ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
28 հուլիսի 2017 թ. |
N 252-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ԿԱ ՊԵԿ կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 37-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթները՝
Հրամայում եմ`
1. Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածի դրույթներով «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ՍՊԸ (ՀՎՀՀ 01842346) կողմից 30.05.2017թ. ներկայացված դիմումները համարել բավարարված։
2. 2017 թվականի մայիսի 30-ից դադարեցված համարել «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ՍՊԸ «Մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության» թիվ 00028, 00029, 00030 և 00034 լիցենզիաների գործողությունը։
Ժամանակավոր պաշտոնակատար Վ. Միրումյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|