NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Նպատակը |
Իրականացման ուղիները |
Ակնկալվող արդյունքը |
Ժամանակա-ցույցը |
Պատասխանատու մարմիններ |
1. |
ԱՊՀ երկրների հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում տեղերում և/կամ ՀՀ-ում |
Օժանդակություն հայեցի կրթության և դաստիարակության, հայոց լեզվի, հայ գրականության, հայ ժողովրդի, հայ եկեղեցու պատմության դասավանդման որակի բարձրացման գործին |
Ուսուցիչների վերապատրաստում տարածաշրջանում` գործուղված մասնագետների օգնությամբ և/կամ ՀՀ-ում |
Տարեկան մինչև 60 ուսուցչի վերապատրաստում համայնքներում և/կամ ՀՀ-ում |
2012- 2014թթ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2. |
Ռուսախոս և ուկրաինախոս հայերի միջավայրում հայագիտական առարկաների ուսուցման ծրագրերի, դասագրքերի, ուսումնամեթոդական նյութերի ձեռքբերում և տրամադրում համայնքներին |
Միասնական ծրագրերի, դասագրքերի ներդրման միջոցով հայոց լեզվի ուսուցման արդյունավետության բարձրացում |
Պահանջարկի ուսումնասիրում, դասագրքերի ստեղծման, ուսումնամեթոդական և օժանդակ նյութերի մշակման նպատակով մրցույթների կազմակերպում, ընտրված ուսումնական նյութերի փաթեթի հրատարակում և առաքում |
Հայոց լեզվի նոր դասագրքեր (Այբբենարան, ընթերցարան), աշխատանքային տետրեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ և օժանդակ նյութեր |
2012- 2014թթ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
3. |
Աջակցություն հայկական համայնքների մշակութային խմբերին |
Աջակցություն հայեցի կրթությանը և դաստիարակությանը, պայքար մշակութային ուծացման դեմ |
Համայնքային կառույցների հետ կազմակերպական հարցերի լուծում, մանկավարժական կադրերի ապահովում, ծրագրերի, ուսումնամեթոդական այլ օժանդակ նյութերի առաքում |
Տարեկան մինչև 5 մշակութային խմբերի գործունեությանն աջակցություն |
2012- 2014թթ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
4. |
«Հայ ասպետ» հեռուստախաղի կազմակերպում տարածաշրջանի հայկական կրթօջախների աշակերտների մասնակցությամբ |
Դպրոցահասակների շրջանում մայրենի լեզվի նկատմամբ հետաքրքրության ձևավորում, հայագիտական և լեզվական գիտելիքների տարածում, հայոց լեզվի ուսուցման խթանում |
«Հայ ասպետ» հեռուստախաղի կազմակերպիչների գործուղում տարածաշրջան, նրանց միջոցով խմբերի նախապատրաստում հեռուստախաղին |
Տարեկան մեկ խաղի կազմակերպում |
2012- 2014թթ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
5. |
Հայրենագիտական առարկաների գծով աշակերտական օլիմպիադաների և շարադրության մրցույթների կազմակերպում համայնքներում |
Դպրոցականների շրջանում մայրենի լեզվի, հայոց պատմության և մշակույթի նկատմամբ հետաքրքրության ձևավորում, հայագիտական առարկաների և մայրենի լեզվի ուսումնասիրման խթանում |
Տարածաշրջանի կրթօջախների հետ համատեղ հանձնաժողովների ձևավորում, մրցույթների, օլիմպիադաների, խաղերի անցկացում և արդյունքների քարոզում |
Հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և մշակույթի նկատմամբ հետաքրքրության ձևավորում, գիտելիքների զարգացում |
2012- 2014թթ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
6. |
ԱՊՀ երկրների բուհերի հայ ուսանողների ուսումնական, արտադրական, նախադիպլոմային պրակտիկայի կազմակերպում Հայաստանում |
Հայաստան – Սփյուռք կապերի զարգացում, հայկական հիմնախնդիրների լուծման գործում Սփյուռքի ապագա մասնագետների ներուժի ներգրավում, հայագիտական ուսումնասիրությունների կազմակերպում |
Պրակտիկայի հայտերի ստացում, ծրագրի կազմում, ՀՀ համապատասխան հաստատություններում տարեկան մինչև 20 ուսանողի պրակտիկայի կազմակերպում և արդյունքների ամփոփում |
Տարեկան մինչև 20 ուսանողի պրակտիկայի կազմակերպում և արդյունքների ամփոփում: Սփյուռքի ապագա մասնագետների ներուժի ներգրավում հայագիտական ուսումնասիրությունների կազմակերպման գործում |
2012- 2014թթ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
7. |
Աջակցություն տարածաշրջանի կրթական հաստատությունների, հայագիտական կենտրոններին, երիտասարդական խմբերի ելույթների կազմակերպմանը Հայաստանում |
Հայագիտության խթանում, Հայաստան– Սփյուռք կապերի զարգացում, հայագիտական ուսումնասիրությունների կազմակերպում, հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրություն, երիտասարդական խմբերի ելույթների կազմակերպում Հայաստանում |
Գիտակրթական հաստատությունների ցանկի ճշգրտում, ՀՀ համապատասխան կառույցների հետ կապերի հաստատում |
Տարածաշրջանի գիտակրթական հաստատությունների հայագիտական կենտրոնների կողմից հայագիտական թեմաներով հետազոտությունների, կոնֆերանսների կազմակերպում, բրոշյուրների, բուկլետների, գովազդային վահանակների, հրավիրատոմսերի, ազդագրերի հրատարակում |
2012- 2014թթ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
8. |
Հայաստանի մշակութային համույթների, ստեղծագործական խմբերի, անհատ կատարողների համերգների, ներկայացումների կազմակերպում համայնքներում |
Հայ ոգու և մշակութային արժեքների քարոզում, ազգային ինքնության զորացում, համայնքների մշակութային կյանքի աշխուժացում, լեզվամշակութային ուծացման դիմակայում |
Այցերի և համերգ-ներկայացումների ծրագրերի և ժամանակացույցերի կազմում, տեղական կառույցների հետ համաձայնեցում, ստեղծագործական խմբերի գործուղումներ համայնքներ, հայաշատ համայնքներում միջոցառումների անցկացում |
Լեզվամշակութային ուծացման դիմակայում, համայնքների մշակութային կյանքի աշխուժացում |
2012- 2014թթ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն |
9. |
Տարածաշրջանում գործող հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաք-հանդիպումների, համաժողովների կազմակերպում տարածաշրջանում և/կամ ՀՀ-ում |
Երիտասարդական կառույցների գործունեության ակտիվացում, միմյանց և հայրենիքի հետ կապերի ամրապնդում, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության հնարավորության ստեղծում |
Հավաք-հանդիպումների, համաժողովների կազմակերպում տարածաշրջանում և/կամ ՀՀ-ում |
Ցանցային կառույցների ստեղծում, համակարգող մարմնի ձևավորում |
2012- 2014թթ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
10. |
Սփյուռքյան գեղարվեստական ինքնագործունեության համույթների մասնակցությամբ միջոցառումների կազմակերպում |
Աջակցություն հայ ինքնության պահպանմանը, հայադարձությանը, մշակութային կյանքի ակտիվացմանը, Հայաստանի հետ կապերի սերտացմանը |
միջոցառման ծրագրի մշակում, ժամանակացույցի կազմում և անցկացում |
միջոցառման մինչև 100 մասնակիցների հյուրախաղերի, ելույթների, շրջագայությունների կազմակերպում Հայաստանում և Արցախում |
2012- 2014թթ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
11. |
Տարածաշրջանի ինքնագործ խմբերի քարոզչական և հեռուստատեսային հաղորդումների կազմակերպում |
Հայաստան-Սփյուռք գործակցության վերաբերյալ համապարփակ տեղեկատվության ապահովում, ՀՀ ՍՆ գործունեության լուսաբանում |
Տարածաշրջանի հայկական համայնքներում գործող ինքնագործ խմբերի քարոզչական և հեռուստատեսային հաղորդումների կազմակերպում |
Ֆիլմի ստեղծում, ֆլեշմոբի կազմակերպում |
2012- 2014թթ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
12. |
Ծրագրի իրականացման պատասխանատու անձանց գործուղումներ տարածաշրջանի հայ համայնքներ |
Գործընթացի պլանավորում և վերահսկում, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացում, համայնքային կազմակերպությունների գործունեության և միջհամայնքային կապերի աշխուժացում |
Գործընթացի կարգավորում և վերահսկում, հավաք- հանդիպումների ժամանակացույցի և ծրագրի կազմում, համայնքների հետ համատեղ կազմակերպական հարցերի լուծում |
Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդում, համագործակցության արդյունավետության բարձրացում, տարածա-շրջանի հայ համայնքների խնդիրների լուծման համակարգում |
2012- 2014թթ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն |