Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
27 սեպտեմբերի 2012 թվականի N 39
36. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի նախագծերին՝ համաձայն հավելվածի, և դրանք Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թ. սեպտեմբերի 27-ի նիստի N 39 արձանագրային որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼԻՔ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ
NN ը/կ |
Ծրագրի վերնագիրը |
Կատարող կազմակերպության |
Գումարը |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Տեղեկատվական անվտանգության գիտահետազոտական կենտրոն |
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ |
10, 868.0 |
2. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրամբարների տեխնիկական վիճակի հետազոտում և անվտանգության հայտարարագրերի մշակում |
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» ՊՈԱԿ |
30, 000.0 |
3. |
Մատենադարանի հնատիպ գրքերի, առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերի կոնսերվացում |
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան)» ՊՈԱԿ |
7, 500.0 |
4. |
Հայաստանի Հանրապետությունում խաղողի արժեքավոր որոշ սորտերի բազմացման արդյունավետ տեխնոլոգիաների մշակում և դրանց հիման վրա այդ սորտերի մայրուտային այգու հիմնում |
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ |
8, 000.0 |
5. |
Հայաստանի Հանրապետության միգրացիոն իրավիճակի գնահատում` ընտրանքային հետազոտությունների միջոցով |
ՀՀ կրթության և գիտության նախարարության Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան |
13, 000.0 |
6. |
Ազգային էլեկտրոնային հաշվողական ենթակառուցվածքի զարգացում |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ |
25, 000.0 |
7. |
Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները, ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ |
9, 918.0 |
8. |
Սննդի որակի և անվտանգության ապահովման գիտամեթոդական հիմունքների մշակում |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ |
15, 000.0 |
9. |
«Հայոց պատմություն» բազմահատորյակի հատոր 1-ին գիրք II-ի և հատոր IV-ի գիրք II-ի տպագրություն |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ |
19, 000.0 |
10. |
Հատուկ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և բուժման նոր դեղանյութերի ստեղծում ու ներդրում գյուղատնտեսության և առողջապահության պրակտիկայում |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ |
15, 000.0 |
11. |
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոցի համակողմանի ուսումնասիրության 1-ին փուլ (վաղ բրոնզեդարյան – միջին բրոնզեդարյան դամբարանադաշտ) |
ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ |
15, 000.0 |
12. |
Հայաստանի Հանրապետության հանքավայրերի, հանքերևակումների և այլ ֆոնդային նյութերի էլեկտրոնային պահպանման (թվայնացման) վերաբերյալ կոմպյուտերացված տեղեկատվական համակարգի ստեղծում |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ |
10, 000.0 |
13. |
Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
1, 358, 440.3 |
Ընդամենը |
1, 536, 726.3 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|