Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.01.2011-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.01.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 13 հունվարի 2011 թվականի N 1

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 44 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի նիստի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 44 արձանագրության 2-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման N 2 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) «Ռազմավարական ուղղություն 1.» բաժնի ռազմավարություն 2-ի 3-րդ կետի «Միջոցառում» սյունակում «Միջազգային առողջապահական կանոնների տեսակետից առանձին ոլորտների իրավասությունները, ոլորտներում ընդգրկված կառույցների` Ազգային համակարգող մարմնին տեղեկատվության փոխանակման մեխանիզմները և հետադարձ կապը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ» բառերը փոխարինել «Միջազգային առողջապահական կանոնների տեսակետից առանձին ոլորտների իրավասությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ» բառերով.

2) «Ռազմավարական ուղղություն 1.» բաժնի ռազմավարություն 4-ի 1-ին կետի «Միջոցառում» սյունակից հանել «, այդ թվում` ներոլորտային» բառերը, իսկ «Ժամանակացույց» սյունակում «2009-2010 թվականներ» բառերը փոխարինել «2009-2012 թվականներ» բառերով.

3) «Ռազմավարական ուղղություն 2.» բաժնի ռազմավարություն 1-ի 2-րդ կետի «Ժամանակացույց» սյունակում «2010 թվական» բառերը փոխարինել «2010-2012 թվականներ» բառերով.

4) ուժը կորցրած ճանաչել «Ռազմավարական ուղղություն 2.» բաժնի ռազմավարություն 3-ի 4-րդ, ռազմավարություն 4-ի 1-ին և 2-րդ ու ռազմավարություն 5-ի 1-ին կետերը.

5) «Ռազմավարական ուղղություն 2.» բաժնի ռազմավարություն 6-ի 1-ին կետի «Միջոցառում» սյունակը «թեժ գիծ» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային տեղեկատվական էջ» բառերով.

6) ուժը կորցրած ճանաչել «Ռազմավարական ուղղություն 4.» բաժնի ռազմավարություն 2-ի 2-րդ և «Ռազմավարական ուղղություն 6.» բաժնի ռազմավարություն 1-ի 1-ին կետերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 20

Երևան