Գլխավոր տեղեկություն
Համար
N 31
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 2 օգոստոսի 2012 թվականի N 31

16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ  ՄԱՅԻՍԻ 21-Ի ՆԻՍՏԻ N 21 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի նիստի N 21 արձանագրության 4-րդ կետով հավանության արժանացած` «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանման գոտու տարածքների ճշգրտման և հողամասերի սահմանազատման 2014-2016 թվականների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում «2014-2016» թվերը փոխարինել «2015-2017» թվերով.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

2012 թ. օգոստոսի 17

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թ.

օգոստոսի 2-ի նիստի N 31

արձանագրային որոշման

«Հավելված

ՀՀ կառավարության 2009 թ.

մայիսի 21-ի նիստի N 21

արձանագրային որոշման

2 0 1 5 - 2 0 1 7  Թ Վ Ա Կ Ա Ն Ն Ե Ր Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ

I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

Ծրագրի իրականացման նպատակը Հայաստանի բնության կենդանի և անկենդան հուշարձանների հարուստ բազմազանության պահպանությունն ու կայուն օգտագործման ապահովումն է` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի բնության հուշարձանների ցանկի համալրման և բնության հուշարձանների զբաղեցրած հողատարածքների, դրանց պահպանման գոտիների չափագրման ու հողատարածքների սահմանազատման միջոցով:

II. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշմամբ հաստատվել է 230 բնության հուշարձանների ցանկը, որոնցից 109-ը դասակարգված են երկրաբանական, 48-ը` ջրաերկրաբանական, 38-ը` ջրագրական, 16-ը` բնապատմական և 19-ը` կենսաբանական տիպաբանական խմբերում, սակայն՝

 1) նշված ցանկը կարիք ունի համալրման, քանի որ դրանում լիարժեք չի ներկայացված Հայաստանի տարածքում առկա կենդանի և անկենդան բնության համալիրների և առանձին օբյեկտների հարուստ բազմազանությունը: Այդ են վկայում նաև նախագծի քննարկման գործընթացում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կողմից տրված նոր բնության հուշարձաններով համալրման վերաբերյալ առաջարկությունները.

2) գործնականորեն հնարավոր չէ ապահովել բնության հուշարձանների պահպանության ռեժիմը, քանի որ, համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի, բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով, որն ընդգրկում է`

ա. անվանումը և դասակարգումը,

բ. տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները,

գ. նկարագրությունը, չափագրությունը և վիճակը,

դ. սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը,

ե. տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին,

զ. պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները,

է. տվյալներ պահպանությունն իրականացնող սուբյեկտի մասին:

Այս բոլորի հետ մեկտեղ՝ հաստատված ցանկում առկա են 58 անանուն աշխարհագրական օբյեկտներ և մի շարք աշխարհագրական օբյեկտների ոչ ճշգրիտ տեղադիրքեր, որոնք անհրաժեշտ է հստակեցնել` համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը հաստատելու մասին» N 502 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին:

III. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Նշված խնդիրների լուծման նպատակով առաջարկվող ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում իրականացնել՝

1) հաստատված ցանկում առկա բնության հուշարձանների չափագրման աշխատանքներ.

2) հաստատված ցանկի համալրման աշխատանքներ.

3) բնության հուշարձանների (ներառյալ նորերի) անձնագրերի մշակման և ցանկի կազմման աշխատանքներ.

4) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի փաթեթի պատրաստում.

5) բնության հուշարձանների երկրատեղեկատվական բազայի ստեղծում.

6) բնության հուշարձանների պահպանության համար առանձնացված հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցում:

IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ծրագրի ավարտին ակնկալվող արդյունքներն են՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի բնության հուշարձանների համալրված ցանկը.

2) Հայաստանի բնության հուշարձանների (ներառյալ նորերի) չափերը, քարտեզ-հատակագծերը և հուշարձանների ու դրանց պահպանման գոտու սահմանների նկարագիրը.

3) Հայաստանի բնության հուշարձանների մշակված (լրամշակված) անձնագրերը.

4) Հայաստանի բնության հուշարձանների երկրատեղեկատվական բազան.

5) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի փաթեթը.

6) բնության հուշարձաններով զբաղեցված հողամասերի պահպանությունը:

Բացի նշվածներից, կհստակեցվեն նաև հաստատված ցանկում առկա անանուն աշխարհագրական օբյեկտները և դրանց տեղադիրքերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը հաստատելու մասին» N 502 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի վարչական սահմաններում գտնվող՝ հաստատված ցանկում առկա 22 և համալրման ենթակա 16 բնության հուշարձանների մասով համանուն ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի շրջանակներում նախատեսվել է 10 մլն դրամի չափով ֆինանսավորում, 2015-2017 թվականների ընթացքում նախատեսվում է ծրագիրն իրականացնել հանրապետության մնացած մարզերի և Երևան քաղաքի՝ հաստատված ցանկում առկա 208 և համալրման ենթակա 97 բնության հուշարձանների մասով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համապատասխան ֆինանսական միջոցների հատկացմանը համամասնորեն` համաձայն ստորև ներկայացված ժամանակացույցի.

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

Հ/հ

Միջոցառումները

Կատարվող աշխատանքների ծավալը

Իրականացման ժամկետներն`
ըստ մարզերի

Սյունիք, Արմավիր ք.Երևան
2015թ.

Արագածոտն
Վայոց Ձոր,
Շիրակ
2016թ.

Գեղարքունիք,
Կոտայք,
Արարատ
2017թ.

1.

Հաստատված ցանկում առկա բնության հուշարձանների չափագրման աշխատանքներ

1.1

Բնության հուշարձանների տարածքների հստակեցում և չափագրում

հատ

61

88

59

1.2

Բնության հուշարձանների պահպանման գոտու սահմանում և քարտեզագրում

հատ

61

88

59

1.3

Բնության հուշարձանների պահպանման գոտիների տակ ընկած հողամասերի սեփականության սուբյեկտների ճշտում և այդ հողամասերի օգտագործման սահմանափակումների սահմանում

հատ

61

88

59

2. Հաստատված ցանկի համալրման աշխատանքներ

2.1

Բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման նպատակով բնության հուշարձանների վերաբերյալ նյութերի հավաքագրում, ուսումնասիրում և տիպաբանական նախնական դասակարգում

հատ

42

15

40

2.2

Բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման նպատակով բնության հուշարձանների տարածքների հստակեցման, չափագրման, գույքագրման և թվայնացված քարտեզների պատրաստման համար դաշտային հետազոտությունների իրականացում

հատ

42

15

40

2.3

Բնության հուշարձանների պահպանական գոտու սահմանում և քարտեզագրում

հատ

42

15

40

2.4

Բնության հուշարձանների պահպանման գոտիների տակ ընկած հողամասերի սեփականության սուբյեկտների ճշտում և այդ հողամասերի օգտագործման սահմանափակումների սահմանում

հատ

42

15

40

3.

Բնության հուշարձանների անձնագրերի պատրաստում

հատ

103

103

99

4.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փաթեթի պատրաստում

հատ

1

1

1

5.

Բնության հուշարձանների երկրատեղեկատվական բազայի ստեղծում

հատ

1

1

1

6.

Բնության հուշարձանների պահպանության համար առանձնացված հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցում

հատ

103

103

99

Հարկ է նշել, որ ՀՀ մարզերի և ՀՀ ԳԱԱ կողմից ներկայացված առաջարկությունների ոչ ամբողջական վերլուծության արդյունքում ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 21-ի նիստի N21 արձանագրային որոշման 4-րդ կետով հավանության արժանացած ծրագրով նախատեսվել էր բնության հուշարձանների քանակը համալրել 71 հատով: Սույն ծրագրի մշակման գործընթացում իրականացվել է վերոնշյալ առաջարկությունների քանակական ճշգրտում` ինչի արդյունքում համալրման ենթակա բնության հուշարձանների քանակը կազմել է 97 հատ:

Ստորև ներկայացվում է յուրաքանչյուր տարվա կատարվելիք աշխատանքների ծավալներին համապատասխան ֆինանսական ծախսերի կանխատեսումների հաշվարկ հիմնավորումները.

ՆԱԽԱՀԱՇԻՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ԾԱԽՍԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

Չափի միավորը

Քանակը

միավորի գինը
/
հազ.դրամ/

Ընդամենը

/հազ. դրամ/

1.

1. Հաստատված ցանկում առկա բնության հուշարձանների չափագրման աշխատանքներ

1.1

Բնության հուշարձանների տարածքների հստակեցում և չափագրում

հատ

61

80.0

4880.0

1.2

Բնության հուշարձանների պահպանական գոտու սահմանում և քարտեզագրում

հատ

61

60.0

3660.0

1.3

Բնության հուշարձանների պահպանման գոտիների տակ ընկած հողամասերի սեփականության սուբյեկտների ճշտում և այդ հողամասերի օգտագործման սահմանափակումների սահմանում

հատ

61

30.0

1830.0

2

2. Հաստատված ցանկի համալրման աշխատանքներ

2.1

Բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման նպատակով բնության հուշարձանների վերաբերյալ նյութերի հավաքագրում, ուսումնասիրում և տիպաբանական նախնական դասակարգում

հատ

42

60.0

2520.0

2.2

Բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման նպատակով բնության հուշարձանների տարածքների հստակեցման, չափագրման, գույքագրման և թվայնացված քարտեզների պատրաստման համար դաշտային հետազոտությունների իրականացում

հատ

42

195.0

8190.0

1260.0

3

Բնության հուշարձանների անձնագրերի պատրաստում

հատ

103

30.0

3090.0

4

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փաթեթի պատրաստում

հատ

1

60.0

60.0

5

Բնության հուշարձանների երկրատեղեկատվական բազայի ստեղծում

հատ

1

1000.0

1000.0

6

Բնության հուշարձանների պահպանության համար առանձնացված հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցում

հատ

103

26.0

2678.0

Ընդամենը 2015թ.

31688.0

ՆԱԽԱՀԱՇԻՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ԾԱԽՍԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

Չափի միավորը

Քանակը

միավորի գինը (հազ.դրամ)

Ընդամենը (հազ.դրամ)

1.

1. Հաստատված ցանկում առկա բնության հուշարձանների չափագրման աշխատանքներ

1.1

Բնության հուշարձանների տարածքների հստակեցում և չափագրում

հատ

88

80.0

7040.0

1.2

Բնության հուշարձանների պահպանական գոտու սահմանում և քարտեզագրում

հատ

88

60.0

5280.0

1.3

Բնության հուշարձանների պահպանման գոտիների տակ ընկած հողամասերի սեփականության սուբյեկտների ճշտում և այդ հողամասերի օգտագործման սահմանափակումների սահմանում

հատ

88

30.0

2640.0

2

2. Հաստատված ցանկի համալրման աշխատանքներ

2.1

Բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման նպատակով բնության հուշարձանների վերաբերյալ նյութերի հավաքագրում, ուսումնասիրում և տիպաբանական նախնական դասակարգում

հատ

15

60.0

900.0

2.2

Բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման նպատակով բնության հուշարձանների տարածքների հստակեցման, չափագրման, գույքագրման և թվայնացված քարտեզների պատրաստման համար դաշտային հետազոտությունների իրականացում

հատ

15

195.0

2925.0

450.0

3

Բնության հուշարձանների անձնագրերի պատրաստում

հատ

103

30.0

3090.0

4

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փաթեթի պատրաստում

հատ

1

60.0

60.0

5

Բնության հուշարձանների երկրատեղեկատվական բազայի ստեղծում

հատ

1

1000.0

1000.0

6

Բնության հուշարձանների պահպանության համար առանձնացված հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցում

հատ

103

26.0

2678.0

Ընդամենը 2016թ.

26963.0

ՆԱԽԱՀԱՇԻՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ԾԱԽՍԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

Չափի միավորը

Քանակը

միավորի գինը
/
հազ.դրամ/

Ընդամենը

/հազ. դրամ/

1.

1. Հաստատված ցանկում առկա բնության հուշարձանների չափագրման աշխատանքներ

1.1

Բնության հուշարձանների տարածքների հստակեցում և չափագրում

հատ

59

80.0

4720.0

1.2

Բնության հուշարձանների պահպանական գոտու սահմանում և քարտեզագրում

հատ

59

60.0

3540.0

1.3

Բնության հուշարձանների պահպանման գոտիների տակ ընկած հողամասերի սեփականության սուբյեկտների ճշտում և այդ հողամասերի օգտագործման սահմանափակումների սահմանում

հատ

59

30.0

1770.0

2

2. Հաստատված ցանկի համալրման աշխատանքներ

2.1

Բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման նպատակով բնության հուշարձանների վերաբերյալ նյութերի հավաքագրում, ուսումնասիրում և տիպաբանական նախնական դասակարգում

հատ

40

60.0

2400.0

2.2

Բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման նպատակով բնության հուշարձանների տարածքների հստակեցման, չափագրման, գույքագրման և թվայնացված քարտեզների պատրաստման համար դաշտային հետազոտությունների իրականացում

հատ

40

195.0

7800.0

2.3

Բնության հուշարձանների պահպանական գոտու սահմանում և քարտեզագրում

հատ

40

60.0

2400.0

2.4

Բնության հուշարձանների պահպանման գոտիների տակ ընկած հողամասերի սեփականության սուբյեկտների ճշտում և այդ հողամասերի օգտագործման սահմանափակումների սահմանում

հատ

40

30.0

1200.0

3

Բնության հուշարձանների անձնագրերի պատրաստում

հատ

99

30.0

2970.0

4

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փաթեթի պատրաստում

հատ

1

60.0

60.0

5

Բնության հուշարձանների երկրատեղեկատվական բազայի ստեղծում

հատ

1

1000.0

1000.0

6

Բնության հուշարձանների պահպանության համար առանձնացված հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցում

հատ

99

26.0

2574.0

Ընդամենը 2017 թ.

30434.0

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան