Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
25 սեպտեմբերի 2014 թվականի N 40
30. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերին՝ համաձայն հավելվածի, և դրանք Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թ. սեպտեմբերի 25-ի նիստի N 40 արձանագրային որոշման |
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼԻՔ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ
№ |
Ծրագրի վերնագիրը |
Կատարող կազմակերպության անվանումը, գերատեսչական պատկանելությունը |
Գումարը (հազար դրամ) |
1 |
Տեղեկատվական անվտանգության գիտահետազոտական կենտրոն |
ՀՀ ԿԳՆ «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ |
10868.0 |
2 |
ԼՂՀ ջրային ռեսուրսների կառավարման հայեցակարգերի և ջրային ենթակառուցվածքների շահագործման տեղային կանոնակարգերի մշակում |
ՀՀ ԿԳՆ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» ՊՈԱԿ |
20000.0 |
3 |
Մատենադարանի մեծադիր ձեռագրերի, հազվագյուտ փաստաթղթերի և հնատիպ գրքերի կոնսերվացման ու գիտատեխնիկական մշակման ծրագիր |
ՀՀ ԿԳՆ «Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան)» ՊՈԱԿ |
21000.0 |
4 |
Ազգային հետազոտական էլեկտրոնային ենթակառուցվածքի կիրառում բնագիտական խնդիրների լուծման համար |
ՀՀ ԳԱԱ «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ |
25000.0 |
5 |
Մեծամոր պատմահնագիտական արգելոցի համակողմանի ուսումնասիության III փուլ (ուշբրոնզեդարյան դամբարանադաշտ և վաղերկաթեդարյան քաղաքատեղի) |
ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ |
15000.0 |
6 |
Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները, ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները |
ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ |
9918.0 |
7 |
«Հայոց պատմություն» բազմահատորյակի հատոր II-ի գիրք I-ի տպագրություն |
ՀՀ ԳԱԱ «Պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ |
17200.0 |
8 |
Հատուկ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և բուժման նոր դեղանյութերի ստեղծում և ներդրում գյուղատնտեսության և առողջապահության պրակտիկայում |
ՀՀ ԳԱԱ «Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ |
15000.0 |
9 |
Հայաստանի Հանրապետությունում արտադրված սննդամթերքում պեստիցիդների մնացորդների մոնիթորինգ |
ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ |
15000.0 |
10 |
Իրանաբնակ թյուրքախոս էթնիկական խմբերի ծագումնաբանությունը և ազգային ինքնության խնդիրները |
ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ |
12000.0 |
11 |
ՋՋԷՌ ռեակտորով ատոմային էներգաբլոկի ԳՇԿ-ում ակուստիկ տատանումների առաջացման երևույթի հետազոտման փորձարարական կայանքի ստեղծում |
ՀՀ ԷԲՊՆ «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ |
9800.0 |
12 |
ՀՀ արտաքին միգրացիոն իրավիճակի եռամյա /2015-2017թթ./ մշտադիտարկում` ընտրանքային հետազոտության միջոցով |
«Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան» |
10000.0 |
13 |
Կլիմայի փոփոխման պայմաններում Հայաստանի և Բելառուսի համար ազգային արժեք հանդիսացող քաղցրահամ ջրային էկոհամակարգերի (Սևանա լիճ և Ախուրյան ջրամբար` Հայաստան, Նարոչ, Հարավային Վոլոս լճեր` Բելառուս) հետազոտում |
ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ |
16000.0 |
14 |
«Տեղեկատվական անվտանգություն» թեմայով ձեռնարկի ստեղծում |
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամ |
10000.0 |
15 |
Հայոց արքաների դամբարանների հետազոտում |
ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառան-գության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ |
17000.0 |
16 |
Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
1615620.2 |
Ընդամենը |
1839406.2 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|