Գլխավոր տեղեկություն
Համար
N 45
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.11.2013-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

31 հոկտեմբերի 2013 թվականի N 45

13. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 38 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 9 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի նիստի N 26 արձանագրության 29-րդ հարցի 3-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի պահանջների`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 38 արձանագրային որոշման 18-րդ կետով հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրի «9. Միջոցառումների իրականացման ժամանակացույց» բաժնի «Կատարման ժամկետը» սյունակում կատարել հետևյալ փոփոխությունները`

 

1) 1-ին կետի 3-րդ ենթակետում «2012-2013 թթ.» բառերը փոխարինել «2012-2017 թթ.» բառերով.

2) 2-րդ կետի 1-ին ենթակետում «2012 թ. հուլիս» բառերը փոխարինել «1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված օրենքի ընդունումից հետո» բառերով.

3) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «2012-2013 թթ.» բառերը փոխարինել «1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված օրենքի ընդունումից հետո» բառերով.

4) 3-րդ կետի 1-ին ենթակետում «2014-2015 թթ.» բառերը փոխարինել «2017-2018 թթ.» բառերով.

5) 3-րդ կետի 2-րդ ենթակետում «2013-2015 թթ.» բառերը փոխարինել «2017-2019 թթ.» բառերով.

6) 3-րդ կետի 3-րդ ենթակետում «2012-2013 թթ.» բառերը փոխարինել «2017-2018 թթ.» բառերով:

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 9 արձանագրային որոշման 20-րդ կետով հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային` 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, ինչպես նաև քանդված բնակարանային ֆոնդի բնակիչներին անվտանգ բնակելի տարածքով ապահովման հայեցակարգի N 2 հավելվածում «Իրականացման ժամկետները» սյունակում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետում «2013 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2016 թվականի մարտի 1-ին տասնօրյակ» բառերով.

2) 2-րդ կետում «2014 թ.» բառերը փոխարինել «2017 թ.» բառերով.

3) 3-րդ կետում «2014 թ.» բառերը փոխարինել «2017 թ.» բառերով.

4) 4-րդ կետում «2014-2015 թթ.» բառերը փոխարինել «2017-2018 թթ.» բառերով.

5) 5-րդ կետում «2014 թ.» բառերը փոխարինել «2017 թ.» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 5

Երևան