ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2 հոկտեմբերի 2018 թ. ք. Երևան |
N 778-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Կապի տարածաշրջանային համագործակցություն. Արգելոցներ թեմային նվիրված «ՇԻԿԱՀՈՂԻ ԱՐԳԵԼՈՑ. SHIKAHOGH RESERVE» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:
2) Երևանի հիմնադրման 2800-ամյակը թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆ 2800 YEREVAN», «ԵՐԵՎԱՆ 2800 YEREVAN», «ԵՐԵՎԱՆ 2800 YEREVAN», «ԵՐԵՎԱՆ 2800 YEREVAN» 4 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 2 հավելվածի:
3) Պոլսի «Ժամանակ» օրաթերթ թեմային նվիրված «ՊՈԼՍԻ «ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹ. ‘‘JAMANAK” DAILY NEWSPAPER OF CONSTANTINOPLE. Հիմնադրվել է 1908. Founded 1908» նամականիշի, համաձայն N 3 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Կապի տարածաշրջանային համագործակցություն. Արգելոցներ թեմային նվիրված «ՇԻԿԱՀՈՂԻ ԱՐԳԵԼՈՑ. SHIKAHOGH RESERVE» նամականիշը, սահմանելով անվանագինը` 230 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
2) Երևանի հիմնադրման 2800-ամյակը թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆ 2800 YEREVAN», «ԵՐԵՎԱՆ 2800 YEREVAN», «ԵՐԵՎԱՆ 2800 YEREVAN», «ԵՐԵՎԱՆ 2800 YEREVAN» 4 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 220 դրամ, 230 դրամ, 350 դրամ, 650 դրամ, տպաքանակը` 15 000 հատ:
3) Պոլսի «Ժամանակ» օրաթերթ թեմային նվիրված «ՊՈԼՍԻ «ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹ. ‘‘JAMANAK” DAILY NEWSPAPER OF CONSTANTINOPLE. Հիմնադրվել է 1908. Founded 1908» նամականիշը, սահմանելով անվանագինը` 100 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:
Նախարար |
Ա. Հակոբյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 778-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 778-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 3 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 778-Ն հրամանի |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|