Գլխավոր տեղեկություն
Համար
N 618-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.12.16/30(666) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
19.11.2019
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

19 նոյեմբերի 2019 թ.

N 618-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԿԱԲԱՐԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ԻՇԽ-005 ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, 33-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերով, հիմք ընդունելով լիցենզիայի վերաձևակերպման և գործունեության իրականացման վայրի փոփոխման նպատակով «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2019 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված հայտը և կից փաստաթղթերը՝

 

Հրամայում եմ

 

1. «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ ԻՇԽ-005 ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիան վերաձևակերպել՝ «Կոմիտասի պ. /59/4 Արաբկիր 0014, Երևան, Հայաստան» գտնվելու վայրի փոխարեն նշել «Ուլնեցու փ. /58/2 Քանաքեռ-Զեյթուն 0069, Երևան, Հայաստան»։

2. «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ ԻՇԽ-005 ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիայում նշված «Երևան, Արաբկիր, Կոմիտասի պողոտա 59/9» գործունեության իրականացման վայրի փոխարեն նշել «Ուլնեցու փ. /58/2 Քանաքեռ-Զեյթուն 0069, Երևան, Հայաստան»։

3. Համաձայնություն տալ «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2019 թվականի նոյեմբերի 15-ին ներկայացված «Աջարաբեթ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին՝ գտնվելու և գործունեության իրականացման վայրերի փոփոխման մասերով։

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

 

Ա. Ջանջուղազյան

 

ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

ՑԱՆԿ

 

Հ/Հ

Իրավաբանական անձի անվանումը

Գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ վճարողի հաշվառման համարը
/ՀՎՀՀ/

Գրանցման համարը

Գործունեության
տեսակը

Գործունեության իրականացման
 վայրը

Գործողության ժամկետը

Տեղեկատվություն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից լիցենզիա տալու, դրա վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման կամ վերականգնման մասին

Այլ տեղեկու-թյուններ

1.

«Սաբարկո» ՍՊԸ

Ուլնեցու փ. /58/2 Քանաքեռ-Զեյթուն 0069, Երևան, Հայաստան

ՎԽ-024

29.12.2016թ.

00160079

264.110.934916

Վիճակախաղերի կազմակերպում

Ուլնեցու փ.
/58/2
Քանաքեռ-Զեյթուն 0069, Երևան, Հայաստան

անժամկետ

ՀՀ ֆինանսների նախարարի 19.11.2019թ. թիվ 615-Ա հրամանով լիցենզիան վերաձևակերպվել է՝ փոփոխվել է կազմակերպության գտնվելու վայրը:

-

2.

«Կաբարկո» ՍՊԸ

Ուլնեցու փ. /58/2 Քանաքեռ-Զեյթուն 0069, Երևան, Հայաստան

ԻՇԽ-005

29.12.2016թ.

00159949

264.110.934619

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում

Ուլնեցու փ.
/58/2
Քանաքեռ-Զեյթուն 0069, Երևան, Հայաստան

անժամկետ

ՀՀ ֆինանսների նախարարի 19.11.2019թ. թիվ 618-Ա հրամանով լիցենզիան վերաձևակերպվել է՝ փոփոխվել է կազմակերպության գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրը:

-