Գլխավոր տեղեկություն
Համար
N 26
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2013-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

4 հուլիսի 2013 թվականի N 26

 

11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ՆԻՍՏԻ N 20 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N 14 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    (անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի նիստի N 20 արձանագրության «Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին քիմիայի զարգացման 2012-2013 թվականների միջոցառումների ծրագրին և դրա իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 14 արձանագրային որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 4-րդ կետում «մարտի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «նոյեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.

2) 6-րդ կետում «ապրիլի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.

3) 7-րդ կետից հանել «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բառերը, իսկ «ապրիլի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.

4) 8-րդ կետում «մայիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.

5) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 11

Երևան