ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
29 հոկտեմբերի 2018 թ. ք. Երևան |
N 851-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Հայոց պետականություն. ՀՀ ազգային արժույթի 25-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹ. NATIONAL CURRENCY OF THE REPUBLIC OF ARMENIA» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:
2) Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա. Նուռ. Սևանի կողակ թեմային նվիրված «Նռնենի սովորական. Punica granatum» և «Սևանի կողակ. Capoeta capoeta sevangi» 2 նամականիշի, համաձայն N 2 և N 3 հավելվածների:
2. Գործողության մեջ դնել`
1) Հայոց պետականություն. ՀՀ ազգային արժույթի 25-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹ. NATIONAL CURRENCY OF THE REPUBLIC OF ARMENIA» նամականիշը, սահմանելով անվանագինը` 230 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:
2) Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա. Նուռ. Սևանի կողակ թեմային նվիրված «Նռնենի սովորական. Punica granatum» և «Սևանի կողակ. Capoeta capoeta sevangi» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը` 230 և 330 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:
Նախարարի պաշտոնակատար |
Հ. Արշակյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 851-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 851-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 3 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 851-Ն հրամանի |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|