Գլխավոր տեղեկություն
Համար
N 50
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

13 դեկտեմբերի 2012 թվականի N 50

1. ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ՝

1) մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հսկողության ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի.

2) մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հսկողության ծրագրի միջոցառումների ցանկին՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2012 թ. դեկտեմբերի 18

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թ.

դեկտեմբերի 13-ի նիստի N 50

արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների վերացումը կամ հնարավորինս նվազեցումը պետության համար ունի ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական նշանակություն: Կենդանիների վարակիչ հիվանդությունները պատկանելով հնագույն վարակիչ հիվանդությունների շարքին, հազարամյակներ շարունակ մարդկանց և կենդանիներին պատճառել են ծանր հետևանքներով հիվանդություններ: Այժմ էլ մարդկանց և կենդանիների վարակիչ հիվանդությունները համարվում են պետական մարմինների, ինչպես նաև հանրային առողջապահության և անասնաբուժության գիտական հետազոտությունների առաջնային խնդիր: Բնակչության շրջանում վարակիչ հիվանդությունների արձանագրման 70%-ը պայմանավորված է մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններով: Հայաստանում վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակը կապված է նաև դրանց բնական պարբերականության, սեզոնականության, բնական օջախականության, տեղաճարակայնության (էնդեմիկության), ինչպես նաև կենդանիների անվերահսկելի տեղաշարժի, նյութատեխնիկական ռեսուրսների բավարարության, լաբորատոր համակարգի զարգացման և այլ հիմնախնդիրների հետ: Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդություններն աշխարհի տարբեր երկրներում առողջապահության գերական խնդրիներից մեկն են: Վարակը գրեթե միշտ փոխանցվում է մարդկանց վարակված կենդանիների կամ դրանց հետ ուղղակի կամ անուղղակի շփման հետևանքով: Չնայած բազմաթիվ երկրներում նշված հիվանդությունները, օրինակ՝ բրուցելոզ, վերացվել են կամ գտնվում է վերացման շեմին, սակայն կան երկրներ և որոշ տարածաշրջաններ, որտեղ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդություններն առկա է ընտանի կենդանիների մոտ և, որն էլ, հաջորդիվ, փոխանցվում է մարդկանց:

 

II. ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

2. Նախկին ԽՍՀՄ-ի փլուզումն իր սոցիալ-տնտեսական և քաղաքական հետևանքներով անդրադարձավ նաև գյուղատնտեսության` մասնավորապես անասնաբուժության սպասարկման գործընթացի վրա: Հետխորհրդային տարիներին ստեղծված պայմաններում վատթարացավ հանրապետության անասնահամաճարակային իրավիճակը, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման գործընթացը: Կոլեկտիվ և խորհրդային տնտեսությունների անասնագլխաքանակն՝ առանց հաշվի առնելու կենդանիների շրջանում վարակիչ հիվանդությունների առկայությունը, վաճառվեց ոչ միայն տվյալ համայնքում, այլ նաև տարբեր համայնքներում՝ նպաստելով կենդանիների միգրացիային: Պետք է նշել, որ հետխորհրդային ժամանակաշրջանի առաջին մի քանի տարիներին անասնահակահամաճարակային միջոցառումների իրականացման համար կենսապատրաստուկներ և ախտորոշիչ հավաքածուներ անհաժեշտ քանակությամբ ձեռք չէին բերվել, չէին կատարվել հիվանդ կենդանիների լիարժեք հայտնաբերում և հաշվառում, հարկադիր սպանդ, ինչպես նաև անասնահամաճարակային իրավիճակի վերլուծություն:

3. Որոշ մասնագիտություններ առնչվում են մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների (օրինակ՝ բրուցելոզ) վարակման մեծ վտանգի հետ, մասնվորապես` ովքեր աշխատում են ֆերմայում, կենդանիների հետ, հատկապես` խոշոր և մանր եղջերավոր անասունների, այծերի, խոզերի: Ֆերմերները, գյուղատնտեսության ոլորտի աշխատողները, կենդանիներին խնամողները, անասնաբույծները, հովիվները, անասնաբույժները և արհեստական բեղմնավորում իրականացնող մասնագետները կարող են հիվանդանալ վարակված կենդանիների հետ ուղղակի շփման կամ չափազանց շատ աղտոտված շրջակա միջավայրի ազդեցությանը ենթարկվելու հետևանքով: Ֆերմերների և անասնաբույծների ընտանիքները նույնպես կարող են վարակվել, քանի որ վարակվել հնարավոր է նաև տնային պայմաններում, երբ կենդանիները գտնվում են բնակավայրերին շատ մոտ:

4. Վարակման առավել մեծ վտանգի են ենթարկվում նաև այն լաբորատորիաների մասնագետները, որտեղ պատշաճ մակարդակով չեն պահպանվում կենսաանվտանգության և կենսաապահովության պահանջները:

5. Կենդանիների հիվանդությունների հսկողության գործընթացում թերի է դաշտային հսկողության համակարգը և արտակարգ իրավիճակում հակազդեցության ընթացակարգը: Անհրաժեշտ է վարակիչ հիվանդությունների ախտորոշման շարունակական ուսուցողական ծրագրերի իրականացում:

6. Պահանջվում են արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների պլաններ և դրանց շարունակական կատարելագործում, նաև այդ գործընթացում ներառված մասնագիտական կադրերի ծանոթացում, ուսուցում, հետագայում՝ վերապատրաստում:

7. Անասնաբուժական ծառայության կադրերն ունեն շարունակական ուսուցման և վերապատրաստման կարիք: Այս գործընթացը կանոնավորված և ծրագրավորված չէ:

8. Անասնահամաճարակաբանության մեջ կարևոր է անապահովության բնութագրման դեպքում հաշվի առնել «անապահով տարածք» հասկացության արդի ձևակերպումը, քանի որ ներկայում ցանկացած գյուղացիական տնտեսություն` անկախ պահվող կենդանիների քանակից, թեկուզ մեկ կենդանու հիվանդությամբ կամ վարակի դեպքի հաստատմամբ, պետք է դիտարկել որպես առանձին համաճարակային տարր:

9. Իրավական և վարչատնտեսական տեսակետից կատարելագործման կարիք ունի կենդանիների գրանցման, շարժի, նույնականացման գործընթացը, որը կենդանիների առողջության և սննդամթերքի անվտանգության ապահովման գրավականն է պետական հսկողության շրջանակներում:

10. Հանրապետությունում ներկայում բացակայում է կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական միջին ցուցանիշների համակարգը, որը կարող է դիտարկվել որպես շեմքային ցուցանիշ՝ ըստ հիվանդացության, մահացության և այլն: Բացի այդ չկա համաճարակաբանական վերլուծության նորմատիվ փաստաթուղթ, որով կսահմանվեն համաճարակաբանական հսկողության համար անհրաժեշտ վերլուծության և գնահատման ցուցանիշներ ու վերլուծության և գնահատման ընթացակարգը: Անհրաժեշտություն է հանրապետության ողջ տարածքում կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ համաճարակաբանական վերլուծության իրականացումը` համաճարակային իրական վիճակը բացահայտելու, հիվանդությունների համար հիվանդացության, մահացության, օջախայնության, անապահովության միջին ցուցանիշները` բռնկումների ինտենսիվությունը բացահայտելու նպատակով: Համաճարակների պատրաստվածության և վարման համար անհրաժեշտ են համաճարակաբանական մի շարք ցուցանիշներ, որոնք թույլ են տալիս ոչ միայն բնութագրել և գնահատել համաճարակային իրավիճակը, այլ կատարել կանխատեսում և հետագայում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` ուղղված բռնկումների կանխարգելմանը: Վերջինս նախանշում է ունենալ վարակիչ հիվանդությունների ընդհանուր պատկերը և տիրապետել համաճարակային իրավիճակին:

11. Այս առումով անհրաժեշտ է կատարել կենդանիների շրջանում հանրապետությունում արձանագրվող բոլոր վարակիչ հիվանդությունների նկատմամբ համաճարակաբանական վերլուծություն, կազմել համաճարակաբանական քարտեզներ, ունենալ համաճարակային միջին հանրապետական ցուցանիշներ: Համաճարակաբանական վերլուծության համար կարևոր են առնվազն հետևյալ ցուցանիշները. անապահովության, օջախայնության, հիվանդացության, մահացության:

12. Համաճարկների և անասնահամաճարակների բռնկումների դեմ պայքարի պատրաստավածության, հակահամաճարակային և հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման համակարգում նշանակալի տեղ են գրավում բնակչության շրջանում բուժկանխարգելիչ, կենդանիների համար հակաանասնահամաճարակային կանխարգելիչ ու հարկադիր, ինչպես նաև անասնաբուժասանիտարական կանխարգելիչ, ընթացիկ և եզրափակիչ միջոցառումները:

13. Անասնահամաճարակների, պանզոոտիաների ժամանակ կարևոր է կենդանիների կարանտինացման, հիվանդ կամ հիվանդության կասկածով կենդանիների բուժման, հարկադիր սպանդի կամ ոչնչացման չափանիշների մշակումը:

14. Հանրապետությունում ախտորոշիչ և իմունականխարգելիչ, հակաանասնահամաճարակային պետական միջոցառումներն իրականացվում են Միջնաժամկետ ծախսային ծրագրերի շրջանակներում:

15. Զգալիորեն թույլ է վարակի հսկողությունը և կենսաանվտանգության ապահովումը լաբորատոր համակարգում, ինչն առավել հիմնախնդրային է համաճարակների ժամանակ մեծ թվով հետազոտությունների միաժամանակյա իրականացման ժամանակ: Հաշվի առնելով միջազգային, մասնավորապես` եվրոպական մոտեցումները` այս ոլորտը հետագա կանոնակարգման և լրամշակման կարիք ունի` կենսաբանական ազդակների արտահոսքի կանխման և դրանցով պայմանավորված բռնկումների ու համաճարակների առաջացման ու տարածման կանխարգելման տեսակետից:

 

III. ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆԱՍՆԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

16. Անասնահամաճարակային իրավիճակը ներկայում կայուն է, 2008 թվականից մինչ օրս չեն արձանագրվել դաբաղի, թռչնագրիպի դեպքեր: 2007, 2008 և 2010 թվականներին արձանագրվել են խոզերի աֆրիկական ժանտախտի բռնկումներ: Կենդանիների շրջանում զոոնոզներից արձանագրվել են պաստերելոզ, լեպտոսպիրոզ, բրուցելոզ, տուբերկուլոզ և այլ հիվանդությունները: 2008 թվականից դիտվում է կենդանիների շրջանում բրուցելոզի համաճարակային իրավիճակի ակտիվացում, զգալիորեն ավելացել է հիվանդության նկատմամբ դրական հակազդած (լաբորատոր հետազոտության դրական արդյունեք) կենդանիների և անապահով տնտեսությունների թիվը:

17. Բնակչության շրջանում, չնայած որ կազմակերպվում և իրականացվում են կանխարգելիչ, հակահամաճարակային միջոցառումներ, ինչպես նաև առողջ ապրելակերպի և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում, նույնպես նկատվում է մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների աճման միտում: Այսպես՝ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին սիբիրախտ հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 2001 թվականին` (ցուցանիշը 100 հզր բնակչի հաշվարկով՝ 0,5, 18 դեպք): 2008 թվականի ընթացքում արձանագրվել է 2 դեպք (Արմավիրի մարզ): Ինչպես 2011 թվականին, այնպես էլ 2010 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում սիբիրյան խոցի լաբորատոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել,ինչ վերաբերվում է 2012թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, ապա պետք է նշել, որ 2012թ հոկտեմբեր ամսին ՀՀ-ում ինչպես կենդանիների, այնպես էլ բնակչության շրջանում արձանագրվել են սիբիրյան խոցի դեպքեր:

 2011 թվականի ընթացքում արձանագրվել է բրուցելոզի առաջնակի հայտնաբերված 260 դեպք (ցուցանիշը 100 հզր բնակչի հաշվարկով՝ 8,0), որից 18-ն արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը՝ 3,0), 2010 թվականին՝ 295 դեպք (ցուցանիշը 100 հզր բնակչի հաշվարկով՝ 9,1), որից 32-ն արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը՝ 5,3), իսկ 2009 թվականին արձանագրվել է բրուցելոզի առաջնակի հայտնաբերված 346 դեպք (ցուցանիշը 100 հզր բնակչի հաշվարկով՝ 10,7), որից 33-ն արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը՝ 5,4): Հայաստանի Հանրապետությունում կատաղության առումով բարձր ռիսկի գոտիներ են Տավուշի, Լոռվա, Գեղարքունիքի, Շիրակի մարզերը: Կատաղության էպիզոոտահամաճարակային իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում 2006-2007 թվականներին եղել է համեմատաբար հանգիստ և ինչպես 2007 թվականին, այնպես էլ 2006 թվականին հանրապետությունում բնակչության շրջանում կատաղություն հիվանդության դեպքեր չեն արձանագրվել: 2008 և 2009 թվականներին դիտվել է էպիզոոտահամաճարակային իրավիճակի աշխուժացում: Նշված տարիների ընթացքում բնակչության շրջանում համապատասխանաբար արձանագրվել են 2 և 1 դեպք (Շիրակի մարզ): 2011 թվականի ընթացքում կատաղության դեպքեր չեն արձանագրվել: Սակայն այստեղ հատկանշական է կենդանիների կողմից կծվածության դեպքերը, քանի որ համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են այն մասին, որ բնակչության շրջանում կծվածության դեպքերը դեռևս համարվում են գերխնդիր և նպաստավոր պայմաններ են ստեղծում բնակչության շրջանում կատաղության հիվանդության առաջացման և տարածման:

18. Որպես համազգային նշանակություն ունեցող փաստաթուղթ, սույն ծրագիրն այն գործիքն է, որը կնպաստի Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության պահպանմանը, մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների առումով ձեռքբերումներն ամրապնդելուն, հիմնախնդիրները հնարավորինս լուծելուն` այդ հիվանդությունների կանխարգելման և դրանց հետ պայքարի ճանապարհով և ապահովելու երկարաժամկետ առաջընթաց մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության և արձագանքման ոլորտում` ապահովելով համագործակցություն շահագրգիռ բոլոր մարմինների և ոլորտում գործադրվող ծրագրերի միջև:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

19. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բեռի նվազեցումն ու շահագրգիռ մարմինների հետ համագործակցության ամրապնդումն է:

 

V. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

20. Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և դրանց դեմ պայքարին ուղղված նպատակային քաղաքականության զարգացում և իրականացում:

21. Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգի, այդ թվում` տեղեկատվական համակարգի կատարելագործում:

22. Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների արձագանքման կարողությունների զարգացում:

23. Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների ախտորոշման լաբորատոր համակարգի զարգացում:

24. Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացում ընդգրկված մասնագետների գիտելիքների շարունակական կատարելագործում:

25. Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի բնագավառում գիտահետազոտական աշխատանքների կատարելագործում:

 

VI. ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

26. Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և դրանց դեմ պայքարին ուղղված նպատակային քաղաքականության զարգացումը և իրականացումն ուղղված են Հայաստանի Հանրապետությունում մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը` հետևյալ ռազմավարությունների գործադրմամբ.

1) Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործում, որի միջոցառումներն են.

ա. մշակել և գործադրել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև դրանց դեմ պայքարի և կանխարգելման ընդհանուր հարցերը կանոնակարգող սանիտարահամաճարակաբանական կանոններ և նորմեր. մեթոդական փաստաթղթեր, ուղեցույցներ.

բ. մշակել և իրականացնել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների վերաբերյալ կենդանիների հիվանդությունների դաշտային հսկողության համակարգը,

գ. մշակել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների գերակա հիվանդությունների ցանկը,

դ. մշակել և գործադրել անասնահամաճարակների, պանզոոտիաների ժամանակ կենդանիների կարանտինի, հիվանդ կամ հիվանդության կասկածով կենդանիների բուժման, հարկադիր սպանդի կամ ոչնչացման չափանիշներ:

2) Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործողությունների կառավարման համակարգի ամրապնդում, որի միջոցառումներն են.

ա. խթանել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործողությունները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքները,

բ. մարզային և համայնքային մակարդակում իրականացնել շահագրգիռ մարմինների համակարգված աշխատանք, մշակել փոխտեղեկատվական մեխանիզմներ,

3) Միջգերատեսչական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության զարգացում, որի միջոցառումներն են,

ա. մշակել և ներդնել մեխանիզմներ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացում շահագրգիռ պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների մասնակցության ուղղությամբ,

գ. գնահատել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգում մարմինների, տնտեսությունների ընդգրկվածությունը և բուժկանխարգելիչ կազմակերպությունները, լաբորատորիաներն ինտեգրել համաճարակաբանական հսկողության համակարգում,

դ. կատարելագործել տարածաշրջանի և այլ երկրների հետ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների մասին փոխտեղեկատվության համակարգը,

ե. աշխատանքներ տանել Միջազգային առողջապահական և կենդանիների առողջության ցանցերին անդամակցելու համար:

 

VII. ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

 

27. Հայաստանում մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործման նպատակն է այն համապատասխանեցնել միջազգային պահանջներին:

1) Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության ենթահամակարգերի զարգացում.

ա. զարգացնել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական և անասնահամաճարակաբանական վերլուծության և գնահատման կարողությունները: Միջազգային մոտեցումներին համապատասխան.

բ. ըստ մարզերի սահմանել և գործադրել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների վերլուծության և գնահատման ցուցանիշներ.

գ. բոլոր մակարդակներում ապահովել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների դեպքերի ստանդարտ բնորոշումների կիրառումը.

դ ապահովել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդության կասկած ներկայացնող անսովոր և անսպասելի դեպքերի համաճարակաբանական հսկողությունը.

ե. պարբերաբար իրականացնել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների և ընդհանուր համաճարակաբանական հսկողության համակարգի գնահատումներ` ստանդարտ մեթոդաբանությունների կիրառմամբ:

2) Ռիսկերի գնահատում, կառավարում, բռնկումների կանխարգելման և վարման կատարելագործում.

ա. իրականացնել Հայաստանում մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների ռիսկերի գույքագրում և քարտեզագրում.

բ. մշակել և ներդնել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման ռիսկերի գնահատման, դրանց կառավարման և նվազեցման համակարգեր` մեթոդաբանություն, ընթացակարգ.

գ. զարգացնել մարդու և մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների վարման ուղեցույցները` շահագրգիռ մարմինների համագործակցությամբ.

դ. մշակել և ներդնել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների զեկույցի ձև` շահագրգիռ մարմինների համագործակցությամբ,

ե. ապահովել շահագրգիռ գերատեսչությունների և միջազգային կառույցների միջև մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման ռիսկի գործոնների գիտականորեն հիմնավորված համաճարակաբանական վերլուծության, ռիսկի գնահատման, կառավարման վերաբերյալ փորձի և տեղեկատվության փոխանակումը:

3) Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության հարցերով մեթոդագործնական աջակցության համակարգի կատարելագործում, որի միջոցառումներն են.

ա. բոլոր մակարդակներում մշակել և ներդնել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների վերաբերյալ մեթոդագործնական օգնության ցուցաբերման մեխանիզմներ և շարունակականորեն ապահովել դրանց գործունեությունը.

բ. մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների վերաբերյալ ներդրվող իրավական ակտերի, մեթոդական փաստաթղթերի մասին իրազեկել շահագրգիռ մարմիններին, այդ թվում` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին և անասնաբուժական ծառայություններին:

4) Որոշել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հարուցիչների, փոխանցողների և պահոցների արեալները, քարտեզագրել «անապահով տարածքները», ներդնել քարտեզագրման մեթոդներ.

ա. քարտեզագրել նախկին և ներկա անասնագերեզմանոցները, հսկողություն սահմանել գործողների նկատմամբ և զարգացնել համագործակցությունը շահագրգիռ նախարարությունների միջև անասնագերեզմանոցների հսկողության ուղղությամբ:

5) Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների վերաբերյալ պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվական հոսքերի ապահովում համաճարակաբանական հսկողության համակարգի գործադրման համար, որի միջոցառումներն են.

ա. մշակել և գործադրել առանձին պետական և տարածքային կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, ասոցիացիաների, կենտրոնների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգում ներդնելու մեխանիզմներ.

բ. ստեղծել տվյալների բազա, որը կներառի տվյալներ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների վերաբերյալ ընդունված ահազանգերի (կասկածելի, հաստատված և ժխտված), ռիսկի գնահատման գործընթացի արդյունքների և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ.

գ. հրապարակել համաճարակաբանության ազգային տեղեկագիր, որը կպարունակի տեղեկություններ և հրապարակման ենթակա տվյալներ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների վերջին համաճարակների (ազգային և միջազգային), հսկողության տվյալների վերլուծության արդյունքների (գծապատկերներ, աղյուսակներ և մեկնաբանություններ) վերաբերյալ:

 

VIII. ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

28. Հայաստանում մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների արագ արձագանքման կարողությունների զարգացման նպատակն է կարողությունները համապատասխանեցնել տեղական պայմաններին և միջազգային մոտեցումներին:

1) Արագ արձագանքման իրատեսական և ժամանակակից համակարգի ձևավորման համատեքստում.

ա. արագ արձագանքման ազգային մակարդակի թիմերին վերազինել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի, հակահամաճարակային միջոցառումների համար նյութերի, անհատական պաշտպանության միջոցների, ռեակտիվների, նմուշառման հավաքածուների և այլնի անհրաժեշտ պաշարներով.

բ. արագ արձագանքման ազգային մակարդակի թիմի անդամներին ուսուցանել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների արձագանքման, մասնավորապես` հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցերի վերաբերյալ.

գ. կազմակերպել և իրականացնել փոքր համայնքային տեսական կամ գործնական վարժանքներ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների վարման հարցերով:

 

IX. ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

29. Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների ախտորոշման լաբորատոր համակարգի զարգացման նպատակն է ապահովել լաբորատոր ախտորոշման` Միջազգային առողջապահական կանոնների պահանջներին համապատասխան կարողություններ:

1) Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների ախտորոշման լաբորատոր համակարգի ձևավորում.

ա. ապահովել առողջապահության և անասնաբուժական լաբորատոր համակարգերի համագործակցությունն՝ ընդգրկելով մեկ համակարգում՝ ցանցում.

բ. մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների լաբորատոր ախտորոշման լաբորիատորիայում ներդնել որակի հսկողության համակարգ.

գ. մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների լաբորատոր ախտորոշում իրականացնող լաբորատորիաներում իրականացնել կենսաբանական ռիսկի գնահատում և լաբորատորիաների դասակարգում՝ ըստ ռիսկի.

դ. մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների լաբորատոր ախտորոշում իրականացնող լաբորատորիաների համար մշակել և ներդնել կենսաանվտանգության ապահովման ձեռնարկ:

2) Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների ախտորոշման լաբորատոր կարողությունների զարգացում.

ա. հզորացնել մարդու և կենդանիների համար ընդհանուր, ինչպես նաև նոր առաջացող վարակիչ հիվանդությունների ախտորոշման լաբորատորիաները.

բ. զարգացնել զոոնոզ (կենդանիներից մարդուն փոխանցվող) վարակիչ հիվանդությունների հարուցիչների, կենդանիների մեջ շրջանառության որոշման լաբորատոր հզորությունները՝ միջազգային ստանդարտներին համապատասխան.

գ. յուրաքանչյուր մակարդակում հստակեցնել և ստանդարտացնել լաբորատորիաների գործունեության շրջանակները, կատարվող հետազոտությունների ծավալը:

 

X. ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

 

30. Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացում ընդգրկված մասնագետների գիտելիքների շարունակական կատարելագործման նպատակն է շարունակականորեն ապահովել կադրային ռեսուրսների մասնագիտական պատշաճ կարողությունները:

1) Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացում ընդգրկված բուժաշխատողների և անասնաբույժների գիտելիքների շարունակական կատարելագործման մեխանիզմների ձևավորում, որի միջոցառումներն են.

ա. հաշվառել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների ոլորտում ընդգրկված կադրային ներուժը և քարտեզագրել ռեսուրսները.

բ. մշակել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների վարժանքների թեմատիկ և գործնական խաղարկային թեմաներ, որի արդյունքների և «քաղված դասերի» հիման վրա մշակել մեխանիզմներ կադրերի գիտելիքների շարունակական կատարելագործման համար.

գ. մշակել և ներդնել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների վերաբերյալ վարժանքների իրականացման վերաբերյալ զեկույցի ձևաչափ.

դ. իրականացնել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի թեմաներով արտագնա մարզային խորհրդակցություններ, սեմինարներ` շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ.

ե. մշակել և ներդնել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության իրականացման վերաբերյալ կադրերի պատրաստման ծրագիր:

 

XI. ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

31. Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակն է ապահովել ոլորտում իրականացվող միջոցառումների համար ապացուցողական հիմք:

1) Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացման կանոնակարգում` ժամանակակից մոտեցումներին համապատասխան.

ա. կազմել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների ոլորտում գիտահետազոտական աշխատանքների ծրագիր` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ սահմանելով առաջնահերթ հիվանդությունների ցանկ

բ. կատարելագործել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների ուսումնասիրությամբ զբաղվող գիտական ինստիտուտների, կենտրոնների գործունեությունը.

գ. պարբերաբար կազմակերպել գիտամեթոդական հանդիպումներ` ընդգրկելով մարզային մակարդակի մասնագետներին:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թ.

դեկտեմբերի 13-ի նիստի N 50

արձանագրային որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

ՀՀ

Միջոցառման անվանում

Ակնկալվող արդյունք

Պատասխանատու
մարմին

Համակատարող

Կատար-
ման ժամկետ

Ֆինանսավորման աղբյուր

1.

2.

3.

4.

5.

6.

7.

I. ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

1.

Մշակել և գործադրել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև դրանց դեմ պայքարի և կանխարգելման ընդհանուր հարցերը սահմանող սանիտարահամաճարակաբանական կանոններ և նորմեր. մեթոդական փաստաթղթեր, ուղեցույցներ

Մինչ 2016թ. գործադրված սանիտարահամաճարակաբանական կանոնների և նորմերի արդյունքում հնարավորինս կկանխվեն մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունները, կստեղծվի փաստաթղթային բազա կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները կազմակերպելու և իրականացնելու համար

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

2014-2016
թվական

Ֆինանսավորում չի պահանջում

2.

Մշակել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների գերակա հիվանդությունների ցանկի վերաբերյալ համատեղ հրաման

Մինչ 2016 թվականը կմշակվի մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների գերակա հիվանդությունների ցանկը, որի հիման վրա կմշակվեն սանիտարահամաճարակաբանական կանոններ և նորմեր, մեթոդական փաստաթղթեր, ուղեցույցներ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2014
թվական

Ֆինանսավորում չի պահանջում

3.

Մշակել և գործադրել արտակարգ իրավիճակում հակազդեցության ընթացակարգեր, ինչպես նաև առանձին գերակա հիվանդությունների մոբիլիզացիոն պլաններ.

Կմշակվեն և մինչ 2016 թվականը կգործադրվեն արտակարգ իրավիճակում հակազդեցության պլաններ և ընթացակարգեր, ինչը կապահովվի շահագրգիռ մարմինների միջև համագործակցված աշխատանքները

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

2015
թվական

Ֆինանսավորում չի պահանջում

4.

Մշակել և գործադրել անասնահամաճարակների, պանզոոտիաների ժամանակ կենդանիների կարանտինացման, հիվանդ կամ հիվանդության նկատմամբ կասկածվող կենդանիների բուժման, հարկադիր սպանդի կամ ոչնչացման չափանիշներ

Կմշակվեն և մինչ 2016 թվականը կգործադրվեն անասնահամաճարակների, պանզոոտիաների ժամանակ կենդանիների կարանտինացման, հիվանդ կամ հիվանդության նկատմամբ կասկածվող կենդանիների բուժման, հարկադիր սպանդի կամ ոչնչացման չափանիշներ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և պետական ծառայություն

2015
թվական

Ֆինանսավորում չի պահանջում

5.

Մշակել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգում մարմինների, տնտեսությունների ընդգրկվածության և բուժկանխարգելիչ կազմակերպությունների, լաբորատորիաներն գնահատման հարցաշարեր

Մինչ 2016 թվականը կգնահատվեն մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգում մարմինների, տնտեսությունների ընդգրկվածությունը և բուժկանխարգելիչ կազմակերպությունները, լաբորատորիաները կինտեգրվեն համաճարակաբանական հսկողության համակարգում` ապահովելով միանման գնահատման համակարգ

Հայաստանի Հարապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2016
թվական

Ֆինանսավորում չի պահանջում

II. ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

6.

Ըստ մարզային մակարդակի սահմանել և գործադրել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների վերլուծության և գնահատման ցուցանիշների մեթոդական ուղեցույցներ.

Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների վերլուծության և գնահատման համար, ըստ մարզերի, սահմանված ցուցանիշներով կիրականացվեն համաճարակային իրավիճակի վերլուծություններ, կանխագուշակումներ, կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ հետագա համաճարակային իրավիճակներից խուսափելու համար

Հայաստանի Հարապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2016
թվական

Ֆինանսավորում չի պահանջում

7.

Մշակել և գործադրել ստանդարտ մեթոդաբանություններ՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների և ընդհանուր համաճարակաբանական հսկողության համակարգի պարբերաբար գնահատումներ իրականաացնելու համար

Գործադրված ստանդարտ մեթոդաբանություններով իրականացված համաճարակաբանական հսկողության համակարգի գնահատումների արդյունքում, մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ կիրականացվեն իրավիճակային վերլուծություններ, կհաշվարկվեն դրանց մասնաբաժինները ընդհանուր վարակիչ հիվանդությունների մեջ՝ ըստ առանձին նոզոլոգիաների,

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2016
թվական

Ֆինանսավորում չի պահանջում

8.

Հայաստանում մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների ռիսկերի գույքագրման և քարտեզագրման նպատակով մշակել և գործադրել մեթոդական ուղեցույցներ

Մինչ 2016 թվականը իրականացված մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների ռիսկերի գույքագրման և քարտեզագրման արդյունքում վեր կհանվեն առավել ռիսկային գործոնները, կմշակվեն մեխանիզմներ դրանց վերացման ուղղությամբ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2016
թվական

Ֆինանսավորում չի պահանջում

9.

Մշակել և ներդնել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման ռիսկերի գնահատման, դրանց կառավարման և նվազեցման համակարգեր` մեթոդաբանություն, ընթացակարգ

Ներդրված մեթոդաբանության և ընթացակարգերի արդյունքում կապահովվեն մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների տարածման և տեղայնացման միջոցառումները

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2015
թվական

Ֆինանսավորում չի պահանջում

10.

Զարգացնել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների վարման ուղեցույցները` այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ.

Մինչ 2016 թվականը, այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ, կզարգացվեն մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների վարման ուղեցույցները, կապահովվեն միասնական և միանման մեխանիզմներ՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2014
թվական

Ֆինանսավորում չի պահանջում

11.

Մշակել և ներդնել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների զեկույցի ձև` շահագրգիռ մարմինների համագործակցությամբ

Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակված զեկույցի ձևը կապահովի լիարժեք և մանրամասն անհրաժեշտ տեղեկատվությունը և փոխտեղեկատվության մեխանիզմները

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2015
թվական

Ֆինանսավորում չի պահանջում

III. ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

12.

Արագ արձագանքման ազգային մակարդակի թիմի անդամներին մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների արձագանքման, մասնավորապես` հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցերի վերաբերյալ ուսուցանելու նպատակով մշակել ուսուցողական նյութեր

Մինչ 2016 թվականը մշակված ուսուցողական նյութերը արագ արձագանքման ազգային մակարդակի թիմի անդամներին կապահովեն անհրածեշտ կրթական նյութերով՝ ձևավորելով արագ արձագանքման հմտություններով օժտված կադրային ներուժ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2016
թվական

Ֆինանսավորում չի պահանջում

IV. ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

13.

Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների լաբորատոր ախտորոշում իրականացնող լաբորատորիաների համար մշակել և ներդնել կենսաանվտանգության ապահովման ձեռնարկ

Կենսաանվտանգության ապահովման ձեռնարկի ներդրումը կապահովի հստակ սահմանումներ եվրոպական մոտեցումներին համահունչ անվտանգ լաբորատոր պայմաններ ձևավորելու համար

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2016
թվական

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներ

V. ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

14.

Հաշվառել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների ոլորտում ընդգրկված կադրային ներուժը և քարտեզագրել ռեսուրսները, մշակել և ներդնել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության իրականացման վերաբերյալ կադրերի պատրաստման ծրագիր

Մինչ 2016 թվականը կապահովեն մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների ոլորտում ընդգրկված կադրային ներուժի և ռեսուրսների հաշվառումն ու քարտեզագրումը, առկա կադրերը կուսուցանվեն համաշխարհային մոտեցումներին համահունչ ծրագրերով

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2016
թվական

Ֆինանսավորում չի պահանջում

15.

Մշակել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների վարժանքների թեմատիկ և գործնական խաղարկային թեմաներ, որի արդյունքների և «քաղված դասերի» հիման վրա մշակել մեխանիզմներ կադրերի գիտելիքների շարունակական կատարելագործման համար

Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների վարժանքների թեմատիկ և գործնական խաղարկային թեմաների, «քաղված դասերի» հիման վրա կլրամշակվեն կրթական ծրագրերը՝ ապահովելով կադրային ներուժի գիտելիքների շարունակական կատարելագործումը՝ արդյունքում ձևավորելով արձագանքման զգայուն համակարգ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2016
թվական

Ֆինանսավորում չի պահանջում

16.

Մշակել և ներդնել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների վերաբերյալ վարժանքների իրականացման վերաբերյալ զեկույցի ձևաչափ

Վարժանքների վերաբերյալ զեկույցի ձևաչափը կապահովի լիարժեք և մանրամասն անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ձևավորելով փոխտեղեկատվական համակարգ, որի արդյունքում կբացառվեն միևնույն թեմաների շուրջ կրկնվող վարժանքները

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2016
թվական

Ֆինանսավորում չի պահանջում

VI. ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

17.

Կազմել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների ոլորտում գիտահետազոտական աշխատանքների ծրագրեր` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ

Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների ոլորտում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմված գիտահետազոտական աշխատանքների ծրագրերը կխթանեն գիտական ներուժի մասնակցությունը գործնական աշխատանքներում, որի արդյունքում կձևավորվի մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության առավել զգայուն և իրատեսական համակարգ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Միջազգային կազմակերպություններ
(համաձայնությամբ)

2014-2016
թվականներ

Ֆինանսավորում չի պահանջում