Գլխավոր տեղեկություն
Համար
N 39
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 27 սեպտեմբերի 2012 թվականի N 39

36. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի նախագծերին՝ համաձայն հավելվածի, և դրանք Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թ.

սեպտեմբերի 27-ի նիստի N 39

արձանագրային որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼԻՔ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ

 

NN

ը/կ

Ծրագրի վերնագիրը

Կատարող կազմակերպության
անվանումը, գերատեսչական պատկանելությունը

Գումարը
(հազ. դրամ)

1

2

3

4

1.

Տեղեկատվական անվտանգության գիտահետազոտական կենտրոն

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ

10, 868.0

2.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրամբարների տեխնիկական վիճակի հետազոտում և անվտանգության հայտարարագրերի մշակում

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» ՊՈԱԿ

30, 000.0

3.

Մատենադարանի հնատիպ գրքերի, առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերի կոնսերվացում

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան)» ՊՈԱԿ

7, 500.0

4.

Հայաստանի Հանրապետությունում խաղողի արժեքավոր որոշ սորտերի բազմացման արդյունավետ տեխնոլոգիաների մշակում և դրանց հիման վրա այդ սորտերի մայրուտային այգու հիմնում

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ

8, 000.0

5.

Հայաստանի Հանրապետության միգրացիոն իրավիճակի գնահատում` ընտրանքային հետազոտությունների միջոցով

ՀՀ կրթության և գիտության նախարարության Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան

13, 000.0

6.

Ազգային էլեկտրոնային հաշվողական ենթակառուցվածքի զարգացում

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ

25, 000.0

7.

Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները, ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ

9, 918.0

8.

Սննդի որակի և անվտանգության ապահովման գիտամեթոդական հիմունքների մշակում

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ

15, 000.0

9.

«Հայոց պատմություն» բազմահատորյակի հատոր 1-ին գիրք II-ի և հատոր IV-ի գիրք II-ի տպագրություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ

19, 000.0

10.

Հատուկ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և բուժման նոր դեղանյութերի ստեղծում ու ներդրում գյուղատնտեսության և առողջապահության պրակտիկայում

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ

15, 000.0

11.

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոցի համակողմանի ուսումնասիրության 1-ին փուլ (վաղ բրոնզեդարյան – միջին բրոնզեդարյան դամբարանադաշտ)

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

15, 000.0

12.

Հայաստանի Հանրապետության հանքավայրերի, հանքերևակումների և այլ ֆոնդային նյութերի էլեկտրոնային պահպանման (թվայնացման) վերաբերյալ կոմպյուտերացված տեղեկատվական համակարգի ստեղծում

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ

10, 000.0

13.

Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

1, 358, 440.3

Ընդամենը

1, 536, 726.3