Գլխավոր տեղեկություն
Համար
N 2490-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 05.08.2020
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.07.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 հուլիսի 2020 թ.

N 2490-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

     

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԼԻԼԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Ա-ԲՕ-000978 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ` ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 6-րդ մասը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2020 թվականի մայիսի 15-ի թիվ 01/10049-20 գրությունը այն մասին, որ անհատ ձեռնարկատեր Լիլիթ Խաչատրյանն իրականացնում է բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային` ընտանեկան ստոմատոլոգիական, ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական տեսակները` խախտելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման N 5 հավելվածի 18-րդ կետով նախատեսված պահանջը, այն է` լիցենզավորված գործունեությունը սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին չի ներկայացրել.

1. համապատասխան որակավորված անձի մասին տեղեկատվություն` կցելով համապատասխան որակավորում ունեցող անձի մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականը և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների, խախտելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման 4-րդ և 11-րդ բաժիններով նախատեսված պահանջները,

2. գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար էլեկտրոնային առողջապահության համակարգը սպասարկող օպերատորի հետ կնքված էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագիրը,

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագիրը,

և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ, 8-րդ մասերի պահանջներով`

   

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

        

1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Լիլիթ Խաչատրյանի (մարզ Արարատ, համայնք Արտաշատ ք. Իսակովի փողոց 97 շենք, 2 բնակարան) Առողջապահության նախարարության կողմից 2019 թվականի հունվարի 10-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Ա-ԲՕ-000978 լիցենզիայով նախատեսված արտահիվանդանոցային` ընտանեկան ստոմատոլոգիական, ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական տեսակներով զբաղվելու իրավունքը՝ մինչև խախտման պատճառների վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Լիլիթ Խաչատրյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

   

Ա. Թորոսյան

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2020 թվական: