ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 դեկտեմբեր 2019 թ. |
N 3771-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԱՐԴԵՆԻՍԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ ՊԵՏԱԿԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերը, լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունն առ այն, որ «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ ՊԵՏԱԿԱՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտը և կից փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն և 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշումների պահանջներին, մասնավորապես՝
1. հայտի 2-րդ կետը սխալ է լրացված,
2. հայտին կից ներկայացված շինության հատակագիծը հայտատուի անվանումով չէ, բացակայում է նշումը հասցեի վերաբերյալ, որոնք էլ, համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման N 5 հավելվածի 20-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի հանդիսանում են հայտի մերժման հիմք`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ ՊԵՏԱԿԱՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2019 թվականի նոյեմբերի 15-ին թիվ 36615-2019 մտից համարով ներկայացված՝ մարզ Գեղարքունիք, համայնք Վարդենիս ք. Ա.Սեսմանուկյան փողոց 6 հասցեում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ստանալու մասին հայտը մերժել:
2. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ ՊԵՏԱԿԱՆ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Թորոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|