Գլխավոր տեղեկություն
Համար
N 173-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 17.02.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.01.2021
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 հունվար 2021 թ.

N 173-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

  

«ՅՈՒԼԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԴԳ-002626 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ՅՈՒԼԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2021 թվականի հունվարի 18-ին ներկայացված դիմումը.

     

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

      

1. Ուժը կորցրած ճանաչել 2020 թվականի հունիսի 29-ին «ՅՈՒԼԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Կ-ԴԳ-002626 լիցենզիան:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) «ՅՈՒԼԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

  

Ա. Ավանեսյան   

  

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2021 թվական: