Գլխավոր տեղեկություն
Համար
N 1324-Ա/2
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.01.10/2(670) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
23.12.2019
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

23 դեկտեմբերի 2019 թ.

N 1324-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԼԵՏ ԱԹԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՍԱՐԻԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐՐԱԿԱՆ, ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված NN 3, 5 և 7 հավելվածների 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 118/10 նիստի եզրակացությունը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԼԵՏ ԱԹԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՍԱՐԻԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ տարրական հանրակրթական ծրագրով, համակազմի սահմանային 110 տեղով կրթական գործունեության լիցենզիա:

2. «ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԼԵՏ ԱԹԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՍԱՐԻԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ հիմնական հանրակրթական ծրագրով, համակազմի սահմանային 162 տեղով կրթական գործունեության լիցենզիա:

3. «ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԼԵՏ ԱԹԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՍԱՐԻԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ միջնակարգ հանրակրթական ծրագրով, համակազմի սահմանային 114 տեղով կրթական գործունեության լիցենզիա:

4. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գ. Թամրազյանին:

 

Նախարար

Ա. Հարությունյան