Գլխավոր տեղեկություն
Համար
N 1087-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.11.23/23(566).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ընդունման ամսաթիվ
13.10.2016
Ստորագրող մարմին
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հոկտեմբերի 2016 թ.

ք. Երևան

N 1087-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՆՈՐԴԱՅՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ N ՊԼ- 5687 ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 710210000, 710221000, 710231000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄ, ՓՈԽԱԴՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվերով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և 36-րդ հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով, որ «ՆՈՐԴԱՅՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը վերացրել է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով սահմանված պահանջի խախտումը.

 

Հրամայում եմ`

 

1. «ՆՈՐԴԱՅՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում» գործունեության N ՊԼ 5687 լիցենզիայի գործողության կասեցումը համարել վերացված և կասեցման համար Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարճել` կասեցման համար հիմք հանդիսացող խախտումը վերացնելու հիմքով:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

 

Ս. Կարայան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան