Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
9 հոկտեմբերի 2014 թվականի N 42
12. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՈՒ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՔԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը՝ էլեկտրոնային եղանակով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով), Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն ներկայացնել համապատասխան եռամսյակի ընթացքում պետական պատվերի շրջանակներում իրականացված շինարարական ու պատմամշակութային անշարժ հուշարձանների վերականգնողական աշխատանքների ծավալների մասին տեղեկատվություն՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2014 թ. հոկտեմբերի 13 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թ. հոկտեմբերի 9-ի նիստի N 42 արձանագրային որոշման |
Տ ե ղ ե կ ա տ վ ո ւ թ յ ու
2014 թ. ____ եռամսյակի
համար
NN ը/կ |
Շինարարական կազմակերպության անվանումը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Օբյեկտի գտնվելու վայրը |
Օբյեկտի տեսակը |
Շինարարական և պատմամշակութային անշարժ հուշարձանների վերականգնողական աշխատանքների պայմանագրային արժեքը (հազ. դրամ) |
Եռամսյակում կատարված աշխատանքների արժեքը (հազ. դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Պետական կառավարման մարմնի ղեկավար -------------------------------------- |
(ստորագրությունը) |