 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Մամիկոնյանին պատկանող ատամնաբուժարանում իրականացված դիտարկման արդյունքում հայտնաբերվել են լիցենզավորման պայմանների և պահանջների էական խախտումներ, որոնք են`

1. բուժքույր Վիկտորիա Ազատի Փոթոյանը ունի 2011 թվականի հունիսի 10-ին տրված մանկաբարձական գործ մասնագիտությամբ դիպլոմ, չունի վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստում, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին գլխի 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջին,

2. անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Մամիկոնյանը ունի թերապևտիկ ստոմատոլոգիա և օրթոպեդիկ ստոմատոլոգիա տեսակների համար լիցենզիա, սակայն բացակայում են համապատասխան բժիշկները, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին գլխի 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջին և 5-րդ գլխի 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներին,

3. անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Մամիկոնյանին պատկանող ստոմատոլոգիական կաբինետում բացակայում է մատենավարման ծառայությունը, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի պահանջին, և որոնց արդյունքում խախտվել են ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 5 հավելվածի 14-րդ և 18-րդ կետերի պահանջները,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Մամիկոնյանին (ք. Երևան, Գայի 39 շենք, թիվ 46) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2010 թվականի ապրիլի 21-ին տրված N Ա-XX-000369 լիցենզիայի գործողությունը` մինչև խախտումների պատճառների վերացումը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Մամիկոնյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան