Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
31 հոկտեմբերի 2013 թվականի N 45
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին հաղորդումը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 7 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թ. հոկտեմբերի 31-ի նիստի N 45 արձանագրային որոշման |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀՀ կառավարության աշխատակազմ Գեղարքունիքի մարզից ստացված քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման մասին
ՀՀ կառավարության աշխատակազմ 08.01.2013թ.-ից 01.10.2013թ.-ը Գեղարքունիքի մարզից ստացվել են 148 քաղաքացիների առաջարկություններ, դիմումներ և բողոքներ, որից`
● Բնակարանային խնդիրների վերաբերյալ – 7
● Գազաֆիկացում և ջրամատակարարում - 5
● Շինարարություն և վերանորոգում - 5
● Գյուղատնտեսական - 6
● Բնակ.և հողատարածքների սեփականաշնորհում - 6
● Նպաստ և կեսաթոշակ – 3
● Առողջապահություն -3
● Կրթություն (մանկապարտեզ, դպրոց, Բուհ) - 7
● Ֆինանսական – 39
● Դատական հարցեր - 4
● Գանգատներ վերադասից - 2
● Աշխատանք և չվճարված աշխատավարձ – 4
● Այլ բնույթի – 57
ՀՀ կառավարության աշխատակազմում քննարկման արդյունքում, համապատասխան հանձնարարականներով, քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները հետագա քննարկման են ուղարկվել՝
● ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն – 31
● ՀՀ արդարադատության նախարարություն – 7
● ՀՀ տարածքային կառավարման նախարարություն – 6
● ՀՀ կրթության և գիտության նախարարություն - 10
● ՀՀ գյուղատնտեսության նախարարություն - 4
● Գեղարքունիքի մարզպետարան – 49
մարմնի անվանումը |
դիմումների քանակը |
պատաս-խանվել է |
տրվել է դրական լուծում |
տրվել է պարզաբա-նում |
մերժվել է |
ծանոթություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն |
31 |
13 |
4 |
8 |
6 |
մերժումները պայմանավորված են դրամական օգնության տրամադրմամբ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
7 |
3 |
1 |
2 |
1 |
տարբեր |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
6 |
3 |
1 |
1 |
1 |
տարբեր |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
10 |
5 |
1 |
3 |
1 |
|
ՀՀ Գեղարքունիքի մարզապետարան |
49 |
24 |
7 |
13 |
5 |
մերժումները պայմանավորված են դրամական օգնության տրամադրմամբ |