Գլխավոր տեղեկություն
Համար
N 39
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

27 սեպտեմբերի 2012 թվականի N 39

18. 2013 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼԻՔ՝ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ 2013 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվելիք՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման տարեկան ծրագրի նախագծին` համաձայն հավելվածի, և այն սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

 

 

Հավելված 

ՀՀ կառավարության 2012 թ.

սեպտեմբերի 27-ի նիստի N 39

արձանագրային որոշման

 

ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Ֆիզիկական կուլտուրան և սպորտը հայ ժողովրդի մշակույթի անբաժանելի մասն են: Սոցիալական գործոնների ընդհանուր համակարգում դրանք հասարակության կողմից օգտագործվում են մարդու հոգևոր և ֆիզիկական բազմակողմանի զարգացման, առողջության ամրապնդման, հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի ձևավորման, բնակչության ակտիվ հանգստի կազմակերպման գործընթացում:

Սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված` բնակչության շրջանում նկատվում է ֆիզիկական զարգացման և պատրաստականության, կյանքի տևողության ցուցանիշների անկում: Դրան զուգահեռ ավելանում են հիվանդությունների, հաշմանդամության ցուցանիշները: Նշվածը վկայում է, որ առկա են համալիր հիմնախնդիրներ, որոնց շարքում նաև` լուծման կարիք ունեցող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խնդիրները:

Արդյունավետ չի գործում ըստ բնակության վայրի իրականացվող ֆիզկուլտուրային-առողջարարական ավանդական համակարգը, կրճատվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման համար նախատեսվող ֆինանսական միջոցների ծավալները, նվազել է ոլորտի մասնագետների թիվը: Լուրջ խնդիրներ են առաջացել մարզական կառույցների շինարարության, շահագործման և վերանորոգման գործընթացում:

Ծրագրում նախանշված են հիմնական գերակայությունները, կոնկրետ միջոցառումներն ու դրանց կատարման ժամկետները, իրագործման ուղիներն ու ակնկալվող արդյունքները, ֆինանսավորման աղբյուրն ու չափը:

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը յուրատեսակ միջոց են առողջության պահպանման և ամրապնդման համար, որոնք խթանում են համընդհանուր մարդկային արժեքների համակարգի ձևավորման և անհատի բարոյա-կամային որակների զարգացումը: Նշվածը իրականացնելու համար անհրաժեշտ է համակցված միջոցառումների համակարգ, որը պայմաններ կստեղծի մարդկանց մեջ ֆիզիկական կուլտուրայի արմատավորման և բնակչության առողջության մակարդակի բարձրացման համար:

2. Ծրագիրը նախատեսված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացման համար:

 

3. ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Բնակչության ֆիզիկական զարգացումը և ֆիզիկական պատրաստականությունը, որոնք ներառում են դպրոցականների, սովորողների, զինծառայողների ֆիզիկական պատրաստականությունը, ըստ բնակության վայրի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հաշմանդամների ֆիզիկական և հոգևոր վերականգնումը:

4. Սպորտի զարգացումը, որը ներառում է մանկապատանեկան սպորտը և մարզական հերթափոխի պատրաստումը, ինչպես նաև ազգային ավանդական մարզաձևերի զարգացումը և տարածումը, այդ թվում նաև հաշմանդամային սպորտը:

5. Բարձրագույն նվաճումների սպորտը: Օլիմպիական գաղափարների տարածումը: Դոպինգի դեմ պայքարի հսկողության ուժեղացումը:

6. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ցանցի զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև բուժսպասարկման կատարելագործումը:

 

4. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Ծրագրի նպատակը սոցիալ-տնտեսական նոր պայմաններում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հիմնադրույթների համաձայն հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը և նրա արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծումն է 2013 թվականի ընթացքում:

8. Ծրագրի խնդիրներն են`

1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման սոցիալական առաջնայնության ապահովման համար իրավական և տնտեսական մեխանիզմի մշակումն ու իրագործումը.

2) բնակչության ֆիզիկական դաստիարակության համակարգի արդյունավետ գործունեության բարձրացման և զարգացման համար պայմանների ստեղծումը.

3) բնակչության առողջացման, ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացումը.

4) օլիմպիական և պարալիմպիկ խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և այլ խոշոր միջազգային մրցաշարերին մասնակցելու համար մարզիկների և մարզաձևերի ազգային հավաքական թիմերի արդյունավետ նախապատրաստման ապահովումը.

5) կադրերի պատրաստման համակարգի կատարելագործումը և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութա-տեխնիկական բազայի զարգացումը.

6) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում միջազգային կապերի ընդլայնումը.

7) ոլորտի գործունեության և զարգացման կառավարման համակարգի կատարելագործումը:

 

5. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

9. Ակնկալվող արդյունքներն են`

1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նկատմամբ բնակչության վերաբերմունքի ձևավորումը,

2) բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումը և երկարակեցության ապահովումը,

3) բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը, ինչպես նաև օլիմպիական և պարալիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների կողմից բարձր նվաճումների հասնելը,

4) հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովումը:

10. Ծրագիրը նախատեսում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման միջոցառումների ու գործունեության հիմնական ուղիները:

 

6. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

11. Ֆինանսավորման հիմնական աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է:

 

7. ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ

 

12. 2013 թվականին իրականացվող միջոցառումներն են`

 

N

Ծրագրի և միջոցառման անվանումը

Նպատակը և ակնկալվող արդյունքը

Հիմնախնդիրները

Ժամկետը

Ֆինանսավորման չափը

Ֆինանսավորման աղբյուրը

1

«ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնի անցկացում».
 ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում ֆիզիկական ակտիվության և առողջության օրերի անցկացում:

Աշխատունակության բարձրացում, հնարավորությունների ընձեռում՝ մասնակցելու մարդու ֆիզիկական վիճակի և մարզական արդյունքների բարելավմանը:

Անհատի ներդաշնակ զարգացում։

3-րդ եռամսյակ

6960.0

ՀՀ պետական բյուջե

2

««Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում».
 ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում:

Բնակչության ազատ ժամանցի և ակտիվ հանգստի կազմակերպում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով ընտանեկան կապերի ամրապնդում և առողջ կենսակերպի արմատավորում, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, բնակչության առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում:

Ըստ բնակության վայրի ֆիզկուլտուրային-առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների բարելավում։

2-րդ և 3-րդ եռամսյակ

155840.8

ՀՀ պետական բյուջե

3

«Մանկապատանեկան սպորտի մասսայականացման միջոցառումների իրականացում».
Մանկապատանեկան սպորտի մասսայականացում:

Ծրագիրը հասարակության զարգացումն իրականացնում է՝ ներկայացնելով մանկապատանեկան սպորտի գաղափարը և ընդգրկելով բոլոր էթնիկ, սոցիալական և սեռային խմբերին: Ծրագիրը նախատեսված է տարբեր մակարդակների համար` անհատական, համայնքային, պետական և տարածաշրջանային, ինչը ենթադրում է մասսայական սպորտի, մարզաձևերի խմբերում մանկապատանեկան սպորտի մասսայական միջոցառումների անցկացում հանրապետության տարբեր տարածաշրջաններում և համայնքներում: Միջոցառումներում ներգրավված դպրոցականների և դպրոցների թվաքանակի աճ: Ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ ապրելակերպի գաղափարի զարգացում և տարածում, սեռային հավասարության խթանում, մարմնակրթական հետագա գործունեության զարգացում և իրագործում:

Առողջ ապրելակերպի արմատավորում դպրոցահասակ երեխաների շրջանում, նրանց լայնորեն ընդգրկում ֆիզկուլտուրայի և սպորտի աշխատանքներում:

3-րդ եռամսյակ

8000.0

ՀՀ պետական բյուջե

4

«Եվրախորհրդի սպորտի մասին համաձայնագրին անդամակցում»
 Եվրախորհրդի սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրին անդամակցելու անդամավճար:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցով իրականացվող ծրագրերով նախատեսված արդյունքների ապահովմանը նպաստում:

Ինտեգրում եվրոպական պետությունների ընտանիքին:

1-ին եռամսյակ

3394.5

ՀՀ պետական բյուջե

5

«Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ».
 Պետական աջակցություն հաշմանդամային սպորտով զբաղվող մարզական կազմակերպություններին`
«ՀՀ ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ,
«Հայաստանի կույրերի կոմիտե» ՀԿ,
«Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ,
«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ:

Հաշմանդամների տարբեր խմբերի շրջանում ֆիզկուլտուրային-առողջարարական աշխատանքների համադասում, առողջության ամրապնդում, նախորդ տարիների համեմատությամբ մարզական ցուցանիշների աճ, հաշմանդամների միջազգային կազմակերպությունների կողմից անցկացվող աշխարհի, Եվրոպայի առաջնություններում գրաված տեղերի և վաստակած մեդալների աճ:

Հաշմանդամների ինտեգրում հասարակությանը:

1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակ

9000.0

ՀՀ պետական բյուջե

6

«ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում».
 Մարզաձևերի զարգացման նպատակով պետական աջակցություն ՀՀ մարզական ֆեդերացիաներին:

ՀՀ առաջնությունների անցկացման ապահովում: Համաշխարհային պատանեկան օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին ու վարկանիշային միջազգային մրցաշարերին լավագույն ձևով նախապատրաստվելու նպատակով ուսումնամարզական հավաքների կազմակերպում: Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավելով՝ ՀՀ մարզական հեղինակության բարձրացման ապահովում: ՀՀ առաջնությունների քանակի ավելացում, օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, վարկանիշային միջազգային մրցաշարերին լավագույն ձևով մասնակցելու նպատակով ուսումնամարզական հավաքների քանակի ավելացում, միջազգային տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական մրցաշարերին մասնակցության ավելացում:

Նշված ծրագրի իրականացումը կնպաստի օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավելուն և Հայաստանի մարզական միջազգային հեղինակության բարձրացմանը:

Տարվա ընթացքում

929967.2

ՀՀ պետական բյուջե

7

«Միջազգային մարզական միջոցառումների հաղթողների և մրցանակակիրների դրամական մրցանակների հանձնում».
 Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և համալիր միջազգային մրցաշարերում հաղթողների և մրցանակակիրների դրամական պարգևների վճարում:

Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և համալիր միջազգային մրցաշարերում հաղթողների և մրցանակակիրների սոցիալական պայմանների բարելավում: Մարզիկների մարզական արդյունքների և սոցիալական պայմանների բարելավում:

Ծրագրի իրականացումը կնպաստի միջազգային մրցումներին մասնակցության արդյունքների բարելավմանը:

Դեկտեմբեր

50000.0

ՀՀ պետական բյուջե

8

«ՀՀ հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում».
 ՀՀ հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում:

Նոր, ժամանակակից մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում մարզման գործընթացի և արդյունավետության բարձրացում, որն էլ կնպաստի մրցումների ժամանակ լավագույն մարզական արդյունքներ ցուցաբերելուն:

Ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետության հավաքական թիմերի մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովելուն:

1-ին եռամսյակ

52990.0

ՀՀ պետական բյուջե

9

«Հավաքական թիմերի ավագ մարզիչների վարձատրության և աշխարհի չեմպիոններին թոշակի հատկացում».
 ՀՀ հավաքական թիմերի ավագ մարզիչների վարձատրության և աշխարհի 17 չեմպիոնների թոշակի հատկացման նպատակով պետական աջակցության ապահովում:

ՀՀ հավաքական թիմերի ավագ մարզիչների և աշխարհի 17 չեմպիոնների սոցիալական պայմանների բարելավում: Մարզիկների մարզական արդյունքների և սոցիալական պայմանների բարելավում:

Ծրագրի իրականացումը կնպաստի ՀՀ հավաքական թիմերի սոցալական պայմանների բարելավմանը:

Տարվա ընթացքում

25980.5

ՀՀ պետական բյուջե

10

«Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացում».
 Օլիմպիական խաղերին, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, միջազգային մրցումներին (այդ թվում` վարկանիշային) ՀՀ հավաքական թիմերի կազմում ընդգրկված մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին և հավաքական թիմերի մարզիչներին յուրաքանչյուր ամիս ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացում:

Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցումներում մրցանակային տեղերի նվաճում, անձնական արդյունքների բարելավում: Օլիմպիական խաղերի մասնակցության համար վարկանիշների ձեռքբերում, աշխարհի, Եվրոպայի և ՀՀ ռեկորդների բարելավում:

Ծրագրի իրականացումը կնպաստի մարզիչների և մարզիկների սոցիալական պայմանների բարելավմանը:

Տարվա ընթացքում

150000.0

ՀՀ պետական բյուջե

11

«Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովում».
 Արտադպրոցական ուսուցման և հավաքական թիմերի ուսումնամարզական գործընթացի բարելավման նպատակով մարզադահլիճներին անհրաժեշտ մարզագույքով ապահովում:

Մարզիկների համար ստեղծել լավագույն պայմաններ ուսումնամարզական հավաքները, ՀՀ առաջնությունները և միջազային տարբեր մրցումները բարձր մակարդակով անցկացնելու համար: Մարզական բարձր արդյունքների ցուցաբերում:

Ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետության մարզադահլիճները ժամանակակից մարզագույքով և հանդերձանքով ապահովմանը:

Տարվա ընթացքում

100000.0

ՀՀ պետական բյուջե

12

«Սպորտային բժշկության և հակադոպինգային հսկողության ծառայություններ».
 ՀՀ հավաքական թիմերի
անդամների գիտամեթոդական բժշկական և հակադոպինգային ուսումնասիրությունների ուղղությամբ տարվող աշխատանքների բարելավում:

Մարզիկների ուսումնամարզական գործընթացի և հակադոպինգային ուսումնասիրությունների ուղղությամբ տարվող աշխատանքների բարելավում:

Ծրագրի իրականացումը կնպաստի մասնագիտական խորը գիտական հետազոտություններ անցկացնելուն` մարզիկների ֆունկցիոնալ հնարավորությունների հայտնաբերման համար:

Տարվա ընթացքում

72715.2

ՀՀ պետական բյուջե

13

«Հակադոպինգային համաշխարհային գործակալությանը անդամակցում».
 Հակադոպինգային համաշխարհային գործակալությանը անդամակցելու անդամավճարի մուծում:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցով իրականացվող ծրագրերով նախատեսված արդյունքների ապահովմանը նպաստում:

Դոպինգի դեմ պայքարի հսկողության ուժեղացում։

1-ին եռամսյակ

3076.4

ՀՀ պետական բյուջե

14

«Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում».
 Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում:

Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների կենցաղում ֆիզկուլտուրայի և սպորտի ներդրում, Հայաստանի Հանրապետության ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակում, նրանց ֆիզիկական ունակությունների մոնիտորինգի անցկացում: Ծրագրում ընդգրկված է 7 մարզաձև: Մասնակից թիմերի, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների թվաքանակի և նրանց ֆիզիկական պատրաստականության աճ:

 

4-րդ եռամսյակ

7000.0

ՀՀ պետական բյուջե

15

Եվրոպայի երիտասարդության օլիմպիական փառատոներին մասնակցության ապահովում.
 Եվրոպայի երիտասարդության ձմեռային և ամառային օլիմպիական փառատոներին մասնակցություն։

Հայաստանի մարզիկների մասնակցության ապահովումը 2013 թվականի Եվրոպայի երիտասարդության առաջնությանը Ռումինիայում` ձմեռային և Նիդեռլանդներում` ամառային օլիմպիական փառատոներին, երիտասարդ խոստումնալից մարզիկների բացահայտում, օլիմպիական գաղափարների տարածում, մրցակցական փորձի ձեռքբերում:

Եվրոպայի, աշխարհի առաջնություններին մասնակից Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի համալրում:

2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային և 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքական թիմերի համալրում բարձրակարգ խոստումնալից մարզիկներով:

1-ին և 3-րդ եռամսյակ

64809.6

ՀՀ պետական բյուջե

16

Ֆրանկաֆոնիայի 8-րդ միջազգային խաղերին մասնակցության ապահովում.
 Ֆրանկաֆոնիայի 8-րդ միջազգային խաղերին մասնակցություն։

Տարածաշրջանում մարզական կապերի ստեղծում, երիտասարդների մարզական փորձի ձեռքբերում, խոշոր միջազգային մրցումների համար մարզական վարպետության բարձրացում: Ֆրանկաֆ‎ոնյան մարզական խաղերի ծրագրի մարզաձևերից 70 մարզիկների մասնակցություն:

Մրցումների արդյունքների հիման վրա հավաքական թիմերի անդամների համալրում:

Աթլետիկա, սեղանի թենիս, ձյուդո, բասկետբոլ, բռնցքամարտ, լող, սուսերամարտ մարզաձևերից մրցանակային տեղեր և ՀՀ ռեկորդներ:

3-րդ եռամսյակ

44435.5

ՀՀ պետական բյուջե

17

Բուլղարիայում կայանալիք խուլերի ամառային օլիմպիադային մասնակցության ապահովում.
 Բուլղարիայում կայանալիք խուլերի ամառային օլիմպիադային մասնակցություն։

Ծրագրի նպատակը Բուլղարիայում կայանալիք խուլերի ամառային օլիմպիադային (սուրդլիմպիկ խաղեր) խուլ մարզիկների մասնակցությանն աջակցումն է:

Հաշմանդամային սպորտի հետագա զարգացում և մասսայականացում, հաշմանդամների ինքնադրսևորմանը և հասարակությանը լիարժեք ինտեգրվելու գործընթացին նպաստելը։

3-րդ եռամսյակ

7942.2

ՀՀ պետական բյուջե

18

Երևանում կայանալիք միջազգային մարաթոնյան վազքի անցկացման ապահովում.
 Երևանում կայանալիք միջազգային մարաթոնյան վազքի անցկացման ապահովում։

 Հայաստանում մարաթոնյան վազքի զարգացման խթանում, մրցանակային տեղեր գրավելու միջոցով Հայաստանի մարզական հեղինակության բարձրացում: 15 երկրների 250-ից ավելի մարզիկների մասնակցություն, այլ պետությունների մարզիկների հետ բարեկամական կապերի ամրապնդում: Միջազգային մրցակցական փորձի ձեռքբերում, սպորտային վարպետության բարձրացում:

Հեռանկարային մարզիկների բացահայտում, ՀՀ հավաքական թիմի համալրում: Մարաթոնյան վազքի նկատմամբ հետաքրքրությունների առաջացում, մարզաձևի դերի բարձրացում, մրցմանը հնարավորինս շատ մասնակիցների ընդգրկում, հաղթող մարզիկներին մրցանակների բաշխում: Եվրոպայի և աշխարհի առաջնություններում Հայաստանի մարզիկների միջոցով մեդալների նվաճում:

4-րդ եռամսյակ

21300.3

ՀՀ պետական բյուջե