ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
16 սեպտեմբերի 2019 թ. |
N 408-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԴԱՎԻԹ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՏՄՏԶ 00036 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով «Դավիթ երթուղային տաքսի» փակ բաժնետիրական ընկերության 2019 թվականի սեպտեմբերի 11-ի դիմումը.
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից 2018 թվականի սեպտեմբերի 11-ին «Դավիթ երթուղային տաքսի» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00036 լիցենզիան վերաձևակերպել՝
«ԴԱՎԻԹ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻ» բառերը փոխարինել «ԴԱՎԻԹ ՀՈԼԴԻՆԳ» բառերով:
Նախարար |
Ս. Պապիկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|