Գլխավոր տեղեկություն
Համար
N 12
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

29 մարտի 2012 թվականի N 12

 

9. ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ  ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման հավելվածի 9-րդ կետը`

1. Հավանություն տալ Սեյսմիկ ռիսկի գնահատման ծրագրերի կատարելագործման ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին (այսուհետ` լիազոր մարմնի ղեկավար) և առաջարկել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` մեկամսյա ժամկետում ստեղծել Սեյսմիկ ռիսկի գնահատման ծրագրերի կատարելագործման ծրագիրն իրականացնող աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ)` աշխատանքներում ներգրավելով շահագրգիռ նախարարությունների և կազմակերպությունների իրավասու մասնագետների:

3. Աշխատանքային խմբի կողմից լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանը ներկայացվող սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզները պետք է կազմված լինեն միասնական համակարգչային ծրագրով:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ծրագրի ֆինանսավորման հնարավորության հարցը` սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության պայմաններում, քննարկել համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 3

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թ.

մարտի 29-ի նիստի N 12

արձանագրային որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ

 

 1. Հիմնախնդրի ներկա վիճակը. Սեյսմիկ վտանգի տարբեր մակարդակների դեպքում հնարավոր մարդկային և նյութական կորուստների հավանականությունը որոշվում է, նկատի ունենալով երկրաշարժի հետևանքով բնական և տեխնածին ռիսկերի առկայությունը համապատասխան ոլորտում, կորուստների քանակը և ռիսկի ներգործության ժամկետը: Գոյություն ունեն սեյսմիկ իրադարձություններից առաջացած բնական և տեխնածին ռիսկերի գնահատման բազմաթիվ եղանակներ: Այդ ռիսկերը գնահատվում են տարբեր մեթոդիկաներով և մշակվում են տարբեր համակարգչային ծրագրերով: Բացի այդ, ստեղծված չէ հնարավորություն` ստանալ ամփոփված տեսքով բոլոր առկա ռիսկերի գնահատման գումարային արժեքները և որակական բնութագրերը:

2. Հիմնախնդրի էությունը. Առկա է գումարային սեյսմիկ ռիսկի մակարդակի գնահատման նոր եղանակի մշակման և համակարգչային ծրագրավորման անհրաժեշտությունը` սեյսմիկ ռիսկի բազմագործոնային գնահատման համար:

3. Ծրագրի նպատակը և հիմնական խնդիրը. Ներկայումս, ելնելով Հայաստանի բնական, դեմոգրաֆիկ և ենթակառուցվածքների վիճակից, անհրաժեշտ է սեյսմիկ ռիսկի բազմապարամետրային գնահատման համար ստեղծել սեյսմիկ ռիսկի մակարդակի գնահատման և քարտեզի մշակման նոր միասնական մեթոդաբանություն և համապատասխան համակարգչային ծրագրային փաթեթ: Նոր մեթոդիկան պետք է ներառի ցանկացած ոլորտի ռիսկի գնահատման ալգորիթմեր, համաձայնեցված համապատասխան ոլորտի մասնագետների կողմից: Համակարգչային ծրագրային նոր փաթեթը պետք է աշխատի Վինդոուզ (WINDOWS) համակարգի ներքո, ունենա տվյալների և ալգորիթմների շտեմարան, քարտեզագրման միջոցներ ԱՏՀ (GIS) միջավայրում, ավելի արագ ու ճշգրիտ գնահատելու ռիսկերը Հայաստանի ցանկացած վայրում: Ծրագրային նոր փաթեթ պետք է լինի նաև բաց նոր ծրագրային հավելվածներ կցելու համար:

 4. Աշխատանքների իրականացման ընթացքը. Համակարգը ստեղծելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ միջոցառումները` համալրել տվյալների շտեմարանը, ստեղծել ալգորիթմերի շտեմարան, մշակել սեյսմիկ ռիսկի գնահատման միասնական մեթոդաբանություն, ստեղծել ռիսկերի գնահատման ելակետային քարտեզներ, մշակել վտանգին համապատասխան հնարավոր իրավիճակներ, հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերը և ստեղծել հնարավոր կորուստների վերջնական քարտեզներ: Որակական փոփոխությունների գնահատման համար ներդնել փորձագիտական գնահատականների մեթոդը, հաշվի առնելով չափանիշների կշիռները:

5. Միջոցառումների իրականացումը, կատարողները և միջոցառումների իրականացման ժամանակացույցը ներկայաված է ստորև բերված աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

 

Միջոցառումները

Կատարողները

Ժամանակացույցը

3

4

5

1. տվյալների շտեմարանի համալրում,

 

2. ալգորիթմերի շտեմարանի ստեղծում,

 

3. սեյսմիկ ռիսկի գնահատման միասնական մեթոդաբանության մշակում,

 

 

 

 

 

4. ռիսկերի գնահատման ելակետային քարտեզների ստեղծում,

 

 

5. սեյսմիկ վտանգին համապատասխան հնարավոր իրավիճակների մշակում,

 

 

 

 

 

6. բոլոր հնարավոր ռիսկերի հաշվարկում և հնարավոր կորուստների վերջնական քարտեզների ստեղծում,

 

 

7. ծրագրով աշխատելու մեթոդական ուղեցույցի մշակում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

(համաձայնությամբ)

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

 

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա(համաձայնությամբ)

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)

Ֆինանսավորումից հետո յուրաքանչուր միջոցառման համար նախատեսվում է միջինը 1,5-2,0 ամսվա ժամանակ, մեկ տարվա ընթացքում:

 

6. Մեթոդական ուղեցույցը հաստատվում է Լիազոր մարմնի ղեկավարի կողմից:

7. Ծրագրի կատարման տևողությունը և ֆինանսական ապահովումը. Նախատեսվում է աշխատանքները կատարել ֆինանսավորումից հետո 12 ամսվա ընթացքում, ՀՀ պետական բյուջեից երկու միլիոն դրամ կողմնորոշիչ ֆինանսավորմամբ:

8. Ծրագիրն ամփոփ ներկայացված է ստորև բերված աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2

Աշխատանքի անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարողը

Համակատարողը

Ժամանակացույցը

Ֆինանսավորման չափը (հազար դրամ)

1

2

3

4

5

6

Առկա համակարգչային ծրագրերից ընտրված և Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի առաջացման հնարավոր բոլոր գործոնների հաշվառմամբ, նոր մշակված միասնական մեթոդիկայի հիման վրա սեյսմիկ ռիսկի մակարդակի գնահատման համակարգչային ծրագրային փաթեթի ստեղծում:

Սեյսմիկ ռիսկի առաջացման հնարավոր բոլոր գործոնների` շենքերի և շինությունների ավերման, հրդեհների, երկրաշարժի հետևանքով այլ երկրորդային վտանգների առաջացման ռիսկի հաշվառմամբ սեյսմիկ ռիսկի մակարդակի գնահատման միասնական եղանակի մշակման և համակարգչային ծրագրավորման փաթեթի ստեղծման արդյունքում ակնկալվում է սեյսմիկ ռիսկի առավել ճշգրիտ գնահատում և քարտեզագրում, սեյսմիկ ռիսկի գնահատման եղանակի կատարելագործում:

ՀՀ ԱԻՆ

ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ)

Ֆինանսավորումից հետո մեկ տարվա ընթացքում

2000.0 (երկու հազար) դրամ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան