ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31 հուլիսի 2018 թ. ք. Երևան |
N 229-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը
Հրամայում եմ`
1. Սահմանել որսի համար նախատեսվող 2018-2019 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի 2018 թվականի հուլիսի 20-ի N 2459-152 գրությամբ ներկայացված առաջարկությունները.
1) լոր - 2018 թվականի օգոստոսի 18-ից մինչև հոկտեմբերի 31-ը (8 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
2) աղավնի (թխակապույտ և անտառային) - 2018 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2019 թվականի հունվարի 31-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
3) կտցար (փոքր քարադր, կռվակտցար, սպիտակավիզ կտցար, թերեքի կտցար, ֆիֆի, առափնյա կտցար, սևուկ կտցար, կարմրաոտ կտցար, պտավոր կտցար, ծխագույն կտցար, մորակտցար, սևագլուխ ավազակտցար, ճնճղուկ ավազակտցար) - 2018 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2019 թվականի փետրվարի 28-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
4) արտույտ (դաշտային, տափաստանային) - 2018 թվականի օգոստոսի 18-ից մինչև հոկտեմբերի 31-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
5) սարյակ (սովորական) - 2018 թվականի օգոստոսի 18-ից մինչև հոկտեմբերի 31-ը (8 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
6) կեռնեխ (սև կեռնեխ, սինակեռնեխ) - 2018 թվականի օգոստոսի 18-ից մինչև դեկտեմբերի 31-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
7) ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) - 2018 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2019 թվականի փետրվարի 28-ը (2 հատ բադ և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),
8) կաքավ (քարակաքավ, մոխրագույն կաքավ) - 2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում)։
2. 2018-2019 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի 1-ին կետով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս:
3. Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշման, կազմակերպել կենսառեսուրսների օգտագործման համար պայմանագրերի կնքումը:
4. Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-նախարարի մամուլի քարտուղարին` ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար |
Է. Գրիգորյան |